Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

Եղել են ընդվզող դատավորներ, որոնք ասել են՝ «չհասկացա՝ ես դատավոր եմ, թե դռան տակի շոր», հենց ընդվզումների արդյունքում են ծնվում արդար դատավճիռներ․ Օհանյան 12/20/2023   20:18  |  ԼՐԱՀՈՍ

Ժողովրդի մոտ վստահության լուրջ պակաս կա բոլոր մարմինների, այդ թվում՝ դատական իշխանության հանդեպ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել, համաձայն որի՝ 2018-2022թթ․ դատական համակարգը լքել է 64 դատավոր, ևս 33 դատավոր՝ 2023թ։ Բացի այդ, իշխանափոխությունից հետո կարգապահական վարույթների վերաբերյալ որոշումներով 30 դատավորի լիազորություն է դադարեցվել, որից 8-ը՝ վերջին տարում։ Կարեն Անդրեասյանի գնահատմամբ՝ վեթինգի 80 տոկոսն արդեն կատարված է։

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը, սակայն, զերծ մնաց դա որպես վեթինգ գնահատելուց, նշում է՝ «վեթինգ» ասելով հասկանում ենք կատարյալ արդարություն, այսինքն՝ անարդարները գնում են, արդարները՝ մնում, բայց դժվար թե նման արձանագրում ունենանք․«Կատարյալ արդարություն այս աշխարհի վրա երբեք չես կարող ունենալ, ցավոք սրտի»։ Օհանյանի գնահատմամբ՝ եթե օրենքի կոպիտ խախտումներ, չարաշահումներ են եղել, կոռումպացված անձինք ազատվել են, ապա՝ ինչու ոչ, ողջունելի է, բայց կարծում է՝ ինչպես միշտ «թացը չորի հետ խառնված կլինի»՝ նաև իշխանություններին անհնազանդ դատավորներին հեռացնելով, սակայն օբյեկտիվորեն դժվար կլինի ասել։

Օհանյանն, այդուհանդերձ, նշում է, որ որոշակի դրական կարծիք միշտ ունեցել է Կարեն Անդրեասյանի և նրա ղեկավարած ԲԴԽ-ի մասին, սակայն չափորոշիչները կատարյալ դժվար թե լինեն։ Ինչ վերաբերում է դատական համակարգին առնչվող փոփոխություններին, այդ թվում՝ մինչև 2 մլն դրամի չափով բռնագանձումներով դիմումները ոչ թե դատարաններին, այլ՝ նոտարներին հանձնելը, որն, ի դեպ, տարիներ շարունակ քննարկվում էր համակարգում, ապա Օհանյանը նշեց, որ գործընթացներին չի հետևում, քանի որ հոգնել է արդեն ոլորտի անցուդարձից, բայց այնքանով, որքանով տեսնում է՝ որոշ քայլեր արվում են, ինչը ողջունելի է։ Այդուհանդերձ, Օհանյանը նկատում է՝ ժողովրդի մոտ վստահության լուրջ պակաս կա բոլոր մարմինների, այդ թվում՝ դատական իշխանության նկատմամբ։

«Քանի որ միշտ նկատելի են իշխանություններին չհակառակվելու, կտրուկ քայլերի չգնալու ինչ-որ «վախեր», որն ինչ-որ տեղ նաև օբյեկտիվ է, դրա համար էլ մարդիկ չեն վստահում և կստացվի այնպես, ինչպես միշտ։ Ինչ էլ լինի, ինչ էլ անեն՝ միայն դատարան դիմելու մարդու իրավունքը ոչ ոք չի կարող սահմանափակել, կստացվի այնպես, որ լրացուցիչ քաշքշուկ կլինի»,- նշեց Օհանյանը՝ արձանագրելով, որ միշտ այն կարծիքին է եղել, որ ընդհակառակը, դեռ դատական երեք ատյանը պետք է երկու ատյան դառնա, որովհետև դա շատ է, մարդիկ տարիներ շարունակ դատական վեճերի մեջ են, ըստ Օհանյանի՝ վերաքննիչ ատյանը պահելն անիմաստ է և եթե լուրջ «հեղափոխական» փոփոխություններ իրականացվեն, ապա լավ կլինի Վերաքննիչ դատարանը վերացնեն․«Մարդիկ մեղկ են։ Իհարկե, լավ կլինի, որ մարդիկ էլ գործերը դատարան չհասցնեն, լուծեն՝ քրիստոնաբար, իրար սիրելով և հաշտվելով»։

Շարունակելով խոսել դատարանների նկատմամբ հանրային ցածր վստահության պատճառների մասին՝ Օհանյանը նկատեց՝ բոլոր իշխանությունները, սկսած՝ խորհրդային տարիներից, միշտ ցանկացել է բոլոր հարցերն իր տեսադաշտում պահել, այդ թվում՝ դատական իշխանության գործունեությունը, բոլոր իշխանությունները ձգտել և մինչ այսօր ձգտում են կառավարելի պահել։ Դա, Օհանյանի գնահատմամբ, ինչ-որ տեղ, թեև հասկանալի է, քանի որ հակառակ դեպքում ցավոք երբեմն սիրում են չարաշահել լիազորությունները՝ թե դատավորները, թե դատախազները, թե ոստիկանները, սակայն մյուս կողմից էլ՝ հակասում է իշխանությունների տարանջատման սկզբունքին։

«Ցավոք, եղել է և կա այն թեզը, որ դատավորները լինեն իրենց տեսադաշտում, այսպես ասած՝ շատ անկախ իրենց չզգան»,- նշեց Օհանյանը։

Դիտարկմանը, որ եթե ավելի վաղ՝ գոնե 2 տարի առաջ, 1,5 տարի առաջ դատական համակարգը դիմադրում էր, համենայն դեպս, կարծես թե դիմադրություն տեսնում էինք, Օհանյանն արձագանքեց՝ նշելով, որ պատճառները բավականին հետաքրքիր են, եթե փորձենք վերլուծել։

«Միշտ օբյեկտիվությունն ընդվզման պես բան է լինում։ Այսինքն, եթե կան այդ տեսակի «ոգով» դատավորներ, իսկ նրանք, բարեբախտաբար, միշտ լինում են, հիմա էլ կան, որոնք դիմադրում են, այդ իրավիճակում ըմբոստանում են, ինչպես՝ Ձեր խոնարհ ծառան ինչ-որ պահի այդպես վարվեց, որովհետև շատ անտանելի է, երբ քեզ դարձնում են ոչ միայն կառավարելի կամ հաշվետու, կամ տեսադաշտում դիտվող, այլև՝ պարզապես դատական հասարակ աշխատող, և այդ դեպքում ինքն իրեն հարգող, օրենք հարգող, իրենք իրենց մեջ արդարադատի ոգի ապրեցնող դատավորներն ընդվզում են և չեն ընկրկում, արդեն դատավճիռներ են ծնվում, դա է հետաքրքիր։ Երբ արդար դատավճիռներ են ժայթքում։ Ամեն բան, իհարկե, հարաբերական է։ Այդ արդար դատավճիռներն էլ են հարաբերական արդար, այսինքն՝ վիճարկվող»,-ասաց Օհանյանը՝ հիշեցնելով նաև իր կողմից «Ռոյալ Արմենիա» համասեփականատերի և ընկերության տնօրենի գործով կայացված արդարացման դատավճիռը, որը վերաքննիչ դատարանի վճռով բեկանվել էր, ինչից հետո դատավորի լիազորությունները դադարեցվել են։ Այդ վճռից արդարադատությունը, ըստ Օհանյանի, իհարկե չշահեց, պարզապես այդպես էր պետք։

«Նույնը հիմա է։ Դատավորների թվում եղել են անձինք, որոնք «ընդվզել» են՝ «չհասկացա, ես դատավո՞ր եմ, թե դռան տակի շոր, եթե ասում եք՝ այսպես չէ, այնպես է»»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ հենց այդ ընդվզումների արդյունքում են ծնվում արդար որոշումները, գործերը, որովհետև մարդն արդեն ընտրելու հնարավորություն է ունենում․«Մի կողմից ըտրություն՝ պառկել դժվարությունների տակ, մյուս կողմից՝ փորձել արդար մնալ, օբյեկտիվ մնալ, հարգել օրենքը և այլն»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:18 06/10/2023  |  ՄամուլԴատական համակարգում քաոս է. ինչու է խափանվել մակագրման համակարգը. «Ժողովուրդ»
21:10 03/10/2023  |  ԼՐԱՀՈՍՀաստատվում է. ԲԴԽ անդամներ Դավիթ Խաչատուրյանը և Նաիրա Հովսեփյանը ցանկանում են տեղափոխվել Վճռաբեկ դատարան
13:58 29/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱնի Չատինյանը՝ դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի թեկնածու. Մրցութային հանձնաժողովը չի ընդունել Դավիթ Հակոբյանի առաջադրման փաստաթղթերը
12:32 09/08/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի չորս անդամի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է.դատավորները նոր անդամներ կընտրեն
14:34 04/08/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել՝ մերժված օրակարգով. ուղիղ
17:08 24/07/2023  |  ՔաղաքականԻշխանությունները չեն մարսում առանձին դատավորների համառությունը. նորից ընդհանուր ժողով է հրավիրվել
08:15 21/07/2023  |  ՄամուլՆոր գործընթաց կլինի. դատավորները կոչով հանդես կգան. «Ժողովուրդ»
19:41 19/07/2023  |  ԼՐԱՀՈՍԴատական իշխանության ապականման թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն է․ Մելիքյան
18:10 19/07/2023  |  Դատական ռեպորտաժներԴատավորների ընդհանուր ժողովի նիստը հետաձգվեց, օրակարգը՝ չհաստատվեց
16:34 19/07/2023  |  Դատական ռեպորտաժներԿարող եմ խոսել այն, ինչ մտածում եմ, բայց դա խելամտություն չի լինի՝ տեսնելով, թե ինչ գործընթացներ սկսվեցին որոշ դատավորների նկատմամբ. Արման Հովհաննիսյան (տեսանյութ)

Արխիվ

[]