ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաց նամակ Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանին. քաղաքագետ 12/25/2023 10:26 | Մեկնաբանություն
Մեծարգո պարոն Նախագահ, գրում եմ Ձեզ՝ լավ պատկերացնելով, թե ինչ դժվար կացության մեջ եք և լավ իմանալով, թե որքան հակասական առաջարկներ եք ստացել վերջին օրերին Ձեր՝ սեպտեմբերի 28-ի հայտնի հրամանագրի չեղարկման կամ պարզապես անտեսելու կապակցությամբ։ Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահանազարյանը.
«Ես նաև տեղյակ եմ սպառնալիքների ու շանտաժի բնույթ ունեցող նախազգուշացումների այն մեծ հոսքի մասին, որն այս օրերին տարբեր տեղերից ուղղվում է դեպի Ձեզ։ Բայց, կարծում եմ, Դուք էլ կհամաձայնեք, որ մեր ժողովրդի թշնամիների նման վարքագիծը կանխատեսելի էր։ Նրանք ուզում են ավարտին հասցնել սև գործը և գալիք տարվա հունվարի մեկին վերջնականապես արձանագրել Արցախի Հանրապետության մահը։
Աստծո կամոք, ներքին ու արտաքին թշնամու այդ ծրագրերին այսօր կարող եք խոչընդոտել միայն Դուք։ Այո, դա չափազանց դժվար ու ռիսկային որոշում է։ Բայց նաև պատվաբեր։ Դուք պետք է չեղարկեք Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Ձեր հրամանագիրը։ Մի՛ լսեք իրավաբաններին։ Մի՛ լսեք տարատեսակ պաշտոնյաներին։ Մի՛ լսեք Ձեզ սպառնացողներին։ Կատարեք Ձեր պարտքը՝ պաշտպանեք Արցախի Հանրապետությունը։
Սեպտեմբերի 28-ի հրամանագիրը չեղարկող Ձեր հաջորդ հրամանագրի տեքստը պետք է հասանելի լինի հանրությանը։ Այն պետք է տարածվի նույն հարթակներով, որոնցով ժամանակին տարածվել է Արցախին պարտադրված չարաբաստիկ թուղթը։ Աճպարարություններն ու բառախաղերը չեն ընդունվելու։ Չեն ընդունվելու նաև այն պնդումները, իբր Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը ոչինչ չնշանակող թղթի կտոր էր։ Դա այդպես չէ։ Հավատացնում եմ՝ հենց այդ «իրավական ուժ չունեցող» փաստաթուղթն էր այն վերջին կաթիլը, որը ստիպեց մեր հայրենակիցներին լքել Արցախը։
Ես էլ, Դուք էլ, բոլորս էլ հասկանում ենք, որ Սեպտեմբերի 28-ի հրամանագրի չեղարկումը չի լուծելու Արցախի ու արցախցիների այսօրվա խնդիրները։ Բայց ես էլ, Դուք էլ, բոլորս էլ գիտենք, որ առանց այդ քայլի Արցախն ապագա չունի։ Դուք պարտավոր եք պահպանել հայկական երկրորդ պետության համար պայքարելու մեր ազգի վերջին շանսը։ Չլինի Ձեր նոր հրամանագիրը, չի լինելու ոչինչ։ Դա նշանակելու է լիարժեք կապիտուլյացիա։ Նշանակելու է, որ այս ամբողջ պատմության մեջ Ալիևն ու Փաշինյանն էին ճիշտ։ Որ նրանք հաղթեցին Ձեր տեսակին։
Մեծարգո պարոն Նախագահ, պատկերացրեք Ձեզ հունվարի 1-ին, այն բանից հետո, եթե հանկարծ մինչ այդ չչեղարկեք հայտնի հրամանագիրը։ Ո՞վ եք լինելու Դուք այդ պահին։ Ո՞վ եք լինելու Դուք նախ՝ Ինքներդ Ձեր աչքին և ապա նաև ուրիշների համար։ Վստահեցնում եմ՝ այսօրվա Ձեր տառապանքները ոչինչն են այն օրվա Ձեր տանջանքների հետ համեմատած։ Խնդրում եմ՝ չգնաք այդ ճանապարհով։ Ինքներդ Ձեզ ու նաև մեզ բոլորիս նման փաստի առջև չկանգնեցնեք։
Պարոն Շահրամանյան, հուսով եմ կներեք իմ այսչափ բաց և հանդուգն նամակը։ Հավատացեք՝ այս խոսքերը բխում են Արցախի, բայց նաև Ձեզ համար սրտացավ մարդու հոգուց։ Ես երբեք չեմ մոռանա Ձեր՝ Արցախի համար ամենադժվար պահին պատասխանատվություն ստանձնելու խիզախությունը։ Սրտանց ուզում եմ, որ իսկական տղամարդուն ու նաև սպային արժանի Ձեր այդ քայլը ոչնչով չմթագնվի։
Ուզում եմ հունվարի մեկին նորից կարողանալ դիմել Ձեզ որպես Արցախի Նախագահի…
Մեծարգո պարոն Նախագահ, ընդունեք խնդրեմ խորին հարգանքիս հավաստիքը։ Թող ամենակալ Տերն ուժ և իմաստնություն պարգևի Ձեզ։ Աստծով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից