ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Գարդմանի հայաթափմանը 12/27/2023 16:22 | ԼՐԱՀՈՍ
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Գարդմանի հայաթափմանը։
«1988թ․ դեկտեմբերը գարդմանահայության հավաքական հիշողության մեջ մնացել է որպես բռնի տեղահանության, հայերնազրկման և մշակութազրկման ամիս։ Ադրբեջանական իշխանությունները, ի պատասխան արցախահայության արդար պահանջով սկսված պայքարի, դիմեցին բռնությունների արտակարգ պրակտիկայի՝ հետապնդելով պատմական Գարդմանից, Շիրվանից ու Նախիջևանից հայությանը արմատախիլ անելու գերագույն նպատակը։
Գարդմանի հայաթափման մեջ իր ուրույն տեղն ունի Փիփ/Զագլիկ գյուղի հայաթափումը։ Փիփ/ Զագլիկը Գարդմանի ամենահայաշատ բնակավայրերից մեկն էր, որտեղ հայկականության սկիզբը թվագրվում է դեռևս 8-րդ դարով։ Անգամ գյուղի՝ Փիփ անվանումը ժողովրդական բանահյուսությամբ կապվում է քրիստոնյա Փեփրոնյա (Փեբրոնյա) կույսի անվան հետ, ով նահատակվել և ամփոփվել է գյուղի համանուն հայկական եկեղեցում։ Բնակավայրում և դրա շրջակայքում էին տեղակայված Չարեք, Գարդման վանքերը, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Փեփրոնյա, Սուրբ Աստվածածին, Սուրբ Հովհաննես եկեղեցիները, Հարանց, Բարսամ Ճգնավոր, Մաղթում զադե մատուռները, Կեռստավանք բերդը, Քարհատի խաչ, Րուսկան նահատակ ուխտատեղիները, բազմաթիվ խաչքարները, աղբյուրներ։ Սա հայկական մշակութային ժառանգության համեստ մասն է միայն։
Սակայն այս ողջ ժառանգությունը հայտնվեց գոյութեական սպառնալիքի տակ, երբ տեղի հայությունը, չունենալով անգամ կյանքի ապահովության հնարավորություն, ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից՝ ապաստանելով Հայաստանում։ Այս իրադարձությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից ընդամենը մեկ օր անց, երբ Հայաստանը գտնվում էր իրապես դժվարագույն հումանիտար պայմաններում։ Երբ աշխարհի բոլոր ծայրերից՝ առանց կրոնական և ռասայական խտրականության ժողովուրդներն ու պետությունները շտապում էին Հայաստանին օգնության, Ադրբեջանը գնում էր էթնոֆոբիայի զարգացման ճանապարհով՝ բռնի տեղահանելով պատմական Գարդմանի բնակչությանը, ոչնչացման իրական սպառնալիք ստեղծելով դարեր շարունակ ստեղծված հայկական նյութական ու հոգևոր մշակութային ժառանգության համար։
Այնպես, ինչպես 35 տարի առաջ, այժմ ևս հայությանը չարաբախտություն է վիճակվել վերապրել գաղթ ու հայրենազրկում, կյանքի սպառնալիքներ ու ունեզրկում: Պատմության այս արատավոր շրջապտույտը հնարավոր է կասեցնել միայն միջազգային ջանքերով հանցագործին պատասխանի կոչելով, պատմական արդարությունը վերականգնելով և իրապես մարդասիրական սկզբունքների վրա հիմնված միջպետական ու միջազգային հարաբերություններ կառուցելով»,- ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ