ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձեթը գրամներով էինք լցնում, որ ճաշ եփենք, շաքարավազի վերջին երեք գդալն էլ մի կողմ էինք դրել՝ ամենանեղ օրվա համար, բայց երջանիկ էինք․ երանի՜ այդ օրերին․ Արցախից բռնի տեղահանված 12/22/2023 14:38 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից Դիլիջան հասած Վարդիթերի երազները արդեն երեք ամիս է՝ հարազատ Ճարտարի հետ են կապված։ Աչքի առաջ ու մտքում մշտապես իր տունն է, տան դիմացի փոքրիկ այգին, իրենց թաղն ու հարևանները։ Ասում է՝ զգում է, որ այնտեղ՝ Ճարտարում, հիմա տխրություն է տիրում՝ համատարած տխրություն։
«Ընդամենը երեք ամիս առաջ դեռ երջանիկ էինք, քանի որ տանն էինք։ Պակաս-պռատ էինք, ձեթը գրամներով էինք լցնում, որ ճաշ եփենք, շաքարավազի վերջին երեք գդալն էլ մի կողմ էինք դրել՝ ամենանեղ օրվա համար․․․Ալյուրի վերջին բաժինն ամսի 19-ին էի հունցել, որ մի քանի հաց թխեմ։ Էդպես էլ մնաց, չհասցրեցի թխեմ․․․»,-«Փաստինֆո»-ին պատմում է տիկին Վարդիթերն ու երանի տալիս Արցախում ապրած անյուղ, անշաքար օրերին։
Հիշում է՝ հարևաններով հաճախ էին հավաքվում․ հատկապես բլոկադայի ընթացքում այդ սովորությունն ավելի ամրապնդվեց․ թթենու տակ դրված փայտե նստարանին ամեն երեկո նստում, թթի չամիչով թեյ էին խմում։ Ինքնաեռը չորս-հինգ ամիս ձեղնահարկ չի բարձրացվել․ բակի կենտրոնում դրված սեղանի կողքին էր, ու ամեն երեկո՝ աղջամուղջն ընկնելուն պես, գործի էր դրվում․
«Ում տանն ինչ կար, բերում էր՝ մեկը մի փոքր ափսե մուրաբա, մեկը՝ դոշաբ, մյուսը՝ չամիչ․․․ Թեյն ընդամենն առիթ էր, որ հավաքվեինք, խոսեինք, ցրվեինք մի քիչ, ինքներս մեր մեջ չպարփակվեինք։ Այդպես, կարծես, թեթևանում էինք, մեզ մենակ չէինք զգում ու, իրոք, երջանիկ էինք։ Չէինք համարձակվում մտածել այս՝ վատթարագույնի մասին․․․»,-ասում է բռնի տեղահանված զրուցակիցս։
Վարդիթերենք հինգ քույր են․ բոլորը Մարտունու շրջանում էին ամուսնացած։ Միմյանց տեսակցության էին գնում՝ երբ սիրտներն ուզում էր։ Հիմա բոլորը ցրված են՝ մեկը Սյունիքում, մյուսը՝ Լոռիում, երրորդը՝ Արարատում, չորրորդը Երևանում է։ Բռնի տեղահանությունից հետո ոչ մի անգամ քույրերով չեն հավաքվել․գիտակցում են, որ ոչինչ է՛լ առաջվանը երբեք չի լինելու։
«Մոտ 20 տարի մանկապարտեզում եմ աշխատել։ Այնքան հաճույքով էի գնում աշխատանքի․ խոհարարի օգնական էի։ Միշտ ուրախ, զվարթ մթնոլորտ էր Որքան էլ դժվար, պատասխանատու է այնտեղ աշխատելը, բայց և շատ հաճելի է։ Հիմա էլ սիրով նույն աշխատանքը կանեի, բայց․․․ Առանձնապես հույս չունեմ, որ մի օր նորից իմ սիրելի գործով կզբաղվեմ․ ամեն դեպքում հետաքրքրվում եմ»,-ասում է զրուցակիցս։
Վարդիթերն ամուսնու հետ հիմա աղջկա ընտանիքի հետ է ապրում՝ վարձով։ Անկեղծանում է՝ երկու հոգով տուն չեն կարող վարձակալել։ Եթե անգամ մի հրաշքով ստացվի ստացած աջակցության գումարներով տան վարձը մարել, ապա ապրելու համար գումար ընդհանրապես չի մնա։ Ամուսինը երկրորդ կարգի հաշմանդամ է, բայց դեռ թոշակ չի ստացել։ Սեպտեմբերից մինչև հիմա ոչ աշխատավարձ, ոչ էլ թոշակ են ստացել․ միայն սոցիալական աջակցության գումարներն են ստացել․ դրա մեծ մասն էլ տան վարձի մի մասի մարմանն են ուղղել․
«Ահավոր անորոշ վիճակում ենք․ աշխատանք չենք գտնում, վարձերն էլ բարձր են։ Ֆիզիկական ծանր աշխատանք ո՛չ ես, ո՛չ ամուսինս, չենք կարող անել, քանի որ երկուսս էլ բազմաթիվ առողջական խնդիրներ ունենք։ Այլ աշխատանք էլ չկա, համենայնդեպս, ինչքան հետաքրքրվել ենք, չենք գտել»։
Տիկին Վարդիթերը խոստովանում է՝ առողջական խնդիրներն այնտեղ՝ Արցախում էլ են եղել, բայց այնտեղ տանելի էին դրանք, զարմանալիորեն ավելի թեթև էին տանում, ատ չէին նեղվում, իսկ հիմա՝ տնից-տեղից կտրվելուց, ամբողջ կյանքն այնտեղ թողնելուց հետո ամեն ինչ դժվարացել է, առողջություններն էլ է՛լ ավելի վատացել․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ