ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը Ագուլիսի կոտորածի և հայաթափման 104-ամյակի կապակցությամբ 12/26/2023 12:44 | ԼՐԱՀՈՍ
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ագուլիսի կոտորածի և հայաթափման 104-ամյակի կապակցությամբ։
«Օրերս լրացավ Նախիջևանի Վերին և Ներքին Ագուլիս հայկական գյուղերի կոտորածի ու հայաթափման 104 ամյակը։
1919թ․ Վերին և Ներքին Ագուլիս գյուղերը, ինչպես Նախիջևանի մյուս հայկական բնակավայրերը հայտնվել էին ադրբեջանական զորքերի թիրախում։ Ագուլիսում տեղի ունեցած հայկական սպանդի նույնիսկ ամենահպանցիկ ուսումնասիրությունը թույլ է տալիս մի շարք հիմնավոր հետևություններ կատարել։
1919թ․ զենքի սպառնալիքի տակ Ագուլիսներն ընդունեցին ադրբեջանական հպատակություն։ Սակայն դեկտեմբերի 19-ին սկսվեց Ներքին Ագուլիսի կոտորածը, որին զոհ գնացին 400 խաղաղ բնակիչներ, մյուսները մազապուրծ ապաստան գտան Վերին Ագուլիսում։ Վերին Ագուլիսում Էդիֆ բեյ անունով պաշտոնյան ապահովության խոստում տվեց ագուլեցիներին՝ հավատացնելով, թե «միայն իր դիակի վրայով իրենց զորքերը կմտնեն գյուղ»։ Սակայն հաշված օրեր անց թուրք-ադրբեջանական հրոսակախմբերը ներխուժեցին Ագուլիս և երկու օր շարունակ սպանդի ու կոտորածի ենթարկեցին ամբողջ բնակչությանը։ Ագուլիսը ամբողջությամբ կողոպտվեց, թալանվեց և ավերվեց։ Երկու Ագուլիսներում սպանված հայերի թիվը ավելի քան 1400 է։ Նախիջևանի հայկականության երկու օրրանները՝ Վերին և Ներքին Ագուլիս գյուղերը դադարեցին գոյություն ունենալ։
Սա պատմական այն դառը ճշմարտությունն է, որի հետ առերեսումն է խնդիրների լուծման միակ ճանապարհը։ Ավելի քան մեկ հարյուրամյակ առաջ տեղի ունեցած այս դրվագը հստակորեն բնութագրում է ադրբեջանական «անվտանգության երաշխիքները»՝ կոտորածի ու թալանի մշտական սպառնալիքը, ինչն անհնար է դարձնում համակեցության ցանկացած տեսլական։
Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու թե՛ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի ավելի քան կես միլիոն հայության վերադարձի, թե՛ Լեռնային Ղարաբաղից փախստականների վերադարձի խնդրում միջազգային երաշխիքների առկայության անհրաժեշտությունը։ Ցավոք սրտի, հայ-ադրբեջանական հակամարտության և ոչ մի դրվագում Ադրբեջանը չի ցուցաբերել իրական կառուցողականություն և հավատարմություն ստանձնած պարտավորություններին։ Էֆենդի բեյի խոստումից մինչև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ դրված ալիևյան ստորագրություն միևնույն տրամաբանությունն է՝ ուժի կիրառումն ու անպատժելիության գիտակցումը։ Ադրբեջանական պետական համակարգը մի հավաքական «Էֆենդի բեյ» է՝ հանցավոր ռասիզմի և հայատյացության մի կատարյալ մարմնացում, որը ինքնին սպառնալիք է ինչպես հայությանը, այնպես էլ ողջ տարածաշրջանի խաղաղեցմանն ու ժողովրդավարացմանը։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը, վերակոչելով և վերարժևորելով պատմական անցյալը, կրկին կոչ է անում միջազգային հանրությանը, իրավապաշտպան կառույցներին, ազդեցիկ երկրներին՝ արձանագրել շարունակաբար տեղի ունեցող ցեղասպանական իրողությունները և համապատասխան արձագանք տալ՝ հակառակ պարագայում ադրբեջանական «էֆենդիբեյությունը» կկործանի խաղաղեցման բոլոր ջանքերը՝ հանգեցնելով նորանոր ողբերգությունների»,- ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից