ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՀՀ վարչապետ, Ձեզ խաբել են». ՀԿ նախագահը պնդում է, որ Անահիտ Ավանեսյանը խաբել է Նիկոլ Փաշինյանին 12/20/2023 14:37 | Մեկնաբանություն
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին հաշվետվության ներկայացման ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարություններին՝ պնդելով, որ դրանք սուտ են։
Նա, մասնավորապես, գրել է.
«2023 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ առողջապահության նախարարության 2023 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվել է վարչապետին:
Սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա պետական պատվերով բժշկական ծառայությունների մատուցման հարցերին: Նա հարց ուղղեց Անահիտ Ավանեսյանին. «Նախկինում այդ պրակտիկան մենք ունեինք, որ նախարարությունը բաշխում էր գումարներ, ըստ էության, հայացողական որոշմամբ, հիմա այդ պրակտիկան ընդհանհապես դո՞ւրս է եկել, այսինքն՝ օֆերտայի տրամաբանությամբ են գումարները բախշվում և բուժառուի հետևից են գնում, հիմա դա ամբողջովի՞ն այդպես է», հնչեց պատասխան` «Այո՛, պարո՛ն վարչապետ....»:
Հիմա պարզաբանեմ ինչ է «օֆերտայի» սկբունքը: Պետական պատվերով ծառայությունների համար գործում է երկու տեսակի պայմանագիր՝ մեկը սահմանափակ բյուջեի սկզբունքով, որտեղ ներառված յուրաքանչյուր ծրագրի համար գումարի սահմանաչափ է ֆիքսված և հրապարակային օֆերտայի պայմանագիր, որով ամրագրված ծրագրերի մասով բժշկական կազմակերպությունների համար պայմանագրային գումարներ չեն ֆիքսվում, այլ ֆինանսավորվում են փաստացի կատարած աշխատանքի դիմաց: Ներկայում ընդամենը 5 միջոցառումների մասով է գործում հրապարակային օֆերտայի պայմանագիր: Մնացած շուրջ 17 միջոցառումները, որոնց շրջանակներում ֆինանսավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց, ախտորոշված ուռուցքային հիվանդություներով հիվանդների բուժօգնությունը, շտապ օգնության ծառայությունը, վարակիչ հիվանդություների բուժումը և այլ:
Երևի նախարարը չի հիշում, որ իր հրամանով 2023 թվականին այդ 17 միջոցառումների մեջ, շուրջ 8 անգամ գումարների սահմանաչափերը վերաբաշխել են, իսկ հանրության առաջ հավաստում է, որ ամբողջովին «օֆերտայի սկզբունքով է» իրականացվում պետական պատվերը, այսինքն՝ ո՛չ սահմանաչափ կա, ո՛չ վերաբաշխում:
Զավեշտ...
Ու դեռ ավելին՝ ասում է, որ «գումարը գնում է բուժառուի հետևից», իսկ իրականության մեջ, բուժառուն է գնում գումարի հետևից:
Ես փաստում եմ.
ա) գումարի սահմանաչափով նախարարի հրամանները կան և դեռ ավելին՝ նախատեսվում է, որ լինելու են նաև առողջության համապարփակ ապահովագրության ժամանակ:
բ) Բազմաթիվ են բժշկական կենտրոնները, որոնք չունեն պետպատվեր, որոնց մերժել են պետական պատվերը և որ պետական պատվեր տեղադրող հանձնաժողովը որոշում է կայացնում «մերժել» հայտը՝ «նպատակահարմար չլինելու» հիմքով: ՀՀ վարչապետ, Ձեզ խաբել են: Նույնիսկ այդ 5 միջոջառումները, որոնք «օֆերտայի սկզբունքով» են գործում, 2023 թվականի ձեռքբերում չեն: Այս ծրագիրը գործել է 2020 թվականից և այն «վերագրել» ընթացիկ տարվան, առնվազն արդար չէ:
Հ.Գ. Ստի ոտքը կարճ է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ