Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ինքս մենակ 70 հոգու հաշվել եմ, որ գալիս էին մեր մի դիրքի վրա, իսկ բնակիչների մեծ մասը դեռ գյուղում էր․ ներքևի թաղի ժողովուրդը չէր հասցրել անգամ խաղաղապահների բազա հասնել․ Ճանկաթաղի գյուղապետ 12/23/2023   12:26  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Սեպտեմբերի 19-ին Ճանկաթաղի ուղղությամբ բավականին թեժ մարտեր են ընթացել։ Ադրբեջանի ահաբեկչական ստորաբաժանումները Կաշենի հանք հասնելու համար նախ Ճանկաթաղն են փորձել զավթել։ Մեր ՊԲ-ի ու աշխարհազորի համատեղ ուժերով մեծ դժվարությամբ հաջողվել է մի քանի ժամ կասեցնել թշնամու առաջխաղացումը․ բնակչությունը գյուղում էր․ նրանց կյանքին ուղիղ վտանգ էր սպառնում։

«Որ սկսեցին հրետակոծել, տեղաշարժվելու ոչ մի հնարավորություն այլևս չկար․ անգամ աշակերտներին չենք հասցրել տուն ուղարկել։ Քանի որ դպրոցն ապաստարան չունի, հարևանությամբ գտնվող երկհարկանի բետոնե առաձնատուն են տեղափոխվել երեխաները։ Մինչև երեկոյան 9-ն այդտեղ են եղել։ Ժամը 21-ից հետո մի ֆորդի մեջ մի կերպ խցկել ու հանել ենք երեխաներին դեպի Պողոսագոմեր։ Գյուղի բնակիչների մեծ մասը դուրս գալ չի կարողացել։ Ճանապարհ դուրս գալ անհնար էր․ տների արանքով մի մասը շարժվել է դեպի խաղաղապահների հենակետ, որը Կաշենի հանքի տարածքում էր։ Մի քանի հոգի են միայն կարողացել անտառներով Չլդրան կամ

Պողոսագոմեր հասնել»,-«Փաստինֆո»-ին պատմում է Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի ղեկավար Սասուն Վանյանը։

Թշնամու թիրախում թե ճանկաթաղցիների տներն ու բակերն էին, թե Ճանկաթաղից դուրս եկող երկու ճանապարհները՝ դեպի Մարտակերտ տանող մայրուղին, և վերին ձորակի գյուղեր տանող ճանապարհը։ Այնտեղով անցնող ցանկացած մեքենայի վրա ադրբեջանցիները կրակում էին։ Բոլոր նրանք, որոնց հաջողվել է դուրս գալ Ճանկաթաղից, ոտքով՝ անտառների միջով են շարժվել՝ առանց մեքենաների։

«Առնվազն 60-70 մեքենա է մնացել գյուղում։ Միայն ես երեք մեքենա եմ թողել։ Որ դուրս եկանք, մոտս միայն վարորդական իրավունքս էր։ Անձնագիրս գյուղապետարանում էր։ Մինչև երեկո գյուղի տղամարդկանցով ՊԲ-ին էինք օգնում, որ թույլ չտանք գյուղ մտնեն ադրբեջանցիները։ Երեկոյան՝ ժամը 9-ի,10-ի կողմերը, տեսնելով, որ թշնամին շատ է մոտեցել արդեն տներին, որոշեցինք ինչ-որ ձևով տարհանել բնակիչներին․ արդեն ծայրահեղ վտանգավոր էր նրանց գյուղում մնալը։ Հետ եկա ու տեսնեմ՝ մոտ 70 հոգի մեր բակում են։ Մեր տունը գյուղի վերևի մասում էր՝ համեմատաբար հեռու թշնամու դիրքերից։ Քանի որ ներքևի հատվածի տներից մինչև ադրբեջանական դիրքեր հեռավորությունը մի 500 մետր է, իսկ մեր մոտից՝ մոտ 1 կմ, էդ ներքևի թաղի ժողովուրդը եկել էր մեր կողմ։ Մի քանի տղամարդկանցով էդքանին անտառներով դեպի Վարդաձոր՝ հարևան գյուղ ենք տարհանել։ Աննկարագրելի էր, թե ինչպես է ժողովուրդը անտառների միջով, սոված-ծարավ հասել էնտեղ»,-ասում է բռնի տեղահանված զրուցակիցս։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան, Վանյանը պետք է վերադառնար գյուղ՝ կրկին միանալու աշխարհազորին։ Քանի որ կապի որևէ միջոց չէր աշխատում, բարձրացել էր մի բլրակի վրա, որպեսզի փորձեր վարչակազմի ղելավարի հետ կապ հաստատել։
«Որ բարձրացա բլուրը, մեկ էլ տեսնեմ՝ ադրբեջանցիներն արդեն Վարդաձոր են մտնում։ Արդեն պարզ էր, որ Ճանկաթաղն իրենց վերահսկողության տակ է անցել, անգամ Կաշենի հանքի մոտ էին հասել։ Փաստորեն, գյուղի ներքևի մասով ճանապարհը կտրել՝ դուրս էին եկել հանք։ Անմիջապես ժողովրդին տարհանեցինք դեպի Դրմբոն։ Այդ ամբողջ ճանապարհը ժողովուրդը ոտքով, անտառների միջով է գնացել»,-պատմում է Վանյանը։

Կրակի ինտենսիվությունն ու մեր դեմ կիրառվող զինատեսակների բազմազանությունն աննախադեպ էր։ Զրուցակիցս շեշտում է՝ Ճակաթաղի դիմացի ամեն մի դիրքի վրա հարյուրներով ադրբեջանցիներ էին գալիս․ «Ինքս մենակ 70 հոգու հաշվել եմ, որ գալիս էին մեր մի դիրքի վրա։ Իսկ մեր ամեն մի դիրքում առավագույնը 10-11 զինվոր էր։ Այսինքն՝ մեր մի զինվորի վրա առնվազն 7-8 ադրբեջանցի էր գալիս՝ վարվող ինտենսիվ կրակն էլ հետը․․․»։

Վանյանը հիշում է՝ Ճանկաթաղից նույն անտառներով 1992 թվականին էլ են դուրս եկել։ Ինքը դեռ փոքր էր, բայց լավ հիշում է՝ եղանակը վատն էր․ մեքենաները ցեխի պատճառով անտառների միջով շարժվել չէին կարողանում․ տրակտորներով քաշել-հանել էին․․․
Գյուղը1992-93թթ․ երկու անգամ մերոնք ազատագրել են։ Առաջին անգամ ադրբեջանցիները որ գրավել են, գյուղի բոլոր տները հրի էին մատնել, սակայն 1993 թվականի մարտի 18-ին, երբ վերջնականապես ազատագրվում է Ճանկաթաղը, բնակիչները վերադառնում ու զրոյից նորից գյուղ են կառուցում։


«Խոտի վրա կրակ էինք վառում․․․ Մի տուն անգամ չէին թողել, լրիվ վառել էին, բայց մարդիկ նորից սարքեցին, տուն դրեցին․․․ 44-օրյա պատերազմից հետո էլ բոլորը վերադարձել էին․ ընդամենը մեկ ընտանիք է արտագաղթել։ Շուրջ 300 բնակիչ ունեինք մինչև 2023թ․ չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը․․․»,-ասում է Ճանկաթաղի գյուղապետը։

Մազապուրծ փրկված ճանկաթաղցիները հիմա սփռված են Հայաստանով մեկ։ Գրեթե բոլոր մարզերում գյուղի բնակիչներից կան։ Թիվ մեկ խնդիրը, որ անելանելի վիճակում է դրել բռնի տեղահանվածներին, տան խնդիրն է։ Գյուղապետը նշում է՝ վարձավճարներն ահավոր բարձր են, աշխատանք էլ չկա, որ աշխատեն, վարձը մուծեն։ Ստիպված ով մի փոքր հնարավորություն ունի դուրս գալու, դուրս է գալիս երկրից։

«Եթե այսպես շարունակվեց, ապա բոլորն արտագաղթելու են։ Գոնե տանիքի հարցը պետք է հրատապ լուծվի»,-նկատում է բռնի տեղահանված զրուցակիցս։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:22 23/12/2023  |  ՄամուլՀաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան․ «Հրապարակ»
19:41 22/12/2023  |  ՔաղաքականԱրցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, որ Արցախի պետական ինստիտուտները լուծարելու հրամանագիրը ստորագրել է Ցեղասպանության սպառնալիքի ներքո. քաղաքագետ
14:38 22/12/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՁեթը գրամներով էինք լցնում, որ ճաշ եփենք, շաքարավազի վերջին երեք գդալն էլ մի կողմ էինք դրել՝ ամենանեղ օրվա համար, բայց երջանիկ էինք․ երանի՜ այդ օրերին․ Արցախից բռնի տեղահանված
11:09 22/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին պատմող վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» շորթլիստում
17:39 21/12/2023  |  ԼՐԱՀՈՍԵթե Արցախի Հանրապետությունը լուծարող հրամանագիրը չեղարկող հրամանագիր կա, ապա այն չի հրապարակվում ՀՀ իշխանությունների կողմից իրականացված ճնշումների պատճառով
15:41 21/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ողջ պատմամշակութային ժառանգությունը վտանգված է․ Ադրբեջանը փորձում է վերացնել հայկական հետքը նաև Արցախում․ Հայաստանը պետք է հստակ ահազանգ հնչեցնի․ Բալայան
23:42 20/12/2023  |  ԼՐԱՀՈՍԹեհրանի հայոց թեմի կողմից արցախահայությանն ուղղված օգնության առաջին բեռնաքանակը Հայաստանում է
20:24 20/12/2023  |  Ցեղասպանություն՝ Արցախում5-6 օր շրջափակման մեջ ենք եղել՝ երեխաներն ու կանայք էլ մեզ հետ․ երկու ճանապարհներն էլ ադրբեջանցիները փակել էին․ Արցախի Նորշենի գյուղապետ
15:07 19/12/2023  |  ԼՐԱՀՈՍՍամվել Շահրամանյանը այցելել է «Աջակցություն Արցախահայությանը» հասարակական կազմակերպության գրասենյակ, ծանոթացել նրանց գործունեությանը
15:23 18/12/2023  |  ԼՐԱՀՈՍՄենք ծնկի ենք գալիս, դուք Ադրբեջանին եք մեղադրում, լավ է անում՝ դուրս չի բերում զորքերը, էդ ի՞նչ պահանջ եք ներկայացնում, որ դուրս բերի. Մանվել Եղիազարյան

Արխիվ

[]