ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ովքեր են գրում Հայաստանի պատմությունը. Վահե Հովհաննիսյան 12/25/2023 10:31 | Մեկնաբանություն
Հայաստանում վերջին շրջանում ակտիվ քննարկում էր ընթանում, գրեթե խաչակրաց արշավանք՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի դեմ։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Այդ ընթացքում, բոլորիս աչքի առաջ ու բոլորիս համահեղինակությամբ արդեն 3-4 տարի է՝ գրվում է ոչ թե պարզապես հայոց պատմության դասագիրք, այլ՝ մեր խայտառակության, ամոթի ու ստորացման բազմահատորյակը։ Գալիք բազմաթիվ սերունդներ մեծանալու են այսօր ստեղծվող պատմությամբ, որտեղ անարժանապատվությունը, անողնաշարությունը, մանր-մերկանտիլ հայի որակը հիմնական հերոսներն են լինելու։ Հայտնի դասագիրքն իրոք հաջող չէ, բայց հատորները, որոնք մենք գրում ենք այսօր մեր ամենօրյա կյանքով, սերունդների վրա անջնջելի հետք են թողնելու։
Ի՞նչ են հասկանալու մեր մասին հետագա սերունդները և օտարազգի հետազոտողները, երբ արխիվներում կարդան արտառոց փաստեր.
- Հայ ժողովուրդը հանդուրժում է նույն ղեկավարին, երբ նա ասում է «Արցախը Հայաստան է, և վերջ» իսկ կարճ ժամանակ անց՝
«Արցախը Ադրբեջան է, և վերջ»։ Դա բանակա՞ն մարդկանց հասարակություն է եղել։
- 9 ամիս Արցախը շրջափակման մեջ էր. հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունն անտարբեր էր։
- 2023 թ-ի օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարում է. «Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ»։ Այս խոսքերից հետո Երևանը չի պայթում, ընդդիմությունը չի կազմակերպում կոնսոլիդացված հարցապնդում՝ որտե՞ղ են մշակվում նման ծրագրեր, ո՞րն է ինֆորմացիայիդ աղբյուրը, ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ իշխանությունը, և այլն։
- Նույն մարդը ՄԱԿ-ի ԱԽ նիստի օրը հատուկ եթեր է մտնում, որպեսզի աշխարհին հայտնի, թե Արցախում քաղաքացիական բնակչությանը որևէ ֆիզիկական վտանգ չի սպառնում։ Դրանից օրեր անց Ադրբեջանի կատաղի ագրեսիայի հետևանքով Արցախը դատարկվում է։ Այդ խոսքերը որևէ հետևանք չեն ունենում այդ վարչապետի համար։
- 2 օրում շքեղ Արցախը դատարկվում է, մեր շքեղ քաղաքներն ու գյուղերը, Ամարասը, Գանձասարը մնում են անտեր, իսկ մենք Երևանում տոնածառ ենք խաղացնում։
- Արցախի հայաթափումից հետո ոչ մի հրաժարական չկա իշխանությունից. մեկը չասաց՝ ես այսքանից հետո չեմ կարող այս իշխանության մեջ լինել։ Այդ մեկ մարդը չգտնվեց։
- Արցախի հայաթափումից մեկ շաբաթ առաջ և մեկ շաբաթ հետո խորհրդարանական ընդդիմությունը հանգիստ աշխատում էր իշխանության հետ, հանձնաժողովի անդամ են ընտրում, կառուցողական զանգեր անում։
- Բաքվի բանտերում են պետական-ազգային գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ, բազմաթիվ գերիներ. մենք արդեն չենք էլ հիշում նրանց։
- Հայաստանի բանտերում ցուցադրաբար պահվում են ամենատարբեր կալիբրի գործիչներ՝ հայտնի քաղաքական դեմքերից մինչև պարզ արցախցի երիտասարդներ, որովհետև կարծիք ու սկզբունք ունեն։ Հանդուրժում ենք։
- Պատմության այս փուլի մասին գրելու են, որ մենք ունեցել ենք պատվազուրկ գեներալներ, որոնք մի քանի օրվա ընդմիջումով Նիկոլին համարում էին պետության սպառնալիք, իսկ օրեր հետո նրան հոտնկայս դիմավորում
- Մենք ունենք քննիչներ, դատախազներ, դատավորներ, ովքեր կալանավորում են անխտիր բոլորին, ում մասին հրահանգ կլինի
- Կարսի կորստից հետո գոնե մեկ գնդապետ Մազմանյան եղել է, ու նաև մեկ Եղիշե Չարենց։ Արցախի կորստից հետո ի՞նչ եղավ։
- 200-ից ավելի արցախցիներ սեպտեմբերի 19-20 իրենց կյանքի գնով հայի վերջին արժանապատիվ կռիվը տվեցին ադրբեջանական 60 հազարանոց բանակի դեմ, իսկ նրանց անունները Երևանում չգիտեն, երևի չեն էլ ուզում իմանալ։
- Պատմության որևէ հատորում գրվելու է, որ Իշխանասարի ընտրողներն իրենց ձայնը տվեցին իրենց համայնք թուրք զինվորին բերած իշխանությանը։ Կապանցին իր ճանապարհի, օդանավակայանի մուտքին նստած ադրբեջանական զորքին տեսնելով, էլի ձայն է տալիս այդ ամենը թույլ տված իշխանությանը։
- Ոչ միայն պատմաբանները, այլև սոցիոլոգները, հոգեբանները և բազմաթիվ այլ գիտակարգերի ներկայացուցիչներ բազմահատոր աշխատություններ են գրելու՝ փորձելով հասկանալ համընդհանուր հաշտվածությունը՝ ո´չ ինտելեկտով, ո´չ պարկեշտությամբ ու ոչ էլ այլ որևէ լուրջ արժանիքով չփայլող քաղաքական ուժի տևական իշխանության փաստի հետ։
Պատմության այս հատորյակներում առանձնանում է թերևս միայն եկեղեցին, որի դերակատարումը ոսկե տառերով է գրվելու մեր պատմության մեջ, որպես ապագա վերելքի հենք, ու նաև մի երկու տասնյակ անհատներ, ովքեր անմարդկային պայմաններում մնացին մարդ՝ տարբերվելով իրենց սկզբունքներով ու սթափ մտքով։
Լայն հասարակությունը շարունակում է գրել իր բաժին պատմությունը, իսկ իրենք իրենց կոչումներ, տիտղոսներ շնորհած իբր վերմնախավերը, պարզվեց, ոչինչ չունեն ասելու և ունակ չեն հասկանալու-կասեցնելու ընթացքը, ու որևէ դասագրքի հեղինակ երբևէ չի կարողանա շտկել-վերախմբագրել այս ամենը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ