ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչև սեպտեմբերի 26-ը գյուղից դուրս եկող չի եղել․շրջափակված էինք, իսկ մինչ այդ լուրեր էինք ստանում, որ վիճակը շատ ծանր է հատկապես Մարտակերտում․ Եմիշճանի գյուղապետ 12/27/2023 19:31 | Ցեղասպանություն՝ Արցախում
«Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ի հատվածում, բոլոր կողմերից սկսեցին ռմբակոծել։ Երեխաների լացը տարածվել էր գյուղով մեկ։ Րոոպեների ընթացքում ամբողջ գյուղը լցվեց մեր բակը։ Մարդիկ խուճապահար էին, չգիտեին՝ ինչ անել։ Մինչ այդ արդեն սարսափազդու լուրեր էինք ստացել, որ Մարտակերտի կողմում վիճակը շատ ծանր է, զոհեր ունենք, շտապօգնության մեքենաների անհապաղ կարիք կա։ Անմիջապես կապ հաստատեցի վարչակազմի ղեկավարի հետ, որ տեսնեմ՝ ինչ անենք։ Ասաց, որ դեռ սպասենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Արցախի Մարտունու շրջանի Եմիշճան համայնքի ղեկավար Արմիկ Առաքելյանը։
Սեպտեմբերի 19-ից մինչև 26-ը Եմիշճանի բնակիչները գյուղից դուրս չեն եկել։ 120 մարդ ու ևս երկու ընտանիք՝ հարևան Մյուրիշենից, յոթ օր շրջափակման մեջ են եղել։ Դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ էր։ Երբ արդեն պարզ է դարձել, որ հարկադրված են լքել իրենց տները, քանի որ Ադրբեջանի պահանջով զինաթափվել էր Արցախի Պաշտպանության բանակը, ադրբեջանցի ահաբեկիչներն էլ արդեն լցվել էին գյուղերն ու նաև բազմաթիվ խաղաղ բնակիչների սպանել, Եմիշճանի բնակչությունը նույնպես հարկադրված բռնագաղթի ճանապարհն է բռնում։
Մինչ այդ, Առաքելյանը գյուղապետարանում և դպրոցում պահվող փաստաթղթերը հանձնում է գյուղացիներին․ ամեն մեկն իր անձնական գործը ստանում է՝ գյուղը լքելուց առաջ, իսկ կնիքը վերցնում է ինքը։
Սեպտեմբերի 26-ին ամբողջ Եմիշճանը բռնի տեղահանվում է։
Եմիշճան համայնքի բնակչությունն այժմ սփռված է Կոտայքից մինչև Շիրակ։ Գյուղապետն ասում է՝ գյուղացիներից ոչ մեկը դեռևս Հայաստանից դուրս չի եկել, բայց
սոցիալական խնդիրները շարունակում են խորանալ։ Գյուղացիների մի մասն անգամ սեպտեմբերի կենսաթոշակը չի ստացել։
«Մեզ՝ գյուղապետներիս էլ ասել են, որ մինչև հունվարի 1-ը հասարակական հիմունքներով աշխատելու ենք։ Աշխատում ենք, իհարկե, տեղեկանքներ են պետք լինում մարդկանց, տալիս եմ։ Վերջնահաշվարկ չի արվել, չգիտենք՝ հետո ինչ կորոշվի»,-ասում է բռնի տեղահանված մեր զրուցակիցն ու հավելում՝ ադրբեջանցիներն, անկասկած գյուղ մտած ու ամեն ինչ պղծած կլինեն․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից