Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ալիևն օրեր առաջ օկուպացված Ստեփանակերտից ազդարարել է նոր խաղի մեկնարկը՝ մարտահրավեր նետելով ՀՀ-ին ու տարածաշրջանային խաղացողներին․ Հովիկ Ավանեսով 12/25/2023   21:26  |  Քաղաքական

Արցախի ամբողջական օկուպացումից հետո Ադրբեջանը սկսել է ակտիվորեն լուսանկարներ շրջանառել, որոնցում ակնհայտորեն արտահայտված են Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած նկրտումները։ Բառացիորեն մեկ-երկու օր առաջ ադրբեջանական տելեգրամյան ալիքներով, սոցցանցերով, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյանների պաշտոնական էջերով սկսեց տարածվել մի լուսանկար, որտեղ ՀՀ հրապարակում տեղադրված է ադրբեջանական դրոշը, իսկ կառավարական շենքերի դիմաց կանգնած են ադրբեջանցի ուժայինները։ Դրանք պատահական մեսիջներ չեն, այլ պետական մակարդակով տարվող քարոզչություն, որից պետք է հետևություններ անենք։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ահազանգում է կովկասագետ, Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։

«2023թ․ սեպտեմբերի 19-ից առաջ ադրբեջանական տեղեկատվական հոսքերում, սոցցանցերում ակտիվորեն տարածվում էր մի լուսանկար, որտեղ ադրբեջանական ուժային կառույցի ներկայացուցիչը քարտեզից դանակով ջնջում է Արցախը։ Այդ լուսանկարով կիսվել էին նաև որոշ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դրանով նախ իրենց հասարակության պատրաստեցին սպասվելիքին, իսկ հետո արդեն անցան հստակ քայլերի՝ ակնհայտ ցեղասպանական գործողություններով հայաթափեցին ու ամբողջությամբ օկուպացրեցին Արցախը։ Մեզ՝ փորձագետներիս համար ակնհայտ է, որ ադրբեջանական քարոզչական մեքենան հենց այնպես չի հրապարակում նման նյութեր, լուսանկարներ։ Չմոռանանք, որ այդ երկրում մեդիան, տեղեկատվական հոսքերն ամբողջությամբ վերահսկվում են, ու ոչ մի պատահական մեսիջ այնտեղ չի հայտնվում, առավելևս՝ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական էջերում։ Ամեն մի նման հրապարակում շրջանառության մեջ դնելուց ժամանակ անց Ադրբեջանը հարձակում է իրականացնում»,-ասում է փորձագետն ու հավելում՝ Երևանի կենտրոնում ադրբեջանական դրոշով ու ուժայիններով կոլաժն անտեսել չի կարելի ոչ մի դեպքում։

Ավանեսովը նկատում է՝ քանիցս համոզվել ենք, որ դրանց հաջորդում են լոկալ կամ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, բայց շարունակում ենք անտեսել ու հետևություններ չանել նաև այսօր՝ Արցախի ամբողջական կորստից հետո։

«Պետք է լրջագույնս վերլուծենք Ադրբեջանից եկող մեսիջները և կանխենք սպասվող զարգացումները։ Մի պարզ բան, նախ և առաջ, պետք է արվի՝ հրաժարվենք, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» մասին խոսելուց և ինքնախաբեությամբ զբաղվելուց՝ այն պարզ պատճառով, որ Ադրբեջանն ընդհանրապես նման օրակարգ չունի։ Այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարն օրեր առաջ անձամբ խոստովանեց, որ եթե անգամ, այսպես կոչված, «խաղաղության» փաստաթուղթ ստորագրվի, ապա բոլոր հարցերը դրանով չեն լուծվելու։ Այսինքն՝ թշնամին պարբերաբար տարբեր եղանակներով հայտարարում է, ցույց տալիս, որ ոչ մի ցանկություն, մտադրություն չունի խաղաղություն հաստատելու, իսկ մենք շարունակում ենք չտեսնելու տալ դրանք»,-նշում է փորձագետը։

Այդ առումով Ավանեսովն ուշագրավ է համարում նաև օկուպացված Ստեփանակերտում վերջերս կայացած ֆուտբոլային խաղի ժամանակ Ալիևի հերթական ժեստը, երբ ֆուբոլային խաղի մեկնարկը տվեց ինքն անձամբ՝ գնդակի հարվածով․

«Առաջին հայացքից կարող է սիմվոլիկ թվալ այդ քայլը, բայց իրականում, երբ խորանում ես տարածաշրջանային զարգացումների մեջ, պարզ է դառնում դրա կոնկտեքստը։ Դրանով Ալիևը ցույց է տալիս, որ իր սկսած խաղը չի ավարտվել, ավելին՝ ինքն օկուպացված Ստեփանակերտից ազդարարում է նոր խաղի մեկնարկը՝ մարտահրավեր նետելով ՀՀ-ին, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողներին։ Այս ամենից հետևում է, որ սպառնալիքներն աճելու են ու չի բացառվում, որ նոր ռազմական գործողություններ կսկսի Ադրբեջանը։

Դրա ուղղությամբ, հատկապես 2020թ․ սկսած, ակտիվորեն աշխատում է Ալիևը։ Երբ Արցախի զգալի մասն օկուպացվեց, Ադրբեջանը ջանասիրաբար սկսեց ահաբեկիչներ և ուժայն կառույցների ներկայացուցիչներ բերել ու բնակեցնել օկուպացված բնակավայրերում՝ հատկապես ՀՀ-ին ու Իրանին անմիջապես սահմանակից հատվածներում։

Շեշտելով, որ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո էականորեն փոխվել է տարածշրջանի անվտանգային ճարտարապետությունը, Ավանեսովը կրկին ընդգծում է՝ Ադրբեջանից եկող սպառնալիքներն անտեսելու դեպքում թե՛ Հայաստանը, թե՛ տարածաշրջանային խաղացողները շատ ավելի բարդ իրավիճակում են հայտնվելու։

Կովկասագիտության կենտրոնը, որ 2020թ․ պատերազմից հետո, ըստ էության, գործել է ֆորս-մաժորային իրավիճակում, իր գործունեությունը չի դադարել նաև 2023թ․ սեպտեմբերյան պատերազմի, բռնի տեղահանության պայմաններում։ Հաշվի առնելով նախ գործունեության առանցքային ուղղվածությունն ու անհրաժեշտությունն այս իրավիճակում, ինչպես նաև Արցախի կրթական ու գիտական կառույցների տարրալուծումը, Կենտրոնը վերսկսել է իր գործունեությունն արդեն Երևանում։ Տարածք դեռևս չունեն արցախցի փորձագետները, բայց տարբեր գործընկեր կազմակերպությունների, անհատների աջակցությամբ փորձում են հունի մեջ գցել Կենտրոնի աշխատանքը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:08 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական հատուկ ջոկատայինները մտել ու շրջափակման մեջ էին վերցրել Մյուրիշենն ու Ավդուռը, եւ 30 րոպե տվել․ տղաները «բոյ» են տվել, որ միակ կածանը չփակվի. Մյուրիշենի գյուղապետ
13:52 25/12/2023  |  Միջազգային լրահոսԽոշոր ՃՏՊ Ադրբեջանում. 17 վիրավոր ու 1 զոհ կա
12:40 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններն իրենց գործունեությունը Հայաստանում շարունակելու համար կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտե
12:34 25/12/2023  |  Միջազգային լրահոսՈւժեղ քամին Ադրբեջանում դպրոցներ ու մանկապարտեզներ է վնասել
19:07 24/12/2023  |  Միջազգային լրահոսԱդրբեջանի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել
15:48 23/12/2023  |  ՄեկնաբանությունՍեպտեմբերի 26-ի հրամանագիրը պետք է չեղարկվի. քաղաքագետ
12:26 23/12/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԻնքս մենակ 70 հոգու հաշվել եմ, որ գալիս էին մեր մի դիրքի վրա, իսկ բնակիչների մեծ մասը դեռ գյուղում էր․ ներքևի թաղի ժողովուրդը չէր հասցրել անգամ խաղաղապահների բազա հասնել․ Ճանկաթաղի գյուղապետ
08:22 23/12/2023  |  ՄամուլՀաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան․ «Հրապարակ»
19:41 22/12/2023  |  ՔաղաքականԱրցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, որ Արցախի պետական ինստիտուտները լուծարելու հրամանագիրը ստորագրել է Ցեղասպանության սպառնալիքի ներքո. քաղաքագետ
17:45 22/12/2023  |  Միջազգային լրահոսԱդրբեջանն ու Ռուսաստանը հստակեցնում են իրենց դիրքորոշումը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վերաբերյալ

Արխիվ

[]