ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանկերը վարկ չեն տրամադրում Վարդենիսի տարածաշրջանի տների գրավի դիմաց. ռիսկային գոտի է. Հակոբ Ավետյան 12/25/2023 20:30 | ԼՐԱՀՈՍ
2020 թ-ի 44-օրյան պատերազմից հետո՝ Վարդենիսի տարածաշրջանում բանկերը ոչ մի տուն գրավ չեն վերցնում։ Այս մասին «Փաստնիֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։
«Մեր տարածաշրջանում, եթե մարդը ուզում է վարկ վերցնի՝ պետք է տունը գրավ դնի, ոչ մեկ այլ կապիտալ չունի, բայց բանկերն այլևս ոչ Վարդենիսում, ոչ էլ գյուղերում տները գրավ չեն վերցնում, համարում են, որ այդտեղ այլևս ռիսկային գոտի է։ Արդյունքում, ֆերմերը կամ գյուղացին չի կարողանում վարկ վերցնել՝ գործ անել։ Պետությունն էլ որևէ կերպ չի աջակցում»,- նշեց Ավետյանը՝ ավելացնելով, որ արդյունքում գյուղատնտեսությունն իրենց տարածաշրջանում մեռնում է, մարդիկ՝ հիասթափվում են։ Ապրուստի դժվարանալու հետ մեկտեղ էլ մարդիկ մտածելու են արտագաղթելու մասին։
Ավետյանը պատմեց, որ անցած տարի ռմբակոծության հետևանքով իր ցանքատարածություններում ամբողջ բերքը փչացել էր, միակ հույսն այն է, որ պետությունը կփոխհատուցի։ «Բացարձակ որևէ բան չարեց պետությունը, անգամ ուշադրության չարձանագրեցին։ Արդյունքում, ես հիմա բանկերից չեմ էլ կարող օգտվել, բայց ով էլ կարող է՝ վարկ չեն տալիս, ասում են տունը գրավի առարկա չի հանդիսանում։
Բայց եթե ֆերմերը գործ է անում, հողագործությամբ է զբաղվում՝ իրեն գումար է պետք, որ հողի մեջ փող դնի, անասունի համար կեր առնի, բայց գյուղացիներից շատերը հայտնվել են անելանելի վիճակում։ Իմ տեսադաշտում որքան ֆերմեր կա՝ այդ վիճակի մեջ է»,- ասաց Ավետյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս պահին էլ պահեստներում լիքը կարտոֆիլ ունի, որոնք չի կարողանում վաճառել։ «Անգամ այն վիճակն է, որ կարտոֆիլ ցանող բոլոր ֆերմերները բանվորներին պարտք են մնացել, չեն կարողանում վճարել։ Ֆերմերների 90 տոկոսն այդ վիճակում են։ Խոշոր կարտոֆիլը այս տարի վաճառվում է 90 դրամ, ինչն ինքնարժեքից ցածր է, իսկ միջին կարտոֆիլը, որ ամեն տարի նորմալ գնով վաճառել ենք՝ այս տարի բացարձակ չի վաճառվում։ Բանն այն է, որ այս տարի Ռուսաստանում էլ է շատ էժան ապրանքը, արդյունքում չենք կարողանում արտահանել, կարող ենք ավելի էժան ներմուծել, քան արտահանել։ Այս տարի գյուղմթերքն ամեն տեղ էժան է, եթե Ռուսաստանում էժան լինի՝ Հայաստանում արդեն լճացում է առաջանում»։
Նա ընդգծեց, որ նորմալ եվրոպական երկրներում գյուղատնտեսությունը սուբսիդավորվում է, քանի որ մեծ եկամուտներ չունեցող, բայց երկրի պարենային անվտանգության համար մեծ նշանակություն ունեցող ոլորտ է։ «Օրինակ Հոլանդիայում ոչխարաբուծությունը համարվում է ոչ եկամտաբեր, բայց պետությունը որոշել է պահպանել այդ ոլորտը ու ամեն գլխաքանակի համար 80 եվրո սուբսիդավորում է տրամադրում, որպեսզի ոլորտը չվերանա, արդյունքում որքան էլ էժան ֆերմերը վաճառի իր ապրանքը՝ միևնույն է եկամուտն արդեն ստացել է։
Մինչդեռ, Հայաստանում եթե ֆերմերը տակ տվեց՝ կկործանվի բանկերը տները ձեռքից կվերցնեն, ու վերջ, այսինքն պետությունից ակնկալիք չկա։ Ոչ մի գյուղատնտեսական խնդիր մեր երկրում չի լուծվում, գյուղացին աստծո հույսին, եթե տակ տվեց՝ այդ գյուղացին էլ երբեք չի կարող վերականգնվել»,-ասաց Ավետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ