ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ է պետությունը. Արտակ Զաքարյան 12/20/2023 18:04 | Մեկնաբանություն
Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ է պետությունը: Նա չհասկացավ նաև, թե ո՞րն է պետության ղեկավարի դերն ու պատասխանատվությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արտակ Զաքարյանը.
Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ էր իրենից ենթադրում արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը: Նա առ այսօր նույնիսկ չի հասկացել, թե ինչո՞ւմ է իրեն մեղադրում ազգային ընդդիմությունը:
Ամենասարսափելին այն է, որ նա չի գիտակցում իր քաղաքականության աղետալի հետևանքներն ու դրանց երկարատև, ողբերգական ազդեցությունը հայ ժողովրդի և Հայաստան պետության ճակատագրի վրա:
Թե ինչպես են նախորդ նախագահներ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը կարողացել ազատագրել, ձևավորել, զարգացրել ու հմտորեն առաջ տարել Արցախի Հանրապետության փաստացի կայացման, անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի ամրագրման հարցերը՝ թողնենք մի կողմ:
Այդ մասին շատ է խոսվել և բոլոր նորմալ, գիտակից մարդիկ դա լավ հասկանում են:
Նիկոլի երեկվա հարցազրույցից հետո, ես ավելի ու ավելի շատ եմ վախենում Հայաստանի Հանրապետության ապագայի համար: Այդ մարդը զրո պատկերացումներ ունի հայոց պետականության գոյաբանական էության և աշխարհաքաղաքական արդի զարգացումների բովանդակության մասին:
1. Ասում է, “մեզ պետք է մեղադրեն, որ մենք ժողովրդի հետ չենք խոսել ԼՂ հարցի հայանպաստ լուծման անհնարինության մասին”: Եթե դուք լինեիք հայանպաստ իշխանություն, ամեն ինչ անեիք ճիշտ այնպես, ինչպես բանակցային տրամաբանությունն էր և չլինեիք դավադիր քաղաքականության կրողներ՝ հայանպաստ լուծումներն արդեն կարող էին իրականություն դարձած լիներ: 2018թ.-ից սկսած, ամեն օր զգուշացնում էինք ձեր կոպիտ ու աններելի սխալների մասին: Իսկ եթե չէիք կարողանում, կամ ձեզ իշխանության բերողներն այլ բան էին պարտադրում՝ բարի լինեիք ժամանակին խոսել ժողովրդի հետ և հրաժարական տալով փրկեիք Հայաստանն ու Արցախը՝ վերահաս ողբերգություններից: Մի՞թե աթոռն ու պարգևավճարներն ավելի կարևոր էին, քան պետության շահերը:
2. Ասում է, “Բանկցային պրոցեսը քանդելու և նորը կառուցելու արանքում առաջանալու էր վակում և անկանխատեսելի պրոցեսներ”: Իսկ ու՞մ համար չէր պարզ, որ այդպես է: ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, մինչ 2018թ. բազմաթիվ անգամներ հայտարավել է, որ խաղաղ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Դա իմանալով հանդերձ, ինչու՞ միտումնավոր գնացիր պատերազմի ճանապարհով. որպեսզի քեզ չասե՞ն դավաճան: Իսկ համոզված չե՞ս, որ միևնույն է ասելու են, և հիմա առավել ևս՝ պատության մեջ մնալու ես այդպիսին:
3. Ասում է, “2018թ. մեր ժառանգած բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ ինստիտուտների լուծարման գործընթացը սկսված էր”: Սա նոր սուտ է: Բա եթե այդպես էր, ինչու՞ էր Արցախի Հանրապետությունը 2017թ. փետրվարի 20-ին հանրաքվեով սահմանադրական բարեփոխումներ անում, կամ ինչպե՞ս էր 2020թ. մարտի 31-ին համապետական ընտրություններով Արցախի նախագահ և ԱԺ ընտրվում: Մի՞թե ՀՀ վարչապետին կարելի է այդ աստիճան կեղծել, խեղաթյուրել և հակահայկական հայտարարություններ անել հանրային եթերից:
4. Ասում է, “ՀՀ ռեսուրսների առյուծի բաժինը դրվել է ԼՂ վրա”: Այո, մասսամբ այդպես է և դա ճիշտ էր: ԼՂ հարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, անվտանգության, պետականության կայացման անկյունաքարային հարցերից մեկն է եղել: ԼՂ հարցով է Հայաստանը կարողացել սեփական անվտանգային և ռազմապաշտպանական միջավայրը կառուցել, արտաքին քաղաքական կշիռ և դերակատարություն ստանձնել, պետականության կայացման համար գաղափարական հիմքեր ստեղծել, էլ չեմ ասում տնտեսական ահռելի օգուտների մասին: Բա քո կարծիքով ՆԱՏՕ-ն կամ ՌԴ-ն, կամ Իսրայելը հիմա ինչի՞ շուրջ են կռիվներ մղում: Մի՞թե կարելի է քաղաքականությունից հեռու ժողովրդի մի հատվածի ձայները կրկին գողանալու համար թշնամանք տարածել և փորձել բարոյազրկել ԼՂ հարցը: Բա հիմա, քո ասելով՝ ԼՂ հարց չունես, ինչո՞ւ չես կարողանում Ադրբեջանի հետ “խաղաղության պայմանագիր” բանակցես: Ինչո՞ւ են Արևմուտքն ու Ռուսաստանը քեզ քաշքշում այս ու այն կողմ: Որովհետև կորցնելով Արցախը, դո՛ւ և Հայաստանը կորցրել եք բավարար սուվերենությունը, դեմքը, քաղաքական արժեքը: Մի քանի ամսով անվտանգություն մուրալու և իշխանություն պահելու դիմաց ստիպված ես ծնկաչոք չոչ անել աշխարհի քաղաքական կուլիսներում:
5. Մոտավորապես ասում է, “նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերը չեն կատարել իրենց պարտականությունները՝ մասնավորապես 1-ից 8-րդ կետերը”: Այո՛, համաձայն եմ, հետո՞… Դու ջանասիրաբար քննադատում ես նախորդ իշխանությունների օրոք եղած գրեթե բոլոր բանակցային փաթեթները, դրանցում տեղ գտած աշխատանքային փաստաթղթերի նախագծերը: Բայց ինչո՞ւ ես մոռանում, որ նոյեմբերի
9-ի խայտառակ, ստարացուցիչ հայտարարությունը քո միակ “ձեռքբերումն էր”, և դրա տակ դրված է քո ստորագրությունը: Բա եթե քո բանակցած նոյեմբերի 9-ի հայտարարությունը ջրվել է ուրիշների մեղքով, ի՞նչ երաշխիք ես տալիս հայ ժողովրդին, որ մի օր էլ չի ջրվելու Ադրբեջանի հետ բանակցվող “խաղաղության խաչմերուկ” պայմանագիրը և թուրքական տանկերը չեն հայտնվելու ՀՀ բնակավայրերի մուտքերի մոտ:
6. Ասում է, “ՀՀ կառավարությունն ամեն ինչ արեց, որ ԼՂ-ն չհայաթափվի”: Այստեղ պետք է Սերժ Սարգսյանի հայտնի հարցով արձագանքեմ. “յա, իրո՞ք…”:
Ասելիքը շատ է, բայց երևի այսքանն էլ բավարար է, մեր տխուր և դժգույն իրականության համար:
Դուք ավելի լավ է այլևս ոչ մի լուրջ գործով մի՛ զբաղվեք, դա ձերը չէ: Դուք տոնածառ զարդարեք, խաղալիքներ ու լույսեր կախեք քաղաքների ծառերից, հրավառություններ ու սելֆիներ արեք, ասֆալտ փռեք, երթևեկությունը կարգավորեք, երկար ավտոբուսները գտեք-բերեք, չոր ու թաց նավահանգիստներ “կառուցեք” և այլն: Բայց այլևս ոչ մի լուրջ գործով մի՛ զբաղվեք, մինչև որ հայ ժողովուրդը դուրս կգա իրեն հասցված անմարդկային ծանր շոկից ու ապատիայից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ