ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիրտն ու հոգին Արցախում թողած մտադիր է Հայաստանում վերսկսել «Մռավ» գինու արտադրությունը․ փրկված եզակի նմուշներն է վաճառքի հանելու, որ արտադրամաս հիմնի 12/27/2023 18:21 | ԼՐԱՀՈՍ
Արցախ Աբրահամյանը Երևանում ծնված այն երիտասարդներից է, որ 2021թ․ որոշել ու տեղափոխվել էր Արցախ՝ այնտեղ մշտական բնակություն հաստատելու մտադրությամբ։ Արցախի այդ որոշումը նախապատմություն ունի․ դեռևս 2001թ․, երբ 13 տարեկան էր, ընտանիքով Երևանից Քաշաթաղ են տեղափոխվում ՝ մասնակցելու Հայրենիքի ազատագրված այդ կտորի շենացմանը։ Հաստատվելով Վուրգավան գյուղում՝ սկսում են զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։
«Մեզ մոտ խաղողի մեծ այգիներ կային, բայց քանի որ իրացնելը շատ դժվար էր, որոշում ենք գինի արտադրել, 2019 թվականին հիմնում ենք փոքրիկ արտադրամաս։ Հիմնականում եղբայրս էր զբաղվում այդ գործով, բայց ես էլ էի օգնում․ դեռ փոքրուց շատ եմ սիրել հողի հետ աշխատել։ Կարճ ժամանակ անց մեր արտադրած գինին սիրվում ու մեծ համբավ է ձեռք բերում։ Շատ տեսականի չունեինք, ընդամենը երեք անուն գինի էինք արտադրում՝ Վուրգավան, Բերձոր ու Աղավնո, բայց, իրոք, սիրվում է»,-«Փաստինֆո»-ին պատմում է Արցախը։
Աբրահամյանների հիմնած գինու արտադրամասը կարճ կյանք է ունենում։ Նախ կորոնավիրուասային վարակն է խանգարում իրացմանը, ապա՝ պատերազմը։ 2020թ․ հոկտեմբերին, երբ Քաշաթաղն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, Աբրահամյանների հիմնած արտադրամասն ու ամբողջ արտադրանքը մնում է թշնամուն։
«Պատերազմից հետո որոշում եմ վերադառնալ Արցախ, բայց այս անգամ մենակ, ընտանիքս մնում է Երևանում։ Մարտունու շրջանի Քերթ գյուղում տուն եմ գտնում ու 2021թ․ արդեն վերջնական տեղափոխվում։ Որոշել էի այնտեղ հիմնավորվել, ընտանիք կազմել արցախցու հետ․․․ Գյուղում հաստատվելու գլխավոր պատճառներից մեկն էլ այն էր, որ տեղի երիտասարդներին ուզում էի ցույց տալ, որ հնարավոր է գործ հիմնել, զարգանալ նաև գյուղում։ Ընկերներով տան առաջին հարկը վերածեցինք արտադրամասի, անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերեցինք ու հիմնեցինք նոր բրենդ՝ «Մռավ»։ 2022թ․ դեկտեմբերի 14-ին առաջին 1000 շիշը պետք է ուղարկեի Հայաստան՝ իրացման նպատակով։ Մինչ այդ, սակայն, ճանապարհը փակվեց ու հայտնվեցինք շրջափակման մեջ»,-պատմում է Արցախը։
Շրջափակված Արցախում, բնականաբար, գինու վաճառքի հույս ունենալն անտրամաբանական էր։ Միակ սփոփիչ հանգամանք այն էր, որ գյուղի երիտասարդությունը խանդավառված՝ Մռավի պատրաստման գործին էր մասնակցում։ Արցախը շեշտում է՝ կոլեկտիվ աշխատելու մշակույթ ձևավորելն ու աճող սերնդի մեջ ազգային մշակույթի, ավանդույթների հանդեպ սեր սերմանելն իր հիմնական նպատակներից է եղել, ինչը և ստացվել է։
Արցախի կորստից հետո «Մռավ» բրենդը պահելն Աբրահամյանի համար սկզբունքային է դառնում։ Հիմա որոշել է Արարատի մարզում նորից արտադրամաս հիմնել ու վերսկսել «Մռավ» գինիների արտադրությունը։ Արցախից բռնի տեղահանվելիս հաջողվել է որոշ քանակությամբ գինի բերել։ Գյուղի հարևանն է առաջարկել իր բեռնատարով գինու մի մասը գոնե տեղափոխել Հայաստան։ Սիրտն ու հոգին Արցախի լեռներում թողած երիտասարդը մտադիր է «Մռավ»-ի փրկված նմուշները վաճառքի հանել և գոյացած միջոցներով կրկին վերսկսել արտադրությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ