ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Արցախի Հանրապետությունը լուծարող հրամանագիրը չեղարկող հրամանագիր կա, ապա այն չի հրապարակվում ՀՀ իշխանությունների կողմից իրականացված ճնշումների պատճառով 12/21/2023 17:39 | ԼՐԱՀՈՍ
Նախօրեին տեղեկություն տարածվեց առ այն, որ Արցախի լուծարման ՆՀ-657-Ն հրամանագիրն անվավեր ճանաչելու հրամանագիր կա, որը սակայն չի հրապարակվում։ Տեղեկությունը հրապարակել է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը։
«Փաստինֆոն» փորձեց մեկնաբանություն ստանալ Երևանում ԼՂ ներկայացուցչությունից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Մետքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում մեկնաբանել տեղեկությունը հրապարակող անձի որևէ հայտարարություն։ «Թող գնա՝ իր տիրոջից ՝ՀՀ վարչապետից, հարցնի այդ հրամանագիրը կա, թե չկա, որովհետև նա պրոյեկտներից մեկն է, որը մեծ ներդրում ունի Արցախի հանձնման գործընթացում»։
Այնուամենայնիվ, անդրադառնալով հայտնի հրամանագիրը չեղարկող մեկ այլ հրամանագրի առկայությանը, պատգամավորը նկատեց, որ դա նախ պետք է Սամվել Շահրամանյանը պարզաբանի։ «Առաջիկայում հանդիպում կունենանք Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ՝ նման հրամանագրի առկայության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։ Մեր վերջին հանդիպման ժամանակ պարոն Շահրամանյանը մեզ վստահեցրել է, որ սեփական հրամանագրի ողջ հետևանքներն ու պատասխանատվությունը ինքն է կրում և, հետևաբար, ինքն էլ քայլերն անելու է։ Բնականաբար, պարոն Շահրամանյանը նման քայլեր անելու է։ Նպատակահարմար կգտնի՞ հանրայնացնել դա, թե՞ ոչ՝ անկեղծ ասած, այս պահին տեղեկություն չունեմ, բայց խոստանում եմ հանդիպման արդյունքի մասին անպայման խոսել»։
Դիտարկմանը, թե արդյոք կա նման հարամանագրի անհրաժեշտություն, քանի որ բազմաթիվ իրավաբանների պնդմամբ՝ Արցախի Հանրապետությունը չեղարկող հրամանագիրն ինքնին հակասահմանադրական է՝ պատգամավորը պատասխանեց, որ թեև ինքն իրավաբան չէ, բայց բազմաթիվ իրավաբանների հետ խորհրդակցությունների արդյունքում ակնհայտ էր, որ այդ փաստաթուղթն, այո, ինքնին առոչինչ է՝ միջազգային իրավունքի տեսանկյունից, սակայն մի մասն էլ պնդում է, որ ավելորդ շահարկումներից խուսափելու համար, թերևս, անհրաժեշտ կլինի, որ նախագահի այդ հրամանագիրը մեկ այլ հրամանագրով պետք է չեղարկվի։
«Կարծում եմ, որևէ այլ խնդիր այն չի կարող առաջացնել, հատկապես, որ հրամանագրում կա նաև բացատրություն, թե ինչու է ստորագրվում այդ հրամանագիրը, այն է՝ ուժի գործադրման սպառնալիքին ներքո, սա միջազգային իրավունքի առումով լուրջ հիմնավորում է և կարող է իրավական հետևանք չունենալ»,- նշել է Արցախի ԱԺ պատգամավորը։
Հարցին, եթե անգամ վիճահարույց հրամանագիրը չեղարկող հրամանագիր կա, ապա որն է այն չհրապարակելու պատճառը, հնարավոր է ՀՀ իշխանությունների կողմից Արցախի իշխանությունների, այդ թվում՝ Սամվել Շահրամանյանի նկատմամբ կան ճնշումներ՝ պատգամավորն արձագանքեց, որ միանշանակ այդպես է։ «Թերևս պարոն Շահրամանյանը կարող է պարզաբանել, թե կա՞ն նման ճնշումներ, թե ոչ, բայց քանի որ ճնշումներ կան թե պատգամավորների վրա, թե անձամբ իմ վրա, ենթադրում եմ, որ այո, իր նկատմամբ ևս նման ճնշումներ առկա են։ Դա շատ կեղտոտ, այդ իշխանություններին հարիր ձևով է ուղեկցվում։ Բնականաբար, ես վստահ եմ, որ կա նաև այդ խնդիրը, այդ թվում՝ ՔՊ-ական պատգամավորների կողմից է շահարկվում այն, որ մեր ցանկացած գործողություն վտանգում է ՀՀ-ն։ Իհարկե, դրանով նրանք մոլորեցնում են մեր հայրենակիցներին և փորձում ահաբեկել Արցախի պատգամավորներին ու պաշտոնյաներին, սակայն կարծում եմ, մենք կարողացանք հիմնավորել, որ Արցախի համար մղվող արդարացի պահանջները կամ պայքարը չի կարող վտանգ առաջացնել Հայաստանի համար։
Հակառակը, այն լրացուցիչ անվտանգային վահան է Հայաստանի համար։ Ամեն դեպքում, ճնշումները կան և դրանք բոլորիս վրա են»,-ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ