ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի ողջ պատմամշակութային ժառանգությունը վտանգված է․ Ադրբեջանը փորձում է վերացնել հայկական հետքը նաև Արցախում․ Հայաստանը պետք է հստակ ահազանգ հնչեցնի․ Բալայան 12/21/2023 15:41 | ԼՐԱՀՈՍ
Աղվանից կաթողիկոսությունը հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու մաս՝ այնպես, ինչպես օրինակ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Աղվանից եկեղեցու ամբողջ պատմության ընթացքում ընդամենը երկու կամ երեք կաթողիկոսներ են եղել, որ ընտրվել են բուն Աղվանքից, մնացածներն Արցախի և Ուտիքի՝ Հայոց Աղվանքի հոգևոր կենտրոնների ներկայացուցիչներ են եղել։ Դրա մասին վկայող անհերքելի փաստեր են աղվանից եկեղեցուն պատկանող բոլոր եկեղեցիների պատերին արված արձանագրությունները, տապանաքարերի գրությունները, որոնք բացառապես հայերեն լեզվով են։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մելանյա Բալայանը հստակ փաստերով մերկացնում է Արցախում գտնվող հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը խեղաթյուրող ադրբեջանական կեղծ թեզերը։
«Երբ 4-րդ դարում կազմավորվում է Հայ Առաքելական եկեղեցին, նաև եպիսկոպոսություններ են հիմնվում տարբեր վայրերում՝ այդ թվում Ամարասում։ Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը, որ Ամարասում եպիսկոպոս է հռչակվում, պատմության մեջ հիշատակվում է որպես աղվանից կաթողիկոս։ Պատմագիտական աղբյուրներից հայտնի է նաև, որ Գրիգորիսն Արցախի և Ուտիքի հոգևոր առաջնորդն էր։
Ընդհանրապես, Արցախ ու Ուտիք նահանգները հայտնի են որպես Հայոց Աղվանք, քանի որ 428 թվականին՝ հայոց թագավորության անկումից հետո, երկուսն էլ միացվել էին Աղվանից մարզպետությանը։ Դրանից հետո ակամայից աշխարհագրական այդ անվանումը տարածվեց Արցախի և Ուտիքի վրա։ Արաբական տիրապետության շրջանում արդեն բուն Աղվանքի որոշ ցեղեր հարկադրաբար ընդունում են մահմեդականություն, որոշներն էլ շարունակում են դավանել քրիստոնեությունը։ Վերջիններիս կոչում են ուդիներ։ Այսինքն՝ նրանք՝ ուդիները, եղել ու մնացել են Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ։ Հետևաբար, Ադրբեջանի բերած թեզերը՝ կապված ուդիների հետ, նույնպես անհիմն ու հակագիտական է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում շեշտում է Բալայանը։
Հայկական ժառանգությունը յուրացնել փորձող Ադրբեջանի առաջ քաշած թեզերը հաճախ այնքան հակագիտական ու հիմնազուրկ են լինում, որ աչքի են զարնում ակամայից։ Պատմաբանը հիշում է ազգագրագետ, հնագետ Վիկտոր Շնիրելմանի այն դիտարկումը, որ ադրբեջանցիներն արդեն հինգ անգամ փոխել են իրենց ծագումնաբանությունը ու իրենք էլ են մոլորվել։ Երբ ձեռնտու է ներկայանում են իբրև աղվանական, երբ ձեռնտու է՝ թյուրքական ցեղերի հետնորդներ։
«Հիմա էլ ուդիներին են հավաքում, տանում ձեռնադրում որպես քահանաներ․ հայտարարում, թե, իբր, մեկը ուդիական է, մյուսն աղվանական է․․․ Իրենք էլ չգիտեն կամ էլ չեն ուզում ընդունել, թե ինչ է նշանակում աղվանական։ Բացառապես հակագիտական պնդումներ են անում՝ նպատակ ունենալով ամենուր ջնջել հայկական հետքը․ ոչնչացնում են արձանագրությունները, պղծում, ավերում վանքերը, եկեղեցիները, խաչքարերը և դրանք հայտարարում աղվանական։ Խորհրդային ժամանակներում էր դեռևս՝ վերանորոգման անվան տակ Վանքասարի եկեղեցու պատերի արձանագրությունները քերեցին, տապանաքարերը ոչնչացրեցին։ Նույն քաղաքականությունը շարունակվում է առայսօր։ Հիմա արդեն Արցախի ողջ պատմամշակութային ժառանգությունն է վտանգված։ Հայկական հետքը վերացնելու հստակ քաղաքականությունը, որ տարվել է Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում, Հյուսիսային Արցախում, արդեն ամբողջ Արցախի տարածքում է տարվում»,-ահազանգում է Բալայանը։
Նրա խոսքով՝ մասնագետները թեկուզ անհատաակ ջանքերով փորձում են ահազանգել, բարձրաձայնել շարունակվող մշակութային ցեղասպանության մասին, այդուհանդերձ, դա բավարար չէ։ Հիմա առավելևս, երբ Արցախի որևէ կառույց արդեն չկա, որը քիչ թե շատ կարող է կատարվողի մասին իրազեկել միջազգային համապատասխան ատյաններին, ապա Հայաստանը պետք է դա անի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից