Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Հանցավոր խումբը ստեղծել և կառավարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության առցանց հարթակներ, զբաղվել մաքսանենգությամբ ԱՄՆ-ից և ՌԴ-ից ՀՀ թմրամիջոց ապօրինի տեղափոխելով և իրացնելով 12/19/2023   18:36  |  Քրեական խրոնիկոն

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ա.Կ.-ն, թմրամիջոցների մաքսանենգությամբ և ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019-2022թթ. ընթացքում համաքաղաքացիների՝ 31-ամյա Ռ.Բ.-ի, 26-ամյա Ա.Ս.-ի, 23-ամյա Վ.Չ.-ի, 32-ամյա Վ.Գ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իր և հանցակիցների կողմից ստեղծված և կառավարված տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, այդ նպատակով կազմակերպել և ղեկավարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ ապօրինի տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային և ՀՀ պետական սահմաններով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019-2022թթ․ ընթացքում Ա.Կ.-ն, Ռ.Բ.-ն և Ա.Ս.-ն իրենց կողմից «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարված «@ngers», «Ismoke», «SchockMaster» և նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներով զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ դրանում ներգրավելով նաև Վ.Չ.-ին, Վ.Գ.-ին, Ա.Գ.-ին և այլ հանցակիցների:

Ա.Կ.-ն, Ռ.Բ.-ն և Ա.Ս.-ն, միմյանց փոխլրացնելով, նշված տելեգրամյան խանութ-հարթակներով թմրամիջոցների արժեքների և ձեռք բերման պայմանների շուրջ նամակագրություններ են վարել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, որոնց հետ համաձայնության գալուց հետո, պահանջել են թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը փոխանցել իրենց կողմից կառավարված վճարային գործիքներին:

Վ.Չ.-ն և Վ.Գ.-ն նախ որպես թմրամիջոց տեղադրող, ապա նաև՝ պահեստապետի պարտականություններ կատարող, ապահովել են, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն և նախապես տեղադրվեն թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և ուղարկվել խանութ-հարթակները կառավարողներին:

Հանցակիցների կողմից կառավարված հաշիվներին գումարի մուտքագրման փաստը հաստատող անդորրագրերի լուսանկարները գնորդների կողմից փոխանցվելուց հետո, նրանց է ուղարկվել թաքստոցներում նախապես տեղադրված տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ կոորդինատներով: Նշված եղանակով խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ են ապօրինի իրացվել բազմաթիվ անձանց:

Ա.Կ.-ի, Ռ.Բ.-ի և Ա.Ս.-ի կողմից կառավարված վերոհիշյալ առցանց խանութ-հարթակների միջոցով ապօրինի իրացման համար նախատեսված, առաձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «α-PVP» թմրամիջոցները հայտնաբերվել են Վ.Չ.-ի բնակության վայրի խուզարկությամբ: Բացի այդ, վերջինս ներկայացրել է նաև տարբեր չափերի «Մեթամֆետամին», ԼՍԴ ((+)+-+Լիզերգիդ, ԼՍԴ-25), «α-PVP», «Մեֆեդրոն», «ՄԴՄԱ (Մեթիլենդիօքսիմեթամֆետամին)», «Հաշիշի յուղ», MMBA(N)-073 տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ Երևան քաղաքի տարածքում նախապես տեղադրված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի և «MMBA(N)-073» և «MDA-19» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ 11 փաթեթ:

Վերը նշված խանութ-հարթակների համար որպես պահեստ օգտագործված բնակարանում, Վ.Գ.-ի փաստացի բնակության վայրում, նրա ծնողներին պատկանող բնակարանում, ինչպես նաև Ռ.Բ.-ի բնակարանում հայտնաբերվել են տարբեր քաշերով՝ առանձնապես խոշոր չափերով նույն թմրամիջոցներից, նաև «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ա.Կ.-ն, նշված տելեգրամյան խանութ-հարթակների միջոցով իրացնելու նպատակով կազմակերպել և ղեկավարել է Ռուսաստանի Դաշնությունից Ա.Գ.-ի կողմից պարբերաբար մաքսանենգությամբ՝ տեխնիկական սարքավորումների մեջ թաքցված վիճակում, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ: Արդյունքում 2019-2020թթ. ընթացքում Ա.Գ.-ի կողմից բազմիցս վերոհիշյալ եղանակով ՌԴ-ից ՀՀ են տեղափոխվել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, որից մի մասը վաճառվել է առցանց խանութ-հարթակի միջոցով և հայտնաբերվել համապատասխան վարութային գործողությամբ:

Բացի այդ, Ա․Կ․-ն հեռահաղորդակցական համակարգերի կիրառմամբ,  կազմակերպել և ղեկավարել է նաև ԱՄՆ-ից ապօրինի թմրամիջոցների ձեռքբերման և բեռնափոխադրող կազմակերպության միջոցով, մաքսանենգությամբ դրանք ՀՀ տեղափոխումը, առաքանին ՀՀ-ում ստացվելուց հետո հանցակիցների միջոցով դրա ստացումը: ՀՀ ապօրինի տեղափոխված թմրամիջոցի հերթական խմբաքանակը՝ առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Կոկաին» տեսակի թմրամիջոցները, հայտնաբերվել են բեռնափոխադրող ընկերության միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանիների զննությամբ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Ա.Կ.-ին, Վ.Չ.-ին և Վ.Գ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Ռ.Բ.-ին և Ա.Ս.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

5 անձանց նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որոնցից 3-ի մասով հետագայում այն փոխարինվել է այլ խափանման միջոցներով։ 

Նշված անձանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցավոր խմբի այլ անդամների հայտնաբերելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև դրանց շրջանառությունից ստացված դրամական միջոցների ամբողջական ծավալները պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:03 15/12/2023  |  Միջազգային լրահոս15 կգ թմրամիջոցով իրանցին հատել է Ադրբեջանի սահմանը
12:39 13/12/2023  |  Քրեական խրոնիկոն34-ամյա երիտասարդը ստացել է մեթադոնի իր չափաբաժինը, ինչից հետո երկու տղամարդ հարձակվել են նրա վրա հափշտակել մեթադոնն ու դիմել փախուստի
18:42 12/12/2023  |  Քրեական խրոնիկոնՀանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձանց նկատմամբ
16:23 12/12/2023  |  ԼՐԱՀՈՍՄիացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Հայաստանի կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ
16:53 11/12/2023  |  Քրեական խրոնիկոնՀայրը որդու օժանդակությամբ իրացրել է շուրջ 1 կգ սինթետիկ թմրամիջոցի մի մասը
14:22 08/12/2023  |  Քրեական խրոնիկոն79 միլիոն դրամի փողերի լվացում ՝ «Տելեգրամով»
19:27 02/12/2023  |  Քրեական խրոնիկոնՏրանզիտ համարանիշներով Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հայտնաբերվել է «մեթանֆետամին» տեսակի թմրանյութ եւ դեղահաբ
13:32 30/11/2023  |  Քրեական խրոնիկոնԹմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայում հայտնաբերվել էր 218 հատ կանեփ բույսի նմանվող թուփ 6599,199 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց
11:13 28/11/2023  |  Քրեական խրոնիկոնՀետապնդում է հարուցվել տերեգրամյան «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» հարթակների միջոցով խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղված անձանց նկատմամբ
16:42 22/11/2023  |  Քրեական խրոնիկոնՀայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա․ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվել են էական հանգամանքներ

Արխիվ

[]