Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)

Իրավապահները կորցրել են Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի անունը շոշափող շորթման գործը 12/19/2023   20:15  |  ԼՐԱՀՈՍ

Հակակոռուպցիոն կոմիտեն, որը նախկինում կոչվում էր հատուկ քննչական ծառայություն, «կորցրել» է Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի վերաբերյալ քրեական «գործը»։

Հիշեցնենք, որ նախկին պատգամավորի և նախարարի կողմից առերևույթ չարաշահումների մասին ձեռք բերված տվյալների մասին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր դեռևս 2018թ․ օգոստոսի 29-ին՝ պաշտոնական հաղորդագրությամբ նշելով, որ քրեական գործը ՔԿ-ից ուղարկվել է ՀՔԾ։

Այն հարուցվել էր դեռևս 2017թ․՝ Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, որը վերաբերում էր 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի կողմից լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու և ընկերության ներքին իրավական ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ կազմակերպությունների վարկեր տրամադրելու վերաբերյալ:

Գործով մեղադրանք էր առաջադրվել ընկերության նախկին տնօրենին՝ Իրինային, բայց հետագայում այն հետաքրքիր զարգացում է ստացել։ Մեղադրյալը սկսել է ցուցմունքներ տալ ՀՀ տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ՝ վերջինիս մեղադրելով իր բաժնեմասը շորթելու մեջ։ Մասնավորապես, ըստ տիկնոջ, 2014 թվականի ընթացքում Բեգլարյանի հանձնակատար ոմն Ավդալյանի սպառնալիքների ներքո հայտնել է նախ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, ապա նաեւ տվյալ ընկերությունում իր ունեցած 28,5 տոկոս բաժնեմասը նվիրել Գարիկ Մուշեղյանին։

Ցուցմունք է տրվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունիի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի դեմ, որն, ըստ Իրինայի, 2016 թվականին պահանջել է Ասրաթյանին վերադարձնել ընկերությունում ներդրված նրա գումարները, ապա նաեւ նրա պահանջով իրեն անվստահություն են հայտնել ու ազատել տնօրենի պաշտոնից։

Տվյալ գործի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «... Ցուցմունքներում որպես վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձի մատնանշվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ. Բեգլարյանի անունը։ Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մ.Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքերի վերաբերյալ»։ Հետեւապես որոշում է կայացվել քրգործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։

Այս գործի մասին հետագայում իրավապահները լռեցին ու «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, որը ձեւավորվել է Հատուկ քննչական ծառայության հենքի վրա ու կոչված է քննելու կոռուպցիոն գործերը՝պարզելու աղմկահարույց այդ գործի ճակատագիրը։ Ի վերջո նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրեցին, թե ներողություն խնդրեցին նրանց անունն անհարկի քրեական գործով շրջանառելու համար։ Մասնավորապես՝ դեկտեմբերի 4-ին ուղարկված հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե ինչ փուլում է գտնվում «Ֆ․ Ի․ Կ․ Օ ՈՒՎԿ» բաժնեմասի շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, կան արդյոք որպես մեղադրյալ ներգրավված անձինք, թե ոչ, արդյո՞ք Գագիկ Բեգլարյանին և Մհեր Սեդրակյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացվել է, թե ոչ։
Օրեր շարունակ ՀԿԿ-ն հարցմանը չէր պատասխանում։ Մեր հետեւողական հարցապնդումների արդյունքում, ի վերջո, ստացանք կարճ գրություն՝ «Ֆ․ Ի․ Կ․ Օ» ՈւՎԿ-ի բաժնեմասի շորթման դեպքի առթիվ որևէ քրեական վարույթ ՀՀ հակակոռուցպիոն կոմիտեում չի իրականացվում»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀԿԿ-ից։ Որեւէ խոսք չկա, թե ինչ է եղել քրեական գործի հետ։

Նկատենք, որ քրգործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին որոշումը կայացվել է 28.09.2018 թ. ՀՀ ՔԿ ՀԿԳ ավագ քննիչի կողմից։ Հետեւապես այն ուղարկվել է ՀՔԾ, որի նախագահը Սասուն Խաչատրյանն էր,որն այսօր ղեկավարում է ՀԿԿ-ն։ Այստեղ կամ պետք է քննություն իրականացնեին ու ասեին բավարար ապացույցներ չկան ու նախկին պաշտոնյաների մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնեին ու մյուս մասը նորից հետ ուղարկեին ՔԿ, կամ մեղադրանք առաջադրեին եւ ուղարկեին դատարան, կամ էլ , նյութերին ծանոթանալիս նկատելով, որ ջուր է, դատախազության միջոցով սուս ու փուս ուղարկեին տվյալ գերատեսչություն՝ իրենց սարքած գործի տակից դուրս գալու։ Այսպես, թե այնպես գործի ճակատագրի մասին գրառում ՀԿԿ-ի մատյաններում պետք է, որ պահպանված լինի, սակայն պաշտոնական պատասխանից տպավորություն է, որ այն ուղղակի ցնդել է։

Ինչեւէ, «Փաստինֆո»-ն կդիմի նաև իրավապահ այլ մարմինների՝ պարզելու, թե, ի վերջո, որ գերատեսչության դարակներում է մնացել այն։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

07:55 01/08/2023  |  ՄամուլՈվքե՞ր են ինդուլգենցիա ստացել. «Փաստ»
08:31 28/07/2023  |  ՄամուլՄհեր Սեդրակյանի քրեական գործով դատարան է հրավիրվել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը. «Ժողովուրդ»
12:07 08/06/2023  |  Քրեական խրոնիկոնՕտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի», կնոջ անունով
13:00 17/04/2023  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների չհայտարարագրված տները Դուբայում. Hetq.am
16:07 21/02/2023  |  Քրեական խրոնիկոնԳլխավոր դատախազությունը պահանջել է Մհեր Սեդրակյանից բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք
10:33 16/11/2022  |  Քրեական խրոնիկոնՀսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ
12:05 05/09/2022  |  ԼՐԱՀՈՍՄհեր Սեդրակյանն այսօր ներկայացել է գլխավոր դատախազություն
16:55 08/08/2022  |  Քրեական խրոնիկոնԴատարանը կալանք է դրել Մհեր Սեդրակյանի գույքի վրա
20:59 29/06/2022  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ն մտադիր է գոհել Երեւանն ու Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնել՝ քրեաօլիգարխիկ շրջանակների օգտագործմամբ
17:51 28/06/2022  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր շուրջ 16.8մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը դատարանն ընդունել է վարույթ

Արխիվ

[]