Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Երկրի մաշկն է սահմանագիծը, ամենազգայուն, խոցելի հատվածն է, որի պաշտպանությանն են կանգնած մեր այս լավ տղաները. Տիգրան Մանսուրյան 12/28/2023   12:42  |  ԼՐԱՀՈՍ

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այցելել է դիրքեր։ Այս մասին տեղեկացանք «Հայ զինվորը»-ից։

Զանգում եմ մաեստրոյին՝ տեղեկանալու՝ արդյոք կարո՞ղ ենք հանդիպում կազմակերպել զորքերում: Չեմ համարձակվում հեռավոր մի զորամաս կամ, առավել ևս, առաջնագիծ՝ դիրքեր այցելելու առաջարկ անել: Նրա պատկառելի տարիքը, ձմեռվա ցուրտը հաշվի առնելով՝ ասում եմ.

-Մոտակա զորամասերից մեկը կարող ենք այցելել, մաե՛ստրո,- ինչին ի պատասխան լսում եմ.

-Իսկ հնարավո՞ր է դիրքեր այցելել: Կուզենայի հատկապես այնպիսի դիրքերում լինենք, որտեղ ժամկետային զինծառայողներ կան:

Դե, իհարկե, կարելի է, ուրախանում եմ. ուրեմն՝ վստահ է, առողջությունը ներում է, ուրեմն՝ մեզ ջերմ հանդիպում է սպասվում:

Դեպի զորամաս տանող ճանապարհը կարճում են մաեստրոյի հետ հոգեպարար զրույցները: Նրա հետ ցանկացած թեմայով զրույցը թե՛ հաճելի է և թե՛ զորացնող: Ինքը՝ Տիգրան Մանսուրյանը, մանկան պես անմիջական է ու իր ծերունազարդ տարիքին, մարդկային ազնվական ու ազնվագույն տեսակի մեջ անպարագիծ իմաստուն: Պարզվում է՝ մաեստրոյին անձամբ Սպարապետ Վազգեն Սարգսյանը ժամանակին «փոխգնդապետի» կոչում է շնորհել:

-Իհարկե, սիմվոլիկ կոչում է, բայց ինձ համար շատ պարտավորեցնող, ու հաճելի էր սպարապետի նման ուշադրությունը, այնպես որ՝ ես էլ ինչ-որ առումով զինվորական եմ,- իր վարակիչ ժպիտով ասում է մաեստրոն:

-Ի՜նչ լավ է, որ Նոր տարվա շեմին ենք դիրքեր բարձրանալու, մեր տղաներին տեսնելու,- մտորում է մաեստրոն:-Մեր զինվորները պե՛տք է զգան, իմանան, որ սրտով ու մտքերով իրենց հետ ենք:- Մաեստրոն հիշում է իր նախորդ այցելությունները: Հատկապես սահմանը պահող զինվորն է տպավորվել:

-Մեր զինվորն ուրիշ է: Հայ ժողովրդի մեծ կենսափորձը՝ պատմական, ներկայիս իրողությունները, մեր երիտասարդներին իրենց տարիքից մեծ հասունություն են հաղորդում: Հենց այս հատկությունն է, որ առանձնացնում է նրանց: Իհարկե, տարբեր ընտանիքներից են տղաները, տարբեր բնավորություններ ունեն, մեկ գույնով չես կարող ներկայացնել: Բայց հիմնականը, որ բնորոշ է բոլորին, խոհունությունն է, պարկեշտությունը, որ շատ գեղեցիկ բան է: Զինվորի պարկեշտությունը, հրամանին ենթարկվելու ներքին պատրաստվածությունը հայ զինվորի կարևոր առաքինություններն են:

-Մեր լայն հասարակության, զինվորների համար ավելի հոգեհարազատ ու ճանաչված են հատկապես ֆիլմերի համար գրված Ձեր երաժշտությունները՝ «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Աշնան արևը», «Կտոր մը երկինք»: Ինչպե՞ս ծնվեցին այդ մոտիվները,- հարցնում եմ:

-Ես ֆիլմի ռեժիսոր Հենրիկ Մալյանի հետ մինչև «Կտոր մը երկնիք»-ը աշխատել էի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի վրա: Ի դեպ, նույն տարում գրեցի նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի երաժշտությունը: Այդ ժամանակներից դեռ իմ մեջ տպավորվել է Հենրիկ Մալյանի, եթե կարելի է այսպես ասել, չմիջամտելու աշխատաոճը: Երբ եկավ «Կտոր մը երկինք» ֆիլմի երաժշտությունը գրելու ժամանակը, իսկ ֆիլմը բավականին բազմաշերտ է, սպասում էի, որ ինչ-որ բան ասի՝ ցանկություն, ոճի նախընտրանք: Իսկ նա լռում էր: Հետո պիտի հասկանայի, որ ինձ այդ դրության մեջ դնելը՝ հարցականների տարածք մտցնելը, հատուկ էր արվում՝ ստեղծագործական լիարժեք ազատություն ստանալու համար: Մեկ նախադասություն միայն ասաց ինձ. «Սիմֆոնիկ թող չլինի»: Դրա տակ հասկանում էր որոշակի մի գեղագիտություն. պարզ, հասկանալի մոտիվներ, որոնք կդիպչեին մարդկանց սրտերին: Ֆիլմն արդեն նկարվել էր, մոնտաժը Հենրիկ Մալյանի տիկինն էր անում, և դժգոհ էր ֆինալից: Հիշո՞ւմ եք այն պատկերը, երբ Թորիկը ֆայտոն է նստեցնում Անժելին և հայտարարում՝ «Կնիկս բաղնի՛ք պիտի երթա»: Նրա կարծիքով՝ չէր ստացվել այդ պատկերը: Նա դժգոհում էր, իսկ մենք զբաղված էինք պատկերի տակ երաժշտությունը տեղադրելով: Մեկ էլ, որ երաժշտությունը դրեց… անմիջապես դժգոհությունը վերացավ,- ուրախ ծիծաղում է մաեստրոն,- ամեն ինչ իր տեղն ընկավ: Շատ անսովոր համընկնումներ եղան այդ ֆիլմի ստեղծման ընթացքում: Շատ արտասովոր համընկնում եղավ Թորիկի դերակատարի՝ Աշոտ Ադամյանի՝ ֆայտոնի մեջ ձեռքերը տարածելու, բերանը բացելու և ճչալու պատկերի հետ: Երաժշտությունը տեղադրելիս այնպես ստացվեց, որ շեփորն իր բարձրակետին հասավ, երբ Թորիկը գոռում էր ձեռքերը տարածած, ու թվում է, թե հենց ինքն է շեփորի ձայնով գոռում: Սկզբում Մալյանը մտածեց, որ արհեստական կարող է հնչել այս համընկումը, փորձեցինք տեղաշարժել, բայց հետո հասկացանք, որ շատ լավ է, և հենց այդպես էլ մնաց:

Ո՞րն է իր ամենասիրելի ստեղծագործությունը հարցին, մաեստրոն դժվարանում է պատասխանել:

-Բոլորն իմ զավակներն են՝ սկսած Նահապետ Քուչակի չորս «Հայրեններից», որ գրել եմ, երբ դեռ ասպիրանտ էի:

Գործեր ունեմ, որ ավելի հաճախ են հնչում, և այնպիսիները, որ քիչ են հայտնի լայն հասարակությանը: Համաշխարհային ճանաչում ունեցող գործերից մեկը՝ «Ռեքվիեմը»՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին, լատիներենով է: Եթե «Ռեքվիեմ» ես գրում, բառերը պետք է լատիներենով հնչող եկեղեցական տեքստ լինեն: Օրենք կա՝ ինչ լեզվով գրում ես, այդ երգի երաժշտության լեզուն պետք է համընկնի տվյալ լեզվի ավանդույթներին, դրա հիմքերի վրա պետք է կառուցվի: Ես արեցի ճիշտ հակառակը՝ իմ գրած «Ռեքվիեմի» բառերը լատիներեն են, իսկ երաժշտությունը՝ հայերեն: Ընդհանրապես, իմ երաժշտությունը հայերեն է: Ես դեռ փոքրուց բանաստեղծություններ էի գրում: Հետո բառերը վերածվեցին մեղեդիների: Այն հարցին, թե ինչպես է ծնվում մեղեդին, պատասխանում է խորհրդավոր.

-Երբեմն արթնանում եմ ու զգում, որ մեղեդին ինձնից շուտ արդեն արթնացել է: Իրենից մի քանի վայրկյան հետո ես եմ արթնանում,- ասում է ժպիտով և շարունակում, որ աշխատանքն իր կյանքի անբաժանելի մասն է, և այսօր էլ ինքը առանց ստեղծագործելու չի պատկերացնում իրեն:

Շուտով մոտենում ենք զորամասին, որտեղից կարճատև դադարից հետո ուղևորվելու ենք դիրքեր: Մեզ դիմավորում է զորամասի հրամանատարը՝ գնդապետ Միքայել Ֆարմանյանը: Զորամասի զինծառայողները ինքնագիր են խնդրում մաեստրոյից, իսկ վերջինս սիրով պատասխանում է՝ «Կարելի է նաև լուսանկարվել»: Հետո խնդրում, որ իր հեռախոսով էլ նկարենք:

Թեյի շուրջ մաեստրոն զրույցի է բռնվում հրամանատարի հետ, տեղեկանում զորամասի անցուդարձի, բարեփոխումների, սահմանին տիրող ներկայիս դրության մասին: Գնդապետը սիրով պատասխանում է մաեստրոյի հարցերին՝ վստահեցնելով, որ անում են հնարավորը, որպեսզի զորքերը, զորային պայմանները բերվեն ժամանակակից պահանջներին լիովին բավարարող չափանիշների:

Տաք թեյից ու ջերմ ընդունելությունից հետո զորամասի հրամանատարի ուղեկցությամբ ուղևորվում ենք դիրքեր: Այստեղ մեզ դիմավորում են ստորաբաժանման հրամանատար, փոխգնդապետ Հակոբյանը, դիրքի ավագն ու անձնակազմը՝ հիմնականում ժամկետային զինծառայողներ:

-Ձեզ բոլորն այստեղ ճանաչում ու սիրում են, մաե՛ստրո: Անհամբեր սպասում էին Ձեզ,- ասում է գնդապետ Ֆարմանյանը:

-Ես էլ շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելով՝ այսպես արտակարգ զուսպ, լուրջ: Գիտեմ, որ հայ զինվորը ճիշտ այսպիսին է, և դուք հաստատում եք դա: Շատ ուրախ եմ ձեզ հետ փոքր-ինչ շփվելու համար: Հպարտ եմ ձեզնով, ինչպես ամեն հայ մարդ: Դուք մեր երկրի միջուկի միջուկն եք:

Մաեստրոն հարցուփորձ է անում զինվորներին, տեղեկանում, ով որտեղից է, տանը նրան ո՞վ է սպասում: Գոռին է դիմում, որը լավ ձայն ունի, երգում է:

-Ո՞վ ունես տանը:

-Հայրս, մայրս, քույրս:

-Քեզնից փո՞քր է քույրդ:

-Այո՛:

-Ուրեմն, դու տան ավագն ես:

Մյուսի պատասխանից անմիջապես գուշակում է. «Գորիսի՞ց ես»:

Զինվորներից Տիգրանն է ներկայանում, որը կարճ ժամանակ անց զորացրվելու է:

-Մենք Տիգրան անունով փառահեղ թագավոր ենք ունեցել,- ասում է մաեստրոն,- դե, դու ինքդ էլ գիտես՝ ինչ անուն ես կրում:

-Լևոն,- ներկայանում է մյուս զինվորը:

-Լևոն անունով հզոր թագավոր էլ ենք ունեցել:

-Սահակ,- ասում է մյուսը:

-Օ՜, դու էլ Սահակ Պարթևն ես,- անմիջապես կնքում է մաեստրոն:

-Կոլյա,- ներկայանում է մյուսը:

-Հայերեն դա Նիկողայոսն է: Կներես, որ անմիջապես թարգմանեցի, բայց հայերեն գեղեցիկ է հնչում՝ Նիկողայոս. շատ լավ անուն է:

-Նարեկ:

-Ես Նարեկ անունով թոռնիկ ունեմ:

-Նվեր,- հերթով ներկայանում են տղաները:

-Իսահակ:

-Ավետիք Իսահակյանի գյուղը հիշեցի՝ Ղազարապատը: Հիմա չկա այդ գյուղը. դրա տեղում լիճ են հիմնել: Իսկ ա՛յ կողքի գյուղն այժմ Իսահակյան է կոչվում՝ Ավետիք Իսահակյանի անունով: Տղե՛րք ջան, իսկ կարդալու ժամանակ ունենո՞ւմ եք,- հետաքրքրվում է մաեստրոն:

-Իհարկե,- միաբերան պատասխանում են զինվորները:

-Դա լավ է, շատ լավ:

Իսահակը մաեստրոյին թևանցուկ ցույց է տալիս իրենց կացարանը:

-Ահա այստեղ անձնակազմն է քնում, իսկ այնտեղ կապի հանգույցն է, որտեղից ապահովվում է կապը մեր բոլոր մյուս հենակետերի հետ: Ինչպես նաև տեսախցիկների միջոցով մշտապես դիտարկում ենք:

-Մի բան հարցնեմ,- ասում է մաեստրոն,- բոլորդ Աստվածաշունչ ունե՞ք:

-Իհարկե, միշտ ընթերցում ենք:

-Լավ է, շատ լավ,- գոհունակությամբ ասում է մաեստրոն:

-Այստեղ ահա մեր զինանոցն է,- շարունակում է ներկայացնել Իսահակը,- մեր զենքն ու զինամթերքն այստեղ է տեղադրված: Ամեն անգամ դիտակետ բարձրանալուց անձնակազմը լիցքավորում է իր զենքը և գնում դիտարկում իրականացնելու:

Դիրքի ոլոր-մոլոր խրամուղիներով շարժվում ենք դեպի դիտակետերից մեկը, որտեղ հերթապահում է Խաչիկը: Զինվորը հանում է հեռադիտակը, տալիս է մաեստրոյին:

-Ես ինձ այստեղ շատ պաշտպանված եմ զգում՝ ձեր մեջ, Խաչի՛կ ջան:- Մաեստրոն գորովանքով նայում է խրոխտ զինվորին:

-Մեր պարտքն է, մաե՛ստրո, որ Դուք Ձեզ պաշտպանված զգաք,- պատասխանում է երիտասարդը,- մենք դրա համար ենք այստեղ, և կարող եմ վստահեցնել, որ Դուք, մեր բոլոր ազգակիցները կարող եք հանգիստ լինել:

-Այո՛, իհարկե: Մենք մի ընտանիք ենք, Խաչի՛կ ջան: Բարդ ժամանակներում ենք ապրում: Դուք կանգնած եք մեր երկրի ամենազգայուն հատվածում՝ սահմանին: Վերջին տարիները շատ դժվար էին բոլորիս համար: Բայց, վստահ եմ, որ՝ «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան», ինչպես ասում է դասականը: Ձեզ հետ շփումն է՛լ ավելի է ամրացնում այս հավատս:

Մանրամասները՝ սկզզբնաղբյուր կայքում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:01 21/11/2023  |  ԼՐԱՀՈՍՆվաստացրել են մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողին, որն էլ մարտական դիրքում կրակել է իր կրծքավանդակին
11:39 11/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների մայրերին, քույրերին և նրանց ընտանիքների մյուս անդամներին. Թաթոյան հիմնադրամ
11:12 01/09/2023  |  ԼՐԱՀՈՍՍոթքի հատվածում ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր
19:43 16/08/2023  |  ԼՐԱՀՈՍՎերին Շորժայում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
10:52 12/08/2023  |  ՔաղաքականՊարզվում են զինծառայող Գրանիկ Խնկոյանի մահվան հանգամանքները
19:18 15/06/2023  |  ԼՐԱՀՈՍՍյունիքում վիրավորում ստացած զինծառայողը Մասիս համայնքից է. Դավիթ Համբարձումյան
14:20 09/05/2023  |  ԼՐԱՀՈՍՆորածին Նարեին եկել է տուն տանի զինվոր եղբայրը. մյուս եղբայրն էլ սահմանն է պահում
20:48 22/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում. բացառիկ մանրամասներ մոլորված ենթասպայից․ 24news.am
20:10 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդի կրակոցից վիրավոր ունենք
22:26 19/01/2023  |  ԼՐԱՀՈՍԻնչպե՞ս եք ցավակցում ու անցնում ապրելու. ինձ էլ սովորեցրեք. Մետաքսե Հակոբյան

Արխիվ

[]