Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

«30 նոր դասագիրք է մտել դպրոց. բոլորի վերաբերյալ ուսումնասիրություններ են արվում». Ժաննա Անդրեասյանը պատասխանել է լրագրողների հարցերին 12/27/2023   19:55  |  ԼՐԱՀՈՍ

Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցերի:

«Հայոց պատմություն 7» դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Պատասխանելով լրագրողների` նոր դասագրքերին և, մասնավորապես, «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ հարցին, Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը զբաղվել է այդ խնդրով դեռ մինչև հարցերի՝ հանրային տիրույթում բարձրաձայնումը։

«Եղել են մասնագետներ, որոնք գրավոր նախարարություն են ներկայացրել մասնագիտական դիտարկումներ, որի համար շնորհակալ եմ, քանի որ մասնագիտական կարծիքները մեզ համար շատ կարևոր են: Նոր դասագրքերն այս տարի առաջին անգամ են մտել դպրոց և անցնում են փորձարկման փուլ: Մենք չենք ունեցել դասագրքերի ստեղծման արդյունավետ համակարգ և ավանդույթներ, ուստի բնական է, որ նոր դասագրքերը շտկումների, լրամշակման անհրաժեշտություն կարող են ունենալ: Հեղինակային խմբերի առջև խնդիր է դրվել, մասնագիտական բոլոր դիտարկումները հաշվի առնելով, պատրաստել ներդիրներ, որոնք արդեն երկրորդ կիսամյակում պետք է տրամադրվեն դպրոցներին` դասագրքերին զուգահեռ կիրառելու համար»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` այս ուսումնական տարում 30 նոր դասագիրք է մտել դպրոց, և դրանց բոլորի վերաբերյալ ուսումնասիրություններ են արվում, որպեսզի խնդիրները բացահայտվեն, և, ըստ անհրաժեշտության, շտկումներ կատարվեն։ Նախարարը տեղեկացրել է, որ կոնկրետ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ իրավիճակի քննարկման նպատակով տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա են եղել հանրային կամ ոչ հանրային ձևաչափով մասնագիտական  դիտարկում ներկայացրած գիտնականները, ինչպես նաև հեղինակն ու գրքի հրատարակությունն իրականացրած կազմակերպության տնօրենը: Նախարարություն հանդիպման գալուց առաջ մասնագետները ԵՊՀ-ում ունեցել են քննարկում, որի ընթացքում ներկայացված դիտարկումների հիմնական մասը հեղինակն ընդունել է, ինչը, ըստ նախարարի, շատ կարևոր է: Քննարկման ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ մասնագետների բոլոր դիտարկումները, դիտողություններն ու առաջարկներն ուսումնասիրվելու են.

«Հիմա սպասում ենք հեղինակների կողմից ամբողջական անդրադարձի, այսինքն՝ լինելու է մի աղյուսակ, որտեղ ներառվելու են դասագրքի վերաբերյալ հնչած բոլոր դիտարկումները, հեղինակի արձագանքը դրանց՝ ընդունե՞լ է կամ ոչ, և հիմնավորումը՝ ինչո՞ւ է ընդունել և ինչո՞ւ չի ընդունել: Ընդ որում՝ հիմնավորումները պետք է լինեն մասնագիտական առումով փաստարկված։ Մենք պայմանավորվել ենք, որ այդ ամփոփաթերթերը հասանելի կլինեն բոլորին՝ հավաստիանալու, թե հեղինակն ինչպես է արձագանքել այս կամ այն դիտարկմանը: Նախարարությունն այդ փաստաթուղթը կուղարկի երրորդ՝ անկախ փորձագիտական կարծիքի, որպեսզի ունենանք մասնագիտական վերջնական եզրակացություն։ Էմոցիաները երբեմն խանգարում են, որպեսզի տեսնենք իրական աշխատանքային գործընթացը. կան նոր դասագրքեր, որոնք, ըստ էության, անցնում են փորձարկում, ի հայտ է գալիս փոփոխությունների կարիք, որը նորմալ աշխատանքային գործընթաց է»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նախարարն անդրադարձել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշմանը՝ «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ նախարարությունը հարգում է եկեղեցու դիրքորոշումը. «Կրթության կազմակերպում է պետությունը՝ հաշվի առնելով մասնագիտական կարծիքները և առաջնորդվելով կրթությունը կազմակերպելու մանկավարժական արդյունավետ մոտեցմամբ»:
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ նախօրեին Մայր Աթոռի կողմից նախարարությունը ստացել է նամակ, որը, ինչպես մյուս բոլոր մասնագիտական դիտարկումները, կներառվի անկախ փորձագիտական գնահատման ուղարկվող փաստաթղթում:

««Հայոց պատմություն» առարկայի՝ չափորոշիչներին համապատասխան դասավանդման մոտեցումներն ուղիղ կապված են մեր պետության շահերի, հայրենասեր քաղաքացու դաստիարակության սկզբունքների հետ, և այդպիսին է ամբողջ հանրակրթության պետական չափորոշիչը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նոր դասագրքերի մրցույթների մասին

Պատասխանելով նոր դասագրքերի հրատարակման վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է, որ այդ նպատակով տրվել է շուրջ 8 ամիս ժամանակ. մրցույթներն արդեն հայտարարվել են, և հայտերը բացվելու են 2024 թ. ապրիլին: Այդ ընթացքում հեղինակային խմբերը հնարավորություն ունեն ներկայացնելու 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների դասագրքերի համար հայտեր: Մրցույթներ են հայտարարվել նաև 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների այն առարկաների դասագրքերի համար, որոնք չեն ստեղծվել նախորդ ուսումնական տարում՝ հայտեր չլինելու կամ համապատասխան փորձագիտական երաշխավորություն չստանալու պատճառով:

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների անկախ գնահատականի մասին

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի որակական արդյունքներ են ապահովել կրթության բարեփոխումները, Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարությունը միջազգային գործընկերներից ստացել է Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման անկախ գնահատում, որն առաջիկայում կհրապարակվի:

«Շուտով ունենալու ենք նաև հանրային միջոցառում, որտեղ այդ գնահատումն իրականացրած մեր գործընկերը՝ Համաշխարհային բանկը, ներկայացնելու է հետազոտության արդյունքները: Դրանք փաստում են, որ Տավուշի մարզում, որտեղ ամբողջությամբ փորձարկվել է չափորոշիչը, ունենք որակական արդյունք: Կրթության որակի կարևոր ցուցանիշը հետևյալն է՝ քանի տարի է սովորում երեխան, և այդքան տարի սովորելուց հետո իր ունեցած կրթական արդյունքը քանի տարվա արդյունքի հետ է համադրելի» ,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ 2015 թվականին արված նմանօրինակ հետազոտությունները ցույց են տվել, որ մեր երկրում 12 տարի դպրոց հաճախող երեխան 8,3 տարվա կրթական արդյունք ունի, որը կրթական համակարգի ամենակարևոր և լուրջ  խնդիրն է: «Այդ ժամանակը մենք վերցնում ենք մեր երեխաների կյանքից և վատնում  անիմաստ: Հենց սա է մեզ ստիպել գնալ այս փոփոխություններին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը կրթական  իրական արդյունքի և դպրոցում անցկացված տարիների տարբերությունն էականորեն կրճատում է:

Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության մասին

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունն ինտենսիվ աշխատում է նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության հարցի շուրջ:

«ԱԳՆ գործընկերների հետ  մի ամբողջ գործողությունների պլան ունենք, թե ինչպես ենք իրականացնելու ԼՂ տարածքում մնացած մշակութային ժառանգության պահպանության հարցը»,- նշել է նա։

Նախարարը հայտնել է, որ ԼՂ տարածքում մնացած նյութական և ոչ նյութական մշակութային արժեք ունեցող ժառանգությունը գույքագրվել է, և ամբողջացվել է  տվյալների բազան. «Գույքագրում ենք նաև վանդալիզմի դեպքերը և դրանք ինտեսիվ փոխանցում բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին: Էլեկտրոնային շտեմարաններ, կայքեր են ստեղծվում, նախատեսվում են ցուցահանդեսներ, համաժողովներ և՛ Հայաստանում, և՛ արտերկրի տարբեր հարթակներում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

«Գոյ» թատրոնի մասին

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «Գոյ» թատրոնի վերաբերյալ հարցին՝ ընդգծելով, որ այն կգործի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում՝ որպես առանձին ստեղծագործական միավոր: Նախարարը նաև պարզաբանել է, որ նախօրեին թատրոնի անձնակազմը հանդիպել է ոլորտը համակարգող փոխնախարարի հետ: Ստեղծագործական անձնակազմը շարունակելու է գործունեությունը Սունդուկյանի անվան թատրոնում՝ ներկայացումներն ու խաղացանկն իրականացնելով ակադեմիական բեմում՝ ունենալով ստեղծագործական ազատություն և պահպանելով ոճային առանձնահատկությունը:

Ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերի մասին

ԿԳՄՍ նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացրել է՝ ՀՀ հանրակրթական դպրոցների՝ ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, և գրքերը բաշխվել են դպրոցներին:

«Փորձաքննությունն ունի շատ պարզ նպատակ. դպրոց մուտք գործող ցանկացած նյութ պետք է փորձաքննված լինի, և դա ստանդարտ ընթացակարգ է: Հաշվի առնելով, որ այս տարվանից նոր չափորոշիչը ներդնում ենք ՀՀ դպրոցներում, այն դասագրքերը, որոնք ուղարկված էին ՌԴ-ից, բնականաբար, պետք է անցնեին փորձաքննություն՝ հասկանալու, թե որքանով են համապատասխանում մեր հանրակրթության չափորոշչին»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ռուսական կողմին առաջարկվել է ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասագրքերի տրամադրումն այսուհետ ապահովել ՀՀ դպրոցներում կիրառվող, ՀՀ կրթական չափորոշիչներին համապատասխանող դասագրքերի՝ ռուսերենով տարբերակների տրամադրմամբ:

«Համապատասխան աշխատանքային խմբերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որպեսզի այսպիսի հարցեր հետագայում չառաջանան»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Գիտական հոդվածների տպագրության մասին

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտական հոդվածների քանակի նվազումը պայմանավորված է դրանց որակի բարելավմամբ:

«Գիտական ամսագրերի ցանկը ևս լրամշակվել և կրճատվել է, որովհետև կան որոշակի միջազգային չափանիշներ, որոնց համապատասխանության հարցում պետք է հետևողական լինենք՝ մրցունակ գիտական ամսագրեր ունենալու համար»,- ասել է նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ գիտական կադրերի ատեստավորման նոր կարգի հիմքում դրված է գիտական հոդվածների թիվը, այդ թվում՝ միջազգային գիտական պարբերականներում: Այս մոտեցումը խթանելու է գիտաշխատողների կողմից հոդվածների տպագրումն ու բարձրացնելու է ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվելու մոտիվացիան: Ատեստավորման նոր կարգում հաշվի է առնվելու նաև գիտաշխատողների՝ կրթական գործընթացում ներգրավվածությունը՝ խրախուսելով բուհերի և գիտական հետազոտության կապը:

Հայաստանում կանցկացվի ԱՊՀ երկրների մանկավարժների համագումարը

Հաջորդ տարվա կարևոր անելիքներից նախարարն առանձնացրել է «Մասնագիտական կրթության և ուսուցման» նոր օրենքի ընդունումը, որի շուրջ նախատեսվում են նաև հանրային լսումներ:

Հանրակրթության ոլորտում, ըստ նախարարի, կարևոր է կառավարման նոր մոդելի տեղայնացումը, ըստ որի՝ առանձնացված են տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի գործառույթները. «Բովանդակային խնդիրների պատասխանատուն դպրոցի տնօրենն է, իսկ վարչատնտեսական մասի համակարգողը պատասխանատու է ֆինանսատնտեսական գործառույթների համար»:

Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ հաջորդ տարի Հայաստանում անցկացվելու է ԱՊՀ երկրների մանկավարժների համագումարը: Երկու տարին մեկ անցկացվող համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների կրթական ոլորտի ներկայացուցիչներ, կկազմակերպվի կրթական փառատոն:

Ակադեմիական քաղաքի տեղակայման մասին

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որտե՞ղ է նախատեսվում կառուցել ակադեմիական քաղաքը, նախարարը հստակեցրել է, որ այն կառուցվելու է Երևանի և 3 մարզերի՝ Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի, սահմանագծին: Արձագանքելով դիտարկմանը, թե ինչո՞ւ է ակադեմիական քաղաքը Աշտարակից տեղափոխվել Երևան, նախարարը նշել է:

«Այստեղ ուղղակի պարզ թյուրըմբռնում կա. ակադեմիական քաղաքի կառուցման մասին խոսելիս նշվել է տեղադրության ամենամոտ հատվածը և ըստ այդմ՝ Երևանի 17-րդ թաղամասին կից տարածքը: Աշտարակի այն տարածքը, որի շուրջ ի սկզբանե ընթացել են քննարկումները, մի քանի անգամ փոքր էր և չէր համապատասխանում հայեցակարգին: Հետագա քննարկումների արդյունքում, հաշվի առնելով ակադեմիական քաղաքում տեղակայվող բուհերի թիվն ու բավականին մեծ ենթակառուցվածքները՝ Ազգային ստադիոն, սպորտային ենթակառուցվածքներ, ժամանակակից համերգասրահ և այլն, պարզ դարձավ, որ այն շատ ավելի մեծ տարածքի առկայություն էր ենթադրում: Այս նկատառումով էլ ընտրվել է 17-րդ թաղամասին հարակից 630 հա տարածքը, որը հիմնականում պետական և համայնքային սեփականություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ակադեմիական քաղաքը նպատակ ունի զարգացնել նաև մարզերի ենթակառուցվածքները, ինչին կնպաստի դրա՝ Հյուսիս-Հարավ մայրուղու հարակից հատվածում տեղակայումը:

Ամփոփելով մամուլի ասուլիսը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ ենթակայության մշակութային որոշ հաստատություններ գործելու են նաև տոնական օրերին՝ հույս հայտնելով, որ քաղաքացիներն անպայման կայցելեն մշակութային միջոցառումների:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:38 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀՖԿՍՊԻ-ում տոնել են մարզական լրագրող Ռուդիկ Բարսեղյանի ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 53-ամյակները
18:50 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին
14:07 18/12/2023  |  ԼՐԱՀՈՍՔոբայրավանքի սեղանատան և Սանահինի վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման աշխատանքներն ավարտվել են
07:58 06/12/2023  |  ՄամուլԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել. «Ժողովուրդ»
20:52 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍԺաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ
16:06 21/11/2023  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարության աշխատակիցները Քոբայրավանք և Սանահին վանական համալիրների նորոգման աշխատանքների իրականացումը գնահատել են բավարար
19:44 06/11/2023  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍն-ն հերքում է․ նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը
13:28 02/11/2023  |  ԼՐԱՀՈՍԽնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման մեկնելու համար իր գործատուի կողմից հրահանգ ու հրաման չունենալը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ Թումանյանի թանգարանի տնօրենի՝ պաշտոնից ազատման մասին
13:05 02/11/2023  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարությունը կունենա ՀԾ-Ձեռնարկություն ծրագիրը․ դրա համար ևս գումար է պետք
19:36 26/10/2023  |  ԼՐԱՀՈՍՄատենադարանում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարի և Ռիմա Աբդուլ Մալակի պաշտոնական հանդիպումը

Արխիվ

[]