Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Վարչապետին է ներկայացվել Առողջապահության նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը 12/19/2023   12:40  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Զեկույցներով հանդես են եկել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները:

Նախ` ներկայացվել են առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները: Ընթացիկ տարում շարունակվել է առողջապահության ոլորտի համակարգային նշանակության ծրագրերի իրականացումը: Մշակվել է առանցքային բարեփոխումներից մեկի` առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Ձևավորվել են փորձագիտական խմբեր, իրականացվել է գների հետազոտություն, որի հիման վրա կազմվել է հիմնական ծառայությունների փաթեթը և ծախսերի հաշվարկը:  Բարեփոխման վերջնանպատակն է հիմնական բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիության բարելավումը, ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, մահացության և հիվանդացության բեռի նվազեցումը: Նախագիծը լրամշակումից հետո ներկայացվել է ՀՀ կառավարություն:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել ե, թե պետպատվերի համակարգում ինչ փոփոխություններ են կատարվել: «Նախկինում այդ պրակտիկան ունեինք, որ նախարարությունը բաշխում էր գումարներ, ըստ էության, հայեցողական որոշմամբ: Հիմա այդ պրակտիկան ընդհանրապես դո՞ւրս է եկել, այսինքն օֆերտայի տրամաբանությա՞մբ են գումարները բաշխվում և բուժառուի հետևի՞ց են գնում: Հիմա դա ամբողջությամբ այդպե՞ս է»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան Անահիտ Ավանեսյանը դրական պատասխան է տվել և հավելել, որ այժմ  գումարները գնում են բուժառուի հետևից: 

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Մենք ասում ենք՝ ա. նախարարի հրաման սահմանաչափերի վերաբերյալ պետք է չլինի և բ. պետք է լինեն առողջապահական բժշկական կենտրոններ, որոնք չունեն պետպատվեր: Այսինքն, պետպատվերը բժշկական կենտրոնին կապելու պրակտիկան վերանում է: Ով ուզում է մատուցել, թող մատուցի: Սրա հետ կապված ես նախարարին հանձնարարել եմ հետևյալը, որ հերթագրման ցուցակների մոբիլություն ապահովենք: Մարդը շահառու է, արձանագրվել է նրա շահառու լինելը, տեսնում է, որ իքս բժշկական կենտրոնում իր ծառայությունը կարող են մատուցել ենթադրենք 15 օրվա ընթացքում ու ինքը համաձայնվում է: Հաջորդ փուլում տեսնում է, որ կա առողջապահական հիմնարկ, որ կարող է այդ նույն ծառայությունը մատուցել մեկ շաբաթվա ընթացքում: Մարդը պետք է ազատություն ունենա տեղափոխվել այդ ցուցակից այնտեղ և ավտոմատ այն մյուս ցուցակից պետք է դուրս գա: Այսինքն, մենք մարդուն ենք հետևում, ոչ թե առողջապահական հիմնարկին, որպեսզի այդ մոբիլությունն առավել արդյունավետ լինի: Կարծում եմ՝ սա ծառայությունների մատուցման որակը բարելավելու ևս մի լրացուցիչ խթան կդառնա առողջապահական կենտրոնների համար»:

Առողջապահության ոլորտի մարդկային ռեսուրսների զարգացման նպատակով ներդրվել է բժիշկների լիցենզավորման համակարգ: Ստեղծվել է անկախ փորձագետներից կազմված էթիկայի հանձնաժողով` բժշկական կենտրոններում բուժաշխատողի կողմից էթիկայի կանոնների խախտումները քննելու համար:

Ստեղծվել է «Առողջապահության մասնագետների ռեգիստր», որի նպատակը Հայաստանում գործունեություն ծավալող առողջապահության մասնագետների ամբողջական շտեմարան ունենալն է։ Ստեղծվել է բժշկական արագ արձագանքման թիմ, որը բժշկական օգնություն և սպասարկում կիրականացնի ինչպես մեր երկրում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս միջազգային մարդասիրական առաքելություն իրականացնելիս:

2023 թ. 9 ամիսների ընթացքում վիրուսային Հեպատիտ C-ով պացիենտներին տրամադրվող անվճար բուժօգնության ծրագրին է դիմել 826 պացիենտ, որից 649–ը բուժում է ստացել, մնացածը գտնվում են բուժման ընթացքում: 2024 թ. նախատեսվում է ծրագրում ներառել 1440 պացիենտի:

Ընթացիկ տարում իրականացվել են վերարտադրողական, մայրական և երեխաների առողջության բարելավման միջոցառումներ: Գյումրու ԲԿ-ում պիլոտային կարգով ներդրվել և իրականացվում է պրենատալ սքրինինգ` մարզի բոլոր հղիների համար, ինչը կբարելավվի մինչծննդյան ախտորոշման իրավիճակը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հիմնադրվել է ապագա «Պտղի բժշկության կենտրոնը», և  մեկնարկվել են շինարարական  աշխատանքներ արտամարմնային բեղմնավորման կենտրոն ունենալու նպատակով: Մշակվել  է ադրենագենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգային ծրագիրը, որը կներդրվի 2024թ. սկզբից Երևանում, այնուհետև կընդգրկվեն բոլոր մարզերը: Սքրինինգի միջոցով կհայտնաբերվեն բնածին մակերիկամային հիպերպլազիա ունեցող նորածինները,  արդյունքում կնվազի դրա հետևանքով նորածնային մահացությունը` ի շնորհիվ ծանր ձևերի վաղ հայտնաբերմանը մինչև մակերիկամային կրիզի զարգանալը:

2023 թ. կրկնակի նվազել է մայրական մահացության ցուցանիշը, նաև «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի» թիրախ հանդիսացող մեռելածնության ցուցանիշը, որը մինչ 2020թ.  ստաբիլ տատանվել է 16-19 պրոմիլի (600-850 դեպք) շրջանակներում, իսկ այսօր չի գերազանցում 11,2-ը:

2023թ. նոյեմբերի 30-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է ծնունդների թիվը (32926` ավելացել է  336-ով): Անպտղության հաղթահարումը երկրի կարևորագույն թիրախներից է, միաժամանակ այն ծրագրերից է, որն ունի չափազանց մեծ պահանջարկ բնակչության շրջանում: Հաշվի առնելով այս ամենը, 2023թ. հունվարից ծրագրին հատկացված ֆինանսավորման կտրուկ աճի շնորհիվ, աննախադեպ ընդլայնվել են շահառուների խմբերը: Ծրագրի մեկնարկից մինչև նոյեմբերի 30-ը ծնվել է 368 երեխա, որից 54-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում: Թվարկված միջոցառումները միտված են մեկ նպատակի` հասնել ոլորտային ռազմավարություններով սահմանված թիրախներին:

Անդրադառնալով վերարտադրողական առողջության թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր տարիքային քաղաքականության հետ կապված համո՞զված ենք, որ ճիշտ քաղաքականություն ենք վարում, որովհետև շատ են լինում դեպքերը, մանավանդ ես նամակներ, դիմումներ եմ ստանում: Հատկապես զոհված զինծառայողի ընտանիքներում տարիքային սահմանափակումների հետ կապված խնդիրներն առավել սուր են հնչում: Մենք այդտեղ համո՞զված ենք, որ մեր քաղաքականությունները ճշգրիտ են»:

Նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն արդեն իսկ ուղարկել են Ազգային ժողով: «Երկու շեմ ենք փոխում՝ էԿՈ-ի համար 53 տարեկանը բարձրացնում ենք 55-ի և փոխնակ մոր համար 35-ը՝ 38-ի»,- նշել է նախարարը:                      

Ճգնաժամերի, աղետների ժամանակ 2023 թ. 4-րդ եռամսյակից մեկնարկվել է «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» Շիրակի մարզի պիլոտային ծրագիրը: Գյումրիում ստեղծվել է միասնական զանգերի ստացման, վերլուծման և փոխանցման կառավարման կենտրոն: 2024 թ.  երկրորդ կիսամյակից նախատեսվում է ընդգրկել հանրապետության ամբողջ տարածքը:

Հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հիմնական շեշտադրումը կատարվել է առավել հաճախ հանդիպող և բարձր մահացություն ունեցող հիվանդությունների վրա: Իրականացված ախտորոշիչ, բուժական և կանխարգելման միջոցառումների արդյունքում սիրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը 2022 թ. նվազել է 14.1%-ով, իսկ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մահացությունը նվազեցնել շուրջ 13,5%-ով: Չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման և համալիր բուժման արդյունքում հնարավոր է եղել մեծացնել առաջին անգամ հայտնաբերվող դեպքերի թիվը և դրան զուգընթաց նվազեցնել մահացությունը, մասնավորապես՝ 2022 թ. առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը աճել է 10,5%-ով, իսկ մահացությունը նվազել է 3,4%-ով։ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը աճել է 3%-ով, իսկ մահացությունը նվազել է 0,5%-ով։

Շեշտվել է, որ մահացության նվազում է արձանագրվել գրեթե բոլոր հիվանդություններից։ Այս շարքում պետք է առանձնացնել նաև շաքարայի դիաբետից մահացության նվազումը։ Եթե 2015 թ.ն հանրապետությունում հաշվառված է եղել շուրջ 77 000 շաքարային դիաբետով անձ, այդ ժամանակահատվածում մահացությունը բացարձակ թվերով կազմել է 1276, ապա 2022 թվականին հաշվառված շուրջ 115 000 հիվանդների պարագայում մահացությունը բացարձակ թվերով կազմում է 371։ Շաքարայն դիաբետով հիվանդների շրջանում մահացության նման նվազումը պայմանավորած է լիարժեք դեղապահովման ծրագրով։ Ուղեղի կաթվածի բուժման ծրագրի շրջանակներում, հաշվետու ժամանակահատվածում բնակչությանը մատուցվել է 720 ծառայություն։ Ծառայությունների մատուցման հասանելիությունը տարեց տարի մեծանում է։

2021թ. օգոստոսից մեկնարկվել և ընթացքի մեջ են ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի վերակառուցման աշխատանքները: 2024թ. մեկնարկվելու են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի և «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մասնակի հիմնանորոգման աշխատանքները: Կառավարության որոշմամբ հոգեմետ դեղերը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հատկացվում են անվճար` դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ:

Անդրադառնալով հոգեկան առողջության թեմային՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ավանդույթային մակարդակով էլ եթե նայենք՝ մեզ մոտ հոգեկան առողջության հետ կապված ծառայություններ մատուցող հաստատությունները սովորաբար ամենահետին տեղում են, չի էլ համարվում, որ դա մի տեղ է, որտեղ պետք է ներդրում անել, պատշաճ և արժանապատիվ պայմաններ ապահովել և այդպես շարունակ: Հոգեկան առողջության Նուբարաշենի կենտրոնի կապիտալ ծրագիրը, որ իրականացնում ենք, ինքնին լուրջ գործնական ազդակ է կառավարության վերաբերմունքի վերաբերյալ: Բայց այստեղ խնդիրները շատ ավելի խորն են և միջգերատեսչական մոտեցում է պետք՝ սկսած կրթական մակարդակից, որպեսզի խնդիրը կարողանանք հասցեագրել, ինչ-որ փոփոխություն մտցնել»:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ոչ միայն Նուբարաշենի ծրագիրն է իրականացվում, այլ նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում են ընթացիկ վերանորոգումներ իրականացվում, աշխատանքները կավարտվեն երկու տարվա ընթացքում: «Այս տարի հատկացրել ենք 130 մլն դրամ՝ երկու բաժանմունք ամբողջովին վերանորոգելու համար և ևս մեկ բաժանմունք արդեն բացել ենք: Այսինքն, Ավանի կենտրոնը ևս ամբողջովին կվերափոխվի: Այս տարի ևս 30 մլն դրամ ենք հատկացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնի համար, այն ամբողջովին կվերանորոգվի: Այսինքն, մենք երեք տարվա մեջ բոլոր կենտրոնները ենթակառուցվածքի առումով կթարմացնենք»,- շեշտել է նախարարը:

Զեկուցվել է, որ բժշկական հաստատությունների արդիականացման շրջանակներում շինարարական աշխատանքներ են իրականացվել 25 բժշկական կենտրոնում, որից 2-ը արդն ավարտվել են, իսկ 2-ը ավարտական փուլում են: 2024 թ. մեկնարկելու են 22 գյուղական ամբուլատորիայի, 3 մարզային բժշկական կենտրոնի և 10 պոլիկլինիկայի, Ջերմուկի առողջության կենտրոնի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային 1 կենտրոնի, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի 3 մարզային մասնաճյուղի և Մեղրիի դիահերձարանի, Քրեակատարողական բժշկության կենտրոնի «Արմավիր» ստորաբաժանման, հոգեկան առողջության 2 կենտրոնի շինարարական աշխատանքները: Ավարտին է հասցվելու Վարդան Սրմաքեշի կողմից Գյումրիում կառուցված նոր ծննդատան շինարարական աշխատանքները։

Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում իրականացվում են զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային անվճար ծրագրերը: 2021 թվականից մեկնարկած կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը շարունակվում է` ընդգրկելով Լոռի, Տավուշ, Սյունիք, Շիրակ մարզերը: Կատարվել է 26238 հետազոտություն, 1584 կին ուղեգրվել է լրացուցիչ անվճար հետազոտությունների, 261-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Ծրագրի նպատակն է կայունացնել և տարեկան առնվազն 1,5%-ով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով վաղաժամ մահացությունը:

2023թ. պիլոտային ծրագրով ամբողջապես թվայնացվել են դեղատոմսի դուրսգրման, պատվաստումների, արյան բանկի, եղջերաթաղանթի, դիակային դոնորների, սրտանոթային, հեպատիտների և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների էլեկտրոնային ռեգիստրները: 2023 թ, պետբյուջեից հատկացվել է շուրջ 68.5 մլն ՀՀ դրամ սահմանամերձ 12 առողջապահական կազմակերպություններին դեղերի անձեռնմխելի պաշարների ձեռքբերման նպատակով:

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:22 19/12/2023  |  ՄամուլԲացառիկ մանրամասներ ՔՊ փակ ժողովից. ինչ «դասախոսություն» է կարդացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
08:05 19/12/2023  |  ՄամուլՓաշինյանը կմասնակցի՞ ԵԱՏՄ և ԱՊՀ միջոցառումներին․ «Հրապարակ»
07:52 19/12/2023  |  Մամուլ«Մեծ պետություններին մեր նման փոքր պետությունները չպետք է անվերապահ վստահեն». «Փաստ»
16:05 18/12/2023  |  ԼՐԱՀՈՍՄեր ռազմավարությունն է՝ «Աշխատանքով հաղթահարել աղքատությունը». վարչապետը մասնակցել է աշխատանքի միջազգային համաժողովին
15:03 18/12/2023  |  ԼՐԱՀՈՍԲնակիչները չեն հավատում Փաշինյանի խաղաղության օրակարգին. Միայն 4-ն է կարծում, որ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղություն հաստատել
11:11 18/12/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Քուվեյթի Պետության էմիրի մահվան կապակցությամբ
11:05 18/12/2023  |  ՄեկնաբանությունԻնչու կամ ուր է շտապում փաշինյանը. Կարապետ Պողոսյան
09:01 16/12/2023  |  ՄամուլԵթե Փաշինյանը վարչապետ չլինի, ՔՊ-ն երկու օրում կքանդվի ․ մանրամասներ փակ նիստից․«Հրապարակ»
08:30 16/12/2023  |  ՄամուլՔՊ-ականները՝ Փաշինյանի գլխավորությամբ, Գյումրի են հասել պետության կողմից սպասարկվող ծառայողական մեքենաներով. գլխավոր հավաքը՝ այսօր. «Ժողովուրդ»
18:47 15/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն ուզում է, որ դուք այդտեղ զգաք հպարտ երկրի հպարտ քաղաքացի, բայց դա կենաց չէ. Փաշինյան

Արխիվ

[]