Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Փաշինյանն ու Խաչատուրյանը ներկա են գտնվել 2023 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը 12/28/2023   23:24  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ներկա է գտնվել 2023 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, հայկական սպորտի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,

Մարզաշխարհի հարգելի ներկայացուցիչներ,

Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս նախորդ տարում մեր արձանագրած սպորտային ցուցանիշների առիթով։ Այդ ցուցանիշները վստահություն են տալիս, որ այն քաղաքական որոշումները, որ մենք կայացնում ենք, առնվազն ճիշտ ընթացք ունեն։

Հիշում եք, երբ որոշում էինք կայացրել, որ պետք է մարզիկներին, ովքեր առաջին հաջողություններն են ունենում, կամ հաջողության առաջին նախանշաններն են ցույց տալիս, պետք է իրենց հաջողության ճանապարհին ուղեկցենք։ Այս առումով, հաճույքով եմ ուզում արձանագրել, որ այսօրվա դրությամբ Հայաստանի պետական բյուջեից երկու մարզիկ ստանում են ամիսը մեկ միլիոն դրամ և ավելի աջակցություն, 24 մարզիկ ստանում են 500 հազար դրամ և ավելի աջակցություն, 64 մարզիկ ստանում են 100-ից 500 հազար դրամ ամենամսյա աջակցություն։

Սա շատ կարևոր է, ինչո՞ւ, որովհետև պիտի առավելագույնն անենք, որ մեր տաղանդավոր մարզիկները հնարավորություն ունենան կենտրոնանալ իրենց մարզական գործի վրա։ Այս առումով, որպեսզի պատանիներն այս կետին հասնեն, շատ էական է, որ լինեն մարզական ենթակառուցվածքներ։ Հաճույքով եմ արձանագրում, որ 2023 թվականի ընթացքում շահագործման ենք հանձնել 52 դպրոցական մարզադահլիճ, որոնք մեր մարզիկները նաև օգտագործում են մարզումների համար, ֆիզկուլտուրայի դասերի համար, և այդ 52 մարզադահլիճներից 24-ը կամ կառուցվել, կամ հիմնանորոգվել են առանձին վերցրած որպես մարզադահլիճ, ևս 28 դպրոցում ուղղակի դպրոցի ընդհանուր վերանորոգման, կամ կառուցման, կամ հիմնանորոգման շրջանակներում կառուցվել են նաև այս մարզադահլիճները։

Ընդհանուր առմամբ, շատ կարևոր է արձանագրել նաև այն դինամիկան, որ ունենք սպորտի ոլորտի ֆինանսավորման բնագավառում։ 2018 թվականին Հայաստանում սպորտի ոլորտը տարեկան բյուջեից ֆինանսավորվում էր 2 մլրդ 144 մլն դրամ։ 2023 թվականին սպորտի ոլորտի ֆինանսավորումը կազմել է 10 մլրդ 288 մլն դրամ։ Այսինքն` 2018-ի համեմատ 8 մլրդ 144 մլն դրամով կամ 479 տոկոսով ավելի։  Նաև ուրախությամբ եմ արձանագրում, որ այս տարի ավարտել ենք 7 մարզական օբյեկտներ, որոնք շահագործման են հանձնվել կառավարության, կամ Երևանի քաղաքապետարանի, կամ գործընկեր ֆեդերացիաների կողմից։ Մասնավորապես, Խորեն Հովհաննիսյանի ֆուտբոլի դպրոցը, Դիլիջանի մասնավոր դպրոցը, երբ համայնքի և մասնավորի համագործակցությամբ վերջերս բացումը տեղի ունեցավ, Երևանի բադմինթոնի մարզադպրոցը, Կիլիկիայի հայտնի մարզադահլիճը։

Առաջիկա 10-15 օրերին Ջրառատում շահագործման կհանձնվի Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը։ Այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից 3 մարզադպրոց է շահագործման հանձնվել. Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը, Շենգավիթի համալիր մարզադպրոցը, Շենգավիթի կոխ ազգային ըմբշամարտի մարզադպրոցը։

Նաև 2024 թվականին ծրագրեր ունենք, և շինարարության տարբեր փուլերում կլինեն, մասնավորապես, Երևանում հեծանվային սպորտի, գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցները, Շիրակում Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը,  Երևանում Օլիմպիական հերթափոխի քոլեջի վերակառուցում տեղի կունենա, Երևանում կսկսենք Օլիմպիական հերթափոխի քոլեջի բոքսի և ձյուդոյի մարզադահլիճի նախագծման աշխատանքները, Ալագյազ համայնքի համար Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոցի նախագծման աշխատանքները, Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի աշխատանքները, խաղային մարզաձևերի մարզադպրոցը Երևանում և Վայոց ձորում, Եղեգնաձորում և Բերդում մարզական կենտրոնների կառուցումը կձեռնարկենք, որը կլինի և ֆիթնես կենտրոն, և մարզադպրոց, և երեխաների, և մեծահասակների համար։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ նախատեսում ենք 4 ֆուտբոլային դպրոցների կամ ակադեմիաների ստեղծում Արտաշատում, Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, Իջևանում, Մարտունիում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կիրականացնի նաև 40 մարզադաշտերի շինարարություն Երևանում, Կոտայքում, Արմավիրում և Սյունիքում։ Ինչպես նաև դպրոցաշինության ծրագրի շրջանակներում կշարունակենք մեր աշխատանքները։ Նաև նախատեսվում են Շենգավիթի մենապայքարային ձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոցի հիմնանորոգման, վերակառուցման աշխատանքները, Աջափնյակի համալիր մարզադպրոցի, Նոր Նորքի Տորք Անգեղ մարզամշակութային համալիրի աշխատանքները։ Գիտեք նաև, որ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր կենտրոնի կառուցում է նախատեսվում։

Կարճ ասած, մենք մարզական ոլորտի մեծ ծրագրեր ենք իրականացնում նաև հետևյալ  ըմբռնմամբ. այսօր կան այլ ենթակառուցվածքներ, որոնք նախագծային առումով ի սկզբանե նախատեսված չեն մարզական ոլորտում օգտագործման համար, բայց մենք շատ դեպքերում այդ օբյեկտներ այցելելով տեսնում ենք, որ այնտեղ հնարավոր է նաև որոշակի մարզաձևերի, խմբակների պարապմունքներ կազմակերպել։ Իմ հանձնարարականն է, որ այդ ուղղությամբ գնանք և նաև մասնավոր հատվածին վարձակալության տանք այդ տարածքները։ Ուրախ եմ, որ որոշակի հետաքրքրություն է առաջանում։

Մեծարգո պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Սպորտի բնագավառում շատ ասելիքներ ունենք և դա լավ է: Իհարկե համարում եմ, որ  սպորտին պետք է վերաբերվենք որպես ռազմավարական ճյուղ և այդ ռազմավարությունը պետք երկու ուղղությամբ զարգանա: Ուղղություններից մեկը սպորտի մասսայականությունն է, որը մեր ռազմավարական նպատակներից մեկի հետ ուղիղ կապ ունի` առողջ ապրելակերպի քարոզչության սերմանումը Հայաստանի Հանրապետությունում: Եվ, իհարկե, մենք պետք է կարողանանք զարգացնել ոլորտն այնպես և այնքան, որ սպորտն ընկալենք որպես տնտեսության ճյուղ, որովհետև մեծ հաշվով սպորտը տնտեսության ճյուղ է և մենք բոլորս պետք է այդ ուղղությամբ տրամադրվենք:

Այսքան մարզական օբյեկտները գրագետ կառավարման անհրաժեշտություն ունեն, հենց մարզական օբյեկտների գրագետ  կառավարումն արդեն տնտեսական խնդիր է: Բոլոր դեպքերում Կառավարությունը կապիտալ ներդրումներ է անում, որպեսզի այդ մարզական օբյեկտները, ինչպես տնտեսագետները սիրում են ասել, ավելացված արժեք ստեղծեն: Որովհետև զուգահեռ ստեղծվում են հյուրանոցային համալիրներ, ժամանցի կենտրոններ և այլն: Եվ մեր ընկալումն այն չպետք է լինի, որ սուբսիդավորման պրոցեսը պետք է շարունակվի, այդ մարզական օբյեկտները պետք է տնտեսական ճիշտ հենքի և բանաձևերի վրա դրվեն, որպեսզի դրանք էֆեկտիվ կառավարվեն: Ոչ թե արված ներդրումը ժամանակի մեջ մաշվի, այլ եղած ներդրումը նոր միջոցներ բերի և ապահովի ֆիզկուլտուրայի և սպորտի բնականոն զարգացումը:

Եվ իհարկե, այս ամենն անում ենք նաև մեր սիրելի մարզիկների հաջողություններից ոգևորված և հույս ունենք նաև, որ Կառավարության այսպիսի մոտեցումները նրանց մի փոքր լրացուցիչ ուժ կտա, որպեսզի նրանք մրցահարթակներում իրենց ավելի լավ զգան, ավելի վստահ զգան, վստահ լինելով, որ այն ինչ անում են, ոչ միային իրենց թիմի, ոչ միայն իրեն մարզական միջավայրի, ոչ միայն իրենց թաղամասի և քաղաքի  համար է էական և ռազմավարական, այլ  Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման համար: Որովհետև  մեծ սպորտն ինչ-որ առումով նաև պետական ինստիտուտ է, որովհետև իհարկե հաջողության դեպքում մարզիկները փառաբանվում են և դա նորմալ է, բայց եթե անկեղծ լինենք, ավելի շատ փառաբանվում է երկիրը, պետությունն իր պետական ատրիբուտներով: Նաև սա է պատճառը, որը ուզում ենք սպորտը շարունակաբար զգա Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը և սպորտի օրինակով ոգևորվեն նաև պատանիներն՝ առողջ ապրելակերպ որդեգրելու առումով:

Կարևոր է, որ նաև մեր կայացրած որոշումներն ենք ձևափոխում: Օրինակ, երբ  հիմնեցինք խճուղային հեծանվավազքի վարչապետի գավաթը, երկու տարի  անցկացրել ենք այն և դժգոհ չենք այդ մրցաշարից, հետո նաև ժամանակի հովերը հաշվի առնելով, մտածեցինք, որ լավ կլինի դպրոցականների շրջանում հեծանիվ վարելու մշակույթն ավելի մասսայական դարձնել: Որոշեցինք հանրապետության բոլոր դպրոցների տարբեր տարիքային խմբերի համար ձեռք բերել չորսական հեծանիվ և հեծանվավազքի վարչապետի գավաթի մրցաշարը դարձնել թիմային: 

Հարգելի մարզիկներ,

Հարգելի մարզիչներ,

Ուզում եմ շնորհակալություն հայտնել 2023 թվականին ձեր գործադրած ջանքերի համար, մենք ձեզ շնորհակալ ենք և այն ինչ անում ենք՝ չենք համարում, որ անում ենք բավարար: Հաստատ դուք ավելիին եք արժանի, բայց կարծում եմ, ինչ արվում է՝ վատ չէ և հույս ունեմ, որ ներքուստ ձեզ գնահատված եք զգում: Այս ծրագրերը, այս մոտեցումները նաև ձեզ վստահություն են տալիս, թե ինչքան կարևոր եք դուք, ձեր գործը Հայաստանի Հանրապետության համար»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփելով մարզական տարին՝ նշել է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր տարիքային խմբերի մարզիկ-մարզուհիներն Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում, Ֆրանկոֆոնիայի և ԱՊՀ խաղերում 2023 թվականին, ընդհանուր առմամբ, նվաճել են ռեկորդային 445 մեդալ, այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե, 193 բրոնզե: Այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ ավելի է 44,9 տոկոսով: Նախորդ տարի մեդալների թիվը կազմել էր 307:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պարգևները հանձնել է 2023 թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր  Արթուր Ալեքսանյանին, 2023 թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին, 2023 թ. ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանին, 2023 թ. սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին,  2023 թ. ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանին, 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին, 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին, 2023 թ. ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանին:

Հարգելի պատճառներով միջոցառմանը ներկա չեն գտնվել 2023 թ. ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը և 2023 թ. բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Մրցանակները կհանձնվեն ավելի ուշ:  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:39 28/12/2023  |  ԼՐԱՀՈՍ2023-ի նոյեմբերի դրությամբ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելն արձանագրել է ռեկորդային ծավալ. Փաշինյան
12:21 28/12/2023  |  ՔաղաքականԱրձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար «տուգանքի մատերիալ չի», բայց երբ շարունակում է խախտում անել, իրեն ասում ենք՝ դու Հայաստանի ճանապարհով մեքենա չպետք է վարես. Փաշինյան
20:28 26/12/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
21:36 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍԵԱՏՄ-ն քաղաքական օրակարգ չպետք է ունենա․ Փաշինյան
21:30 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍՊուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին ԵԱՏՄ-ում նախագահելու առթիվ
20:40 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԵԱՏՄ գագաթնաժողովը կազմակերպելու համար
20:01 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼուկաշենկոն նեղացած չէ Փաշինյանից և վստահ է, որ Հայաստանը ներկա դաշնակիցների հետ միասին է լինելու
19:35 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը պաշտոնական հանդիպմանը ներկայացել էր կոստյումով ու կեպկայով (տեսանյութ)
19:19 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի ջերմ գրկախառնությունը Պուտինի հետ
11:06 23/12/2023  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ նոր ռեկորդ. Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]