ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը 2000-3000 քկմ տարածքի պահանջ է ներկայացնում Հայաստանին. Անդրեաս Ղուկասյան 12/28/2023 20:00 | Հարցազրույց
Տարածաշրջանային զարգացումների շուրջ «Փաստինֆոն» զրուցել է քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանի հետ։
- Պարոն Ղուկասյան, տևական ժամանակ ռուսական հարթակները բոյկոտելուց հետո, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը գնաց Սանկտ-Պետերբուրգ և հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է և չի կարող ունենալ քաղաքական, առավել ևս աշխարհաքաղաքական օրակարգ։ Կարո՞ղ է տնտեսական միությունը չունենալ աշխարհաքաղաքական օրակարգ։
- ԵԱՏՄ-ն աշխարհքաղաքականության սուբյեկտ է և ունի աշխարհքաղաքական օրակարգ, այդ օրակարգի հարցերը շատ սուր են, որովհետև ԵՄ-ի և ՌԴ-ի միջև առևտրային պատերազմ է ընթանում։ Սահմանված են պատժամիջոցներ ԵԱՏՄ գլխավոր անդամ պետության նկատմամբ, ինչը քաղաքական երևույթ և, հետևաբար, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անգրագիտություն է։
- Հնարավո՞ր է ունենալ որևէ երկրի կամ միության անդամ պետությունների հետ խորացած տնտեսական հարաբերություններ և, միաժամանակ, այդ երկրներին հակառակ կամ թշնամի պետությունների հետ անվտանգային համակարգի հարաբերություններ կառուցել։
- Ոչ, դրանք փոխկապակցված հարցեր են։ Նման բան հնարավոր չէ։
- Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ վերջին շրջանում Երևանը զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա առանձին անդամ երկրների հետ, ինչը չի կարող իրենց չանհանգստացնել։ Նման անհանգստություն ժամանակին ՌԴ-ն հայտնում էր նաև Ուկրանիայի շուրջ զարգացումների վերաբերյալ, ինչից սկսվեցին ռազմական գործողությունները։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում մեզ համար։
- ՌԴ-ն տևական ժամանակ բարձր պաշտոնյաների մակարդակով հայտարարում էր, որ Հայաստանը ոչ մեկին պետք չի, որ արևմուտքը հետաքրքրված չէ Հայաստանով, Արևմուտքը Հայաստանին չի օգնի, օժանդակություն չի ցուցաբերի, որ Հայաստանը դատապարտված է ՌԴ ազդեցության տիրույթում լինել և այդ տիրույթից դուրս գալու այլընտրանք Հայաստանը չունի։ Այս տարվա քաղաքական իրադարձությունները տապալեցին այդ միֆը։ Մենք տեսնում ենք, որ և՛ Ֆրանսիան, և՛ ԵՄ-ն Հայաստանին առաջարկեցին համապարփակ լայն ու բազմակողմանի անվտանգության ոլորտում համագործակցություն և ՌԴ-ն հիմա արձագանքում է արևմուտքի այդ որոշումներին՝ սպառնալով, որ ինքը Հայաստանի նկատմամբ թշնամական քայլեր կդրսևորի, եթե այդ քաղաքականությունը շարունակվի։
Այս տարվա իրողությունները ևս մեկ քաղաքական միֆ բացահայտեցին, որ ՀՀ- և ՌԴ-ն բարեկամ պետություններ են։ Այս տեսակ հայտարարությունները բացահայտում են, որ ՌԴ-ն ՀՀ-ի բարեկամ պետությունը չէ։
Եթե շարունակելու լինենք միֆերի շարքը, ապա հաջորդ միֆը, որ բացահայտվեց, դա այն է, որ Ադրբեջանը իբր ուզում է խաղաղություն։ Այս տարի պարզվեց, որ սա կատարյալ սուտ է, Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ և պատերազմի սպառնալիքը շարունակում է մնալ ՀՀ-ի համար շատ իրական։
-Այսօր ադրբեջանական աղբյուրները հաղորդում էին, որ ակնկալվում է տոներից հետո ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Դուք տեսնո՞ւմ եք մոտ ապագայում սրա հնարավորություն։
- Ոչ ես նման հնարավորություն չեմ տեսնում։
- Պարոն Ղուկասյան, հայկական և ադրբեջանական կողմը հայտարարում են, որ խաղաղության պայմանագիրը չի լուծելու սահամանների ու տարածքների շուրջ երկու երկրների միջև եղած վեճը։ Հետևաբար, ինչպե՞ս է այդ պայմանագիրն ապահովելու խաղաղությունը։
- Իմ կարծիքով՝ խաղաղության պայմանագիր առհասարակ չի լինելու, այդ պայմանագիրը չի կարող կնքվել։ Մոտ ապագայում այդ պայմանագիրը կնքելու հայտարարությունը միայն քաղաքական հայտարարություն է, որը ունի հստակ բովանդակություն։
- Ի՞նչ բովանդակության մասին է խոսքը, ինչո՞ւ է նման հայտարարություն տարածվում այդ դեպքում
- Ադրբեջանն ունի ժամկետներ և պարտավոր է, օրինակ, միջազգային դատարանին ներկայացնել, թե ինչ է արել արցախցիների վերադարձն ապահովելու համար։ ԵՄ-ն, ԱՄՆ-ն Ադրբեջանից պահանջում են ապահովել արցախահայերի հետ վերադարձը, այսինքն Ադրբեջանը կարիք ունի նման հայտարարությունների դրա համար էլ անում է։
- Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում խոսում էր այն մասին, թե եթե խոսենք արցախահայերի հետ վերադարձի մասին՝ Ադրբեջանն էլ կարող է խոսել Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հետ վերադարձի մասին։ Որքանո՞վ է ճիշտ հավասարության նշան դնել այս երկու երևույթների միջև, որովհետև մենք չենք խոսում Բաքվից և Սումգայիթից հայերի վերադարձի մասին, այլ արցախահայերի՝ իրենց բնօրրան վեադառնալու մասին է խոսքը։
- Դրանք, իհարկե, տարբեր հարցեր են, Արցախի հարցը միջազգային հարց է, որն առնչվում է Արցախի կարգավիճակի հետ։ Արցախի տարածքը վիճելի տարածք է՝ Ադրբեջանի կազմում։ 1992 թ-ից սկսած Ադրբեջանը և Հայաստանը դիմել են ԵԱՀԿ-ին՝ այդ տարածքի կարգավիճակի հարցը որոշելու խնդրանքով։ ԵԱՀԿ-ին է պատկանում այդ տարածքի կարգավիճակի հարցը որոշելու իրավասությունը։ Բնականաբար, Արցախում ապրող հայերը և ադրբեջանցիները իրենց կարգավիճակի հարցի պատասխանը պետք է հանրաքվեով որոշեին։ Այսինքն, ԵԱՀԿ-ի մոտեցումը եղել է այն, որ այդ կարգավիճակի հարցը պետք է հանրաքվեով որոշվի։ մենք չենք խոսում Բաքվից, Կիրովաբադից և այլ քաղաքաղներից փախստական դարձած հայերի վերադարձի մասին, ովքեր ստեպված են եղել Հայաստան գալ 1988-90 թթ-ին, խոսքը մոտ 380 000-ից ավելի մարդու մասին է, ովքեր լքել են Ադրբեջանը քանի որ իրենց կյանքին վտանգ էր սպառնում, այդ մարդկանց վերադարձի հարցի հետ կարելի է համադրել Հայաստանից այդ ժամանակ հեռացած 185 000 ադրբեջանիցիների վերադարձի հարցը, բայց անգամ այս դեպքում նման համեմատությունը ճիշտ չէ, քանի որ ադրբեջանցիների մեծ մասը փոխանակեցին իրենց բնակարանները և տեղափոխվեցին Ադրբեջան։ Հետևաբար, արցախահայերի վերադարձի հարցը բոլորովին այլ հարց է։ Դրան տարբեր հացեր են։
Ընդ որում՝ ես կարծում , որ ո՛չ Ադրբեջանից հայ փախստականները այսօր կարող են վստահել և Ադրբեջանի ավտորիտար և ռասիստական ռեժիմի պայմաներում հետ վերադառնալ Ադրբեջան, ոչ էլ Ադրբեջանի քաղաքացիները կարող են ցանկություն ունենալ և օգտվել իրենց փախստականի կարգավիճակից և վերադառնալ Հայաստան, ստանալ ՀՀ քաղաքացիություն, ծառայել ՀՀ բանակում։ Սրանք բավական բարդ հարցեր են, ու անգամ բանակցությունների ընթացքում այս հարցերը երկրորդ պլանում էին, հարցի վերջնական կարգավորումից հետո միայն այդ վերադարձից մասին կարելի էր խոսել։
- Մեր իշխանությունների կողմից հավասարության նշան դնելը ի՞նչ հետևանքներով է հղի։
- Մեր իշխանությունները, Թուրքիայի իշխանությունները, Ադրբեջանի իշխանությունները, Ռուսաստանի իշխանությունները արդեն բոլոր փաստերից հասկանալի է, որ Արցախի հարցում գտնվում են նույն պլատֆորմի վրա։ Իրենք որոշում են կայացրել դեռևս 2018-ին, որ Արցախի ինքորոշման իրավունքը պետք է մերժվի, և արցախցիները կամ պետք է տեղահանվեն, կամ համաձայնեն ու ընդունեն Ադրբեջանի իշխանությունը։ Բոլոր փաստերն ամփոփելով՝ կարող եմ ասել, որ այդ ծրագիրն ընդունվել է 2018-ին, դրա հետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է և իր վրա վերցրել այդ ծրագիրն իրականացնելու իր մասը, ինչն անում է առ այսօր։ Դրանով էին պայմանավորված և՛ 2020 թ-ի պատերազմը, և՛ Արցախի շրջափակումը, և՛ հայերի տեղահանությունը, և՛ Արցախի լուծարման որոշումը։ Մենք ունենք ֆենոմեն, որ ՀՀ իշխանությունները հայ ժողովրդի իշխանությունների հետ միասին համագործացում են հայ ժողովրդի ազգային շահերի դեմ։
Հիմա էլ օրակարգ է մտնում Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանին։ Ադրբեջանը 2000-3000 քառ. կմ. տարածքի պահանջ ներկայացնում Հայաստանին։ Սա հայ ժողովրդի դեմ դավադրություն է։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնը կոչվում է ՀՀ վարչապետ՝ միայն փորձ է քողարկելու իր հակաազգային, հակահայկական քաղաքականությունը, բայց ամեն օր այդ քաղաքականությունը և նպատակները հաստատվում են և այդ նտապակներն իրականացվում են այդ վարապետի միջոցով։
- Երբ խոսում եք 2000-3000 քկմ տարածքային պահանջների մասին՝ նկատի ունեք այն 8 գյուղերը՞, որոնց մասին պարբերաբար հայտարարում է Ադրբեաջանը։
- Նկատի ունեմ բոլոր պնդումները, որ ադրբեջանական կողմն անում է՝ ասելով, թե որտեղ պետք է լինի սահմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, դրանք ներառում են նաև այդ 8 գյուղերը, բայց սրանով չեն սահմանափակում այդ պահ
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ