Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ

Նոյեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ նոր ռեկորդ. Նիկոլ Փաշինյան 12/23/2023   11:06  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, ոլորտային առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև նախատեսվող բարեփոխումներին։

Զեկուցվել է ժողովրդագրության և կենսաթոշակային ապահովության ոլորտներում կատարված աշխատանքները։ Ներկայացվել են կենսաթոշակի և նպաստների անկանխիկ վճարման, ծնելիության աճի խթանման, բնակարանային ապահովման և մի շարք այլ ուղղություններով՝ ԱՍՀ նախարարության կողմից կատարված աշխատանքները։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման գործընթացում տեղ գտած փոփոխությունների հետ կապված կարևորվել է ծնելիության խրախուսմանն ուղղված միջոցառումների դերը։ Վարչապետին ներկայացվել է նաև 1-ին և 3-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման առավել մեծ երաշխիքների սահմանման տեսլականը և ընդգծվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրի շրջանակում առավել հասցեական մոտեցումների սահմանման անհրաժեշտությունը։ 

Անդրադառնալով անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % ծրագրի ընթացքին՝ պատասխանատուները նշել են, որ ծրագրի մեկնարկին հաջորդող՝ 2022 թ․ հուլիս ամսվա տվյալների համաձայն՝ միջոցառման շահառուների թիվը եղել է 16903, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական)՝ 0,52 մլրդ դրամ, իսկ կենսաթոշակը կամ նպաստը քարտով ստացել է 390000 քաղաքացի։ 2023 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրի շահառուների թիվն աճել է 973 %-ով՝ հասնելով 164879-ի, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական) հասել է 6,97 մլրդի՝ գրանցելով 1,340 % աճ, իսկ կենսաթոշակը կամ նպաստը քարտով ստացողների թիվը դարձել է 515000՝ աճելով 32 %-ով։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է թոշակառուներին իրազեկել այս ուղղությամբ իրականացված փոփոխությունների մասին. «Նախկինում ասում էինք՝ ծրագրին մասնակցում են 4-5 բանկ, փոխեք բանկը և այլն:  Այժմ կապ չունի, բոլոր բանկերի դեպքում թոշակառուների անկանխիկ ծախսերի 10 տոկոսը վերադարձ է արվում: Դիմում եմ մեր սիրելի թոշակառուներին, հատկապես գյուղացիական վայրերում, որտեղ խանութները հրաժարվում են անկանխիկ վճարումներ ստանալ՝ պետք է  բարձրաձայնել այդ մասին Պետական եկամուտների կոմիտե»: 

Անդրադառնալով սոցիալական աջակցության ոլորտում իրականացված աշխատանքներին, մանրամասներ են ներկայացվել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործընթացի,  ինչպես նաև սոցիալական բնակարանաշինությանն ուղղված ծրագրերի, դրանց լավարկման հեռանկարների վերաբերյալ։ Նոր համակարգը հնարավորություն կտա օգնել ծայրահեղ աղքատ ընտանիքներին հաղթահարելու ծայրահեղ  աղքատությունը, ձեռք բերելու զբաղվածություն։ Պետությունն անհրաժեշտ ջանքեր կգործադրի անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ձեռք բերել աշխատանք և բարելավել ընտանիքի կենսապայմանները։

Վարչապետը, խոսելով նպաստ ստացող անձանց թվի դինամիկայի մասին, նշել է. «Ի վերջո այստեղ ֆունդամենտալ խնդիրը պետք է լուծենք: Այն, թե ինչի մեջ եմ տեսնում խնդիրը: Մենք աղքատության մեջ գտնվող մարդուն պետք է սոցիալական աջակցություն ցուցաբերենք, ճի՞շտ է: Մյուս կողմից ասում ենք՝ աղքատությունը հաղթահարելու միայն մի ձև կա, և դա աշխատանքն է: Հաջորդ փուլին նպաստ ստացողին ասում ենք՝ հենց աշխատեցիր, այլևս քեզ ոչնչով չենք օգնի»:

Ի պատասխան՝ փոխնախարար Աննա Ժամակոչյանը նշել է, որ աշխատանք ձեռք բերելուց հետո 6 ամսվա ընթացքում ստացվելիք աշխատավարձը որպես եկամուտ չի հաշվարկվում:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ակնհայտ է, որ 6 ամիսը բավարար չէ: Այսինքն՝ 6 ամսում մարդն աղքատությունը հաղթահարելո՞ւ է: Ինչպես աշխատելու մեջ, աղքատության մեջ էլ հոգեբանություն կա: Ո՞նց է մարդը 6 ամսում այդ հոգեբանական վիճակը հաղթահարելու: Դա ադապտացիա է: Մարդը սովորել է, ենթադրենք, 10 տարի մի կերպ է ապրում, ապրելու մի ոճ ունի, 6 ամսում շատ դժվար է ապրելու ոճը փոխել մեզնից ցանկացածի համար: Քննարկեք՝ ինչ-որ լուծումների եկեք»:

Աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացված աշխատանքներում առանձնապես կարևորվել է Աշխատանքային օրենսգրքում իրականացված մեծածավալ փոփոխությունների,  կամավորության ինստիտուտի կայացման, հեռավար աշխատանքի օրենսդրական կարգավորումների և մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքների դերը։ Նշվել է, որ 2024 թ․ ոլորտում նախատեսվող ծրագրերը կբխեն Զբաղվածության 2024-2030 թթ․ ռազմավարությունից․ ըստ այդմ՝ աշխատանքներ կտարվեն գործազուրկների զբաղվածության ապահովման, արդյունքի վրա հիմնված ֆինանսավորման զբաղվածության ծրագրի իրականացման, ինչպես նաև ռազմական գործողություններին մասնակցած և 2020 թ․ հետո զորացրված գործազուրկների զբաղվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով։

Վարչապետը հետաքրքրվել է բանկերում պարտավորությունները չկատարած անձանց խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին. «Անհուսալի վարկառուների հետ կապված  ծրագրի ուղղությամբ ո՞ւր ենք հասել»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է. «Մեր մոտեցումը հետևյալն է եղել, որպեսզի մոտիվացիա ստեղծենք՝ մարդը գնա ֆորմալ դաշտ, որովհետև ներկայիս կարգավորումներով, եթե ինքը գնում է ֆորմալ դաշտ, ապա իր աշխատավարձի 50 տոկոսը ԴԱՀԿ-ն պահում է։ Մենք ասում ենք, որ ինքն իր աշխատանքի միջոցով դա մարելու մոտիվացիա ունենա, հետևաբար իր եկամտահարկի 50 տոկոսի չափով կկարողանա մասնակցել այդ գործընթացին։ Բանկերի հետ էլ քննարկել ենք, իրենք էլ իրենց հերթին պատրաստ են նաև  սառեցնել՝ վարկը դառնա պարտք»։

Վարչապետը հարցը կարևորել է նաև տնտեսական պոտենցիալի իրացման տեսակետից. «Որովհետև 100 հազարավոր մարդիկ մեր սոցիալ-տնտեսական կյանքից դուրս են դրված։ Այդ մարդիկ որևէ ձևով ապրում են, չէ՞, և ակնհայտորեն աշխատում են ու ստվերում են աշխատում: Միաժամանակ, իրենք էլ իրենց հերթին չեն կարողանում օգտվել շատ մեխանիզմներից, որոնք մենք նախատեսում ենք։ Այսինքն` պետք է գնալ առաջ»։

Միաժամանակ, վարչապետը հավելել է, որ նոյեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ նոր ռեկորդ։ «Դրան դեռ կանդրադառնանք։ Ենթադրում ենք, որ սրան, իհարկե, նաև նպաստում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների աշխատանքի տեղավորման պրոցեսը, ինչը նույնպես լավ ազդակ է։ Այսինքն` մարդիկ սկսել են աշխատել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով աշխատանքի խրախուսման մասին՝ վարչապետը նշել է. «Մենք անընդհատ աշխատելուն, զբաղվածությանը վերաբերվում ենք որպես մասնագիտական կարողություն և այլն, բայց աշխատելը որպես սովորություն մարդու մեջ սերմանելը շատ կարևոր է, որովհետև երբ մարդու ներքին կուլտուրայի և արժեքային համակարգի մեջ աշխատելն ինքնին տեղ ունի, մարդ չի կարող չաշխատել։ Այսինքն` ո՞նց է հնարավոր, որ մարդը չաշխատի։ Այսինքն` ի՞նչ, մարդն առավոտյան արթնանում է, ոչ մի բան չի անում, ցերեկը ոչ մի բան չի անում, երեկոյան ոչ մի բան չի անում, գիշերը քնո՞ւմ է։ Սա միայն կրթության խնդիր չէ, միայն աշխատավարձի խնդիր չէ, սա կուլտուրայի խնդիր է, որովհետև ո՞նց կարող է հասուն մարդը չաշխատել։ Սա սոցիալ-հոգեբանական պրոբլեմ է, և դրա համար ես այդ ծրագրերը կարևորում եմ։

Այդ պրոցեսի նպատակը միայն այն չէ, որ ինքն աշխատավարձ ստանա, մասնագիտական հմտություն ստանա, այդ պրոցեսի նպատակն է նաև աշխատանքը սովորություն դարձնելը՝ որպես կյանքի անբաժանելի մաս։ Այսինքն` շնչառության նման բան լինի, որ մարդ պետք է աշխատի, որովհետև դա է ինքնաիրացման ճանապարհը։ Այդ առումով, այո, այդ ծրագրերը կարևոր են։ Աշխատանքի հարցում մեր ֆոկուսը 3 խմբի վրա պետք է լինի։ Առաջինը՝ գյուղատնտեսությունում զբաղված մարդիկ, որոնք զբաղված են։ Մեր խնդիրն այն է, որ իրենց արտադրանքը նույնպես դառնա տնտեսական շրջանառության հաշվառելի և հարկային մաս։ Երկրորդը՝ անհուսալի վարկերի ուղղությունը և երրորդը՝ մասնագիտական վերապատրաստման ուղղությունը»։

Հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների,  ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի ոլորտներում 2023 թ․ իրականացված աշխատանքների հետ կապված ներկայացվել են անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացման, շահառուներին՝ ըստ կարիքի, հասցեական ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացված փոփոխությունները։ 

Անդրադառնալով անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման կարևորությանը՝ պատասխանատուները նշել են, որ 2023 թ․ փետրվարի 1-ից այն գործում է հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող անձանց համար, իսկ 2024 թ․ հունվարի 1-ից ֆունկցիոնալության գնահատման գործընթացը կվերաբերի նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմած անձանց։    

Ներկայացվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցությանն ուղղված ընթացքը, ՀՀ կառավարության ծրագրից բխող միջոցառումների և բյուջեի կատարողականի, գնումների ընթացակարգերի, ինչպես նաև սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի կատարողականի վերաբերյալ մի շարք մանրամասներ։ 

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանը, նշել է. «Բարեբախտաբար, առաջին ալիքի խնդիրները բավարար չափով հասցեագրելու հնարավորություն ունեցանք: Այն ժամանակ թեման շատ հրատապ էր, և ամենօրյա ռեժիմով զբաղվում էինք: Հույս ունեմ բաց չենք թողել արդեն միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով առաջ գնալու հարցը: Այսինքն՝ չթողնենք, որ ճեղք առաջանա, որ կրկին հրատապության ռեժիմով հարցին  վերադառնանք: Այսինքն՝ պլանային ռեժիմի մեջ դնենք և այդպես գնանք առաջ»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ բնակարանային ապահովության խնդրի լուծումը պետք է համադրեն սոցիալական ապահովության  ուղեկցող միջոցների հետ: «Ժամանակի ընթացքում միմյանց լրացնելով՝ պետք է մեկը մարվի, մյուսը կայանա: Մենք արդեն քննարկել ենք, այժմ որոշում ենք ինչպես փոխել թիրախները, որ կարողանանք տևականության մեջ հարցը պահել: Պետք է ճիշտ թիրախավորենք, որ չառաջացնենք սոցիալական ճգնաժամ»,- ասել է փոխվարչապետը:

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց կենսաթոշակի հաշվառման խնդրին: Այս համատեքստում, վարչապետը նշել է. «Հիմա մենք համակարգ ենք ներդնում, մանավանդ համընդհանուր հայտարարագրման դեպքում, որ մարդն ինքն իր եկամուտը հայտարարագրելով և եկամտային հարկ վճարելով կարող է այդ ստաժը ձեռք բերի, որն արդյունքում ազդեցություն կունենա իր կենսաթոշակի վրա: Սա էլ է շատ կարևոր հանգամանք։ Այսօր կենսաթոշակ ստացողը ստանում է նախկինում իր կուտակած եկամտային հարկի տեսքով, նախկինում կար կենսաթոշակային վճար, չէ՞, եթե չեմ սխալվում, այդ վճարումների միջոցով ձևավորված հարկից։ Իսկ նրանք, ովքեր այդ ստաժը չունեն, ստանում են նվազագույն կենսաթոշակ, որը պարզ է` ամենացանկալի տարբերակը չէ։ Գյուղացիներն այժմ էլ պիտի ասեն` հիմա էլ մեզանից եկամտային հարկ են ուզում։ Մենք ասում ենք՝ ձախ գրպանից գումարը դրեք աջ գրպան, որովհետև մեր ամենօրյա ծախսերի հետ մենք ունենք նաև ապագայի ծախսեր։

Էական չէ՝ ինչքան ենք վաստակում, եթե միայն ծախսում ենք այսօր և վաղը ծախսելու մասին չենք մտածում, վաղն այդ խնդիրն ահագնացած մեզնից յուրաքանչյուրի առաջ կանգնելու է: Սա վերաբերում է և՛ անհատին, և՛ պետությանը, և՛ բոլորին: Կարևոր է ռազմավարական հաղորդակցությունը, որ մարդը հասկանա՝ մենք ինչ ենք անում և ինչի համար ենք անում: Այսինքն՝ այն, ինչ անում ենք, իրենց բարձրացրած հարցը լուծելու համար ենք անում: Բայց իրենք պետք է այդ մեխանիզմները հասկանան, որպեսզի նեգատիվ ռեակցիաներ չառաջանան»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:35 21/12/2023  |  ԼՐԱՀՈՍՄենք լծակ ենք տալիս, որ մայրիկները ասեն՝ հարգելի տատիկ, դուք երկուշաբթի ազատված եք աշխատանքից. Նիկոլ Փաշինյան
21:30 20/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը. Փաշինյան․ Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
20:06 20/12/2023  |  ՔաղաքականՓաշինյանն ստում է, Քիվեսթում խոսվում էր Արցախի՝ Հայաստանին միացնելու մասին, սա ջախջախում է նրա թեզերը. Ձյունիկ Աղաջանյան
19:35 20/12/2023  |  ՄամուլՓաշինյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահին
17:43 20/12/2023  |  ՔաղաքականԶախարովան հույս է հայտնել, որ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ ու կբարձրացնի իրեն հետաքրքրող հարցերը
00:09 20/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱյն, ինչ չեմ կարողացել ասել 2018, 2019, 2020, 2021, թթ-ին ասում եմ հիմա․ Փաշինյան
23:48 19/12/2023  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրա՞ծ է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ-ի վրա հարձակվի, այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում լինեն․ Փաշինյան
23:30 19/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը 4 հանդիպում մերժել է. Փաշինյան
23:18 19/12/2023  |  ԼՐԱՀՈՍՄարդիկ, որոնք պլանավորեցին ու իրականացրեցին ԼՂ հայաթափումը համարում են, որ դրանով լուծվեց ԼՂ հարցը ու պետք է լուծվի նաեւ Հայաստանի հարցը. Փաշինյան
22:59 19/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ բանակցային գործընթացքում չի եղել այնպիսի տարբերակ, որը կառաջարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում․ Փաշինյան

Արխիվ

[]