ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
5-6 օր շրջափակման մեջ ենք եղել՝ երեխաներն ու կանայք էլ մեզ հետ․ երկու ճանապարհներն էլ ադրբեջանցիները փակել էին․ Արցախի Նորշենի գյուղապետ 12/20/2023 20:24 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղի ողջ բնակչությունը՝ շուրջ 360 հոգի, սեպտեմբերի 19-ից մինչև 25-ը կապ չունեին ոչ շրջանի գյուղերի մեծ մասի, ոչ էլ Ստեփանակերտի հետ․ Արցախի վրա հարձակումից ժամեր անց, առաջանալով Մյուրիշեն-Բերդաշենի ուղղությամբ, թշնամին փակել էր դեպի Մարտունի ու Ստեփանակերտ տանող ճանապարհները։
«Ադրբեջանցիների դիրքերը մեր տներից մոտ 1 կմ էին հեռու։ Որ սկսեցին հրետակոծել, աշակերտներին անմիջապես իջեցրեցինք ապաստարան՝ մինչև ծնողների հասնելը։ Հետո, քանի որ շատ վտանգավոր էր գյուղում ցանկացած տեղ, մի կերպ կանանց ու երեխաներին հարևան Աշան տարհանեցինք։ Աշանն էլ ընդամենը 1 կմ է հեռու մեզնից, ուղղակի բլրի հետևն է տեղակայված, այդ առումով համեմատաբար ապահով էր։ Բայց, ըստ էության, Աշանն էլ էր շրջափակման մեջ, քանի որ այնտեղից Մարտունի, Ստեփանակերտ տանող ճանապարհները ևս թշնամու վերահսկողության տակ էին»,- «Փաստինֆո»-ին պատմում է Նորշենի գյուղապետ Գևորգ Հարությունյանը։
Գյուղի տղամարդիկ, սակայն, դուրս չեն գալիս գյուղից․ ՊԲ-ի ստորաբաժանումների հետ կազմակերպում են գյուղի ինքնապաշտպանությունը, եւ թշնամին Նորշեն չի կարողանում մտնել մինչև ամսի 26-ը։
26-ի առավոտյան արդեն, երբ այլևս գյուղում մնալու ոչ մի տարբերակ չէր մնացել՝ բանակը զինաթափվել էր, իսկ թշնամին տասնապատիկ ավել ուժերով ամրացել հայկական գյուղերում ու ճանապարհներին, Նորշենի բնակիչները նույնպես հարկադրված լքում են իրենց տները․․․
«Միայն հագնելու շորերն են հանել մարդիկ ու փաստաթղթեր, այն էլ՝ ոչ բոլորը։ Գյուղապետարանի արխիվի մեծ մասը ևս հանել չի հաջողվել։ Կնիքն ու մի քանի փաստաթղթեր ենք հանել»,-ասում է գյուղապետը։
Բռնի տեղահանված Նորշենի բնակիչները հիմա ցրված են Հայաստանով մեկ՝ Արարատից մինչև Լոռի։ Արցախյան փոքրիկ գյուղի բնակչության համար այդ սփռվածությունն անսովոր է, բայց և, ինչպես գյուղապետն է ասում, իրար հետ կապն ակտիվորեն պահում են։
«Կապ չունի, որ ցրված ենք․ անընդհատ զանգում ենք իրար, տեղեկանում միմյանց խնդիրներից, օգնում՝ ում ինչով կարող ենք։ Իհարկե, շատ խնդիրներ ունենք բոլորս, իսկ վարձավճարների մասին ավելի լավ է չխոսեմ․․․ Աշխատանք չեն գտնում մարդիկ, գտնելու դեպքում էլ անգամ տան վարձը չեն կարողանում ստացած աշխատավարձով փակել։ Տան հարցը պետք է ինչ-որ ձևով լուծվի, այլապես այսպես հնարավոր չի երկար դիմանալ։ Խնդիրները շատ են, ինչքան կարողանում ենք ինքներս մեր ուժերով ենք լուծում։ Ձեռք մեկնող մարդիկ շատ կան․ մարդ կա՝ հարազատի պես ընդունում է, ինչով կարողանում՝ աջակցում, իսկ մարդ էլ կա, որ իմանում է Արցախից ենք, անգամ վարձով տուն չի տալիս․․․ Դժվար է, բայց դիմանում ենք դեռ»,-ասում է Հարությունյանը։
Նորշենից մեկ հոգի զոհ է գնացել Ասկերանում տեղի ունեցած պայթյունին, հինգ հոգի էլ՝ տարբեր աստիճանի այրվածքներ ստացել։
Գյուղի պատմամշակութային հուշարձանների շարքում առանձնանում է 19-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին, որն ադրբեջանական օկուպացիայից հետո հայտնվել է ոչնչացման կամ նվազագույնը՝ պղծման վտանգի տակ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ