Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Մեր ռազմավարությունն է՝ «Աշխատանքով հաղթահարել աղքատությունը». վարչապետը մասնակցել է աշխատանքի միջազգային համաժողովին 12/18/2023   16:05  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն, օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտության և երիտասարդության ներկայացուցիչներ:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Աշխատանքի միջազգային կազմակերպության հարգելի գլխավոր տնօրեն,

Հարգելի ներկաներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Հարգելի պատգամավորներ,

Ողջունում եմ բոլորիդ այս կարևոր միջոցառմանը ներկա գտնվելու առիթով:

Աշխատանքի ու աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերը, իհարկե, մեծ մարտահրավերներ են պարունակում իրենց մեջ, և ինչպես նման դեպքերում ասվում է՝ նաև մեծ հնարավորություններ: Ի վերջո պետք է արձանագրել, որ աշխատանքն է այն գործոնը, որն ընկած է քաղաքակրթության և զարգացման հիմքում: Այս տրամաբանությամբ ժամանակի հետ աշխատանքը, նրա տրամաբանությունն ու բովանդակությունը, նրա հարաբերություններն էականորեն փոխվում են: Իհարկե, շահող են դուրս գալիս այն երկրները և հասարակությունները, ովքեր կարողանում են հասցեագրել ի հայտ եկած մարտահրավերները և հակասությունները:

Առաջին արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում արհեստավորները հարձակվում էին և ոչնչացնում մանուֆակտուրաները, հաստոցները՝ առաջ մղելով մի շատ պարզ և տրամաբանական հարց. եթե ի հայտ են եկել հաստոցներ, որոնք աշխատելու են մեր փոխարեն, այդ դեպքում՝ ի՞նչ ենք անելու և ինչո՞վ ենք վաստակելու: Սա շատ լեգիտիմ հարց էր: Բայց ժամանակի ընթացքում պարզվեց, որ այն աշխատուժը, որն ազատվում էր մանուֆակտուրաների ի հայտ գալու արդյունքում, ահա, այդ աշխատուժն ապահովեց հետագա գիտատեխնիկական ամբողջ առաջընթացը, որովհետև մարդիկ, ազատ ժամանակ ստանալով, սկսեցին մտածել տիեզերք թռչելու մասին: Եվ այժմ այն մարդիկ, եթե շատ պատկերավոր ասենք, ովքեր դարձան գործազուրկ առաջին արդյունաբերական հեղափոխության արդյունքում, ահա, նրանք կամ նրանց սերունդներն այսօր տիեզերքն են նվաճում:

Մենք այսօր, ըստ էության, նույն իրավիճակում ենք, որովհետև արհեստական բանականության առաջ գալով՝ երկրագնդի վրա հարյուր միլիոնավոր աշխատատեղեր ուղղակի փակվելու են: Եվ այս իրավիճակը կառավարման, հասցեագրման, պլանավորման շատ կոնկրետ անհրաժեշտություն ունի:

Բացի գլոբալ մարտահրավերներից, Հայաստանի Հանրապետությունը՝ մենք էլ մեր հերթին ունենք մեր տեղային մարտահրավերները, որոնք կապված են սոցիալական քաղաքականության և աշխատանքի քաղաքականության հետ: Ընդհանարապես՝ ամենամեծ մարտահրավերն այն է, որ առաջինը՝ պետությունը և հասարակությունն աշխատանքի միջոցով կարողանան իրացնել զարգացման իրենց պոտենցիալը, երկրորդը, որը նույնքան կարևոր է, որ անհատը աշխատանքի մակարդակում կարողանա զարգացնել և բացահայտել իր պոտենցիալը: Միշտ չէ, որ այս երկու  անհրաժեշտությունները համընկնում են, որովհետև խնդիր մեկ՝ այնպես անել, որ մարդիկ աշխատելու հնարավորություն ունենան և խնդիր երկու՝ այնպես անել, որ մարդիկ ունենան այնպիսի աշխատանքով զբաղվելու հնարավորություն, որն իրենց համար հաճելի է, որն իրենց համար ապահովում է որոշակի կենսամակարդակ և պոտենցիալի որոշակի բացահայտում ու զարգացում:

Ահա այստեղ են, այս խաչմերուկում են դիլեմաները, որովհետև կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց իրենց աշխատանքից հաճույք չեն ստանում, կան մարդիկ, ովքեր ստիպված են ուղղակի աշխատել իրենց կարիքները հոգալու համար և կան մարդիկ, որ չեն աշխատում ամենատարբեր պատճառներով: Իհարկե, վերջին տարիներին  տեսնում ենք, որ Հայաստանում գործազրկության էական նվազում է գրանցվում: Բայց նաև պիտի արձանագրեմ, որ մենք այնպիսի մարտահրավերների ենք առերեսվում, որոնք մի կողմից՝ ինչ-որ սոցիալական հռչակագրերի տրամաբանությամբ են գործում, մյուս կողմից՝ չեն ապահովում երկրի տնտեսական և անհատի աշխատանքային ամբողջ պոտենցիալի բացահայտումը: Օրինակ՝ սոցիալական ապահովության այն համակարգը, որն այսօր Հայաստանի Հանրապետությունում ներդրված է և երկար տարիներ գործում է, այն բացարձակապես չի համապատասխանում ժամանակակից պահանջներին:

Ըստ էության, մենք ամեն օր առնչվում ենք մի իրավիճակի հետ, երբ սոցիալական նպաստների համակարգը մարդկանց խրախուսում է շարունակել լինել և մնալ աղքատ՝ հակասության մեջ մտնելով մեր ռազմավարության հետ, որը հնչում է հետևյալ կերպ՝ «Աշխատանքով հաղթահարել աղքատությունը», որովհետև, եթե անկեղծ լինեմ, ես այլ կերպ, քան աշխատանքը, աղքատությունը հաղթահարելու ուրիշ եղանակ չգիտեմ: Բայց տեսնում ենք օրինակներ, երբ սոցիալական անապահով վիճակում և նպաստառու ընտանիքները, անհատներն երբեմն ստանում են առողջապահական և այլ ծառայություններ, իսկ այն պահից, երբ մարդը որոշում է աշխատել, այսինքն՝ փորձում է իր նպաստը բերել երկրի տնտեսության և սեփական բարեկեցության զարգացմանը, մենք հաջորդ պահից նրան զրկում ենք մի շարք արտոնություններից, ինչը նշանակում է՝ մեր քաղաքականությունը խորքում մեխանիզմների մակարդակով այն է, որ աղքատը շարունակի մնալ աղքատ և այդ աղքատությունը հաղթահարելու որևէ քայլ չձեռնարկի:

Մենք հիմա, իհարկե, երկար տարիներ արդեն քննարկում ենք սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումները, և ես հույս ունեմ, որ այդ բարեփոխումները կկարողանանք կյանքի կոչել, որովհետև այստեղ մարտահրավերներն իսկապես լուրջ են: Մենք այդ փոփոխություններն իրականացնելու վճռականություն ունենք, պարզապես խնդիրները, որոնք դրված են մեր առջև, դրանք իսկապես հեշտ չէ լուծել, բայց պարտավոր ենք գնալ այդ ճանապարհով: Ինչպես մնացած դեպքերում, այս դեպքում էլ ժամանակների և աշխատանքի բովանդակության տրանսֆորմացիայի առումով չափազանց մեծ և էական նշանակություն ունեն կրթությունը և կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որովհետև միայն կրթությունն է, որ մարդուն հնարավորություն կտա գտնել այն աշխատանքը, որն ինքը սիրում է, գտնել այն աշխատանքի մեթոդները, որոնք իրեն կբերեն ավելի մեծ եկամուտներ և ավելի շատ կբացահայտեն յուրաքանչյուրի անհատական պոտենցիալը:

Հարգելի ներկաներ,

Ես համոզված եմ, և ինչպես Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենն իր ելույթում արդեն ուրվագծեց, այս բոլոր հարցերը համաժողովի քննարկման առարկան են լինելու և օրակարգն են լինելու: Ես նաև հույս ունեմ, որ համաժողովի արդյունքում ավելի վստահ կլինենք մեր այն որոշումներում կամ կգտնենք հարցերի պատասխաններ, որոնց պարագայում այնքան էլ վստահ չենք, որ դրանք են հենց ճիշտ պատասխաններն այն հարցերին, որոնք դրված են մեր սեղանին և ներառված են մեր օրակարգում:

Հաջողություն եմ մաղթում համաժողովի աշխատանքներին:

Շնորհակալություն»:   

Միջոցառումը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Համաժողովի հիմնական թեմաներն են՝ Սոցիալական արդարությունը գլոբալ վերափոխումների ժամանակաշրջանում, Զարգացող աշխատաշուկայի մարտահրավերները և սոցիալական արդարությունը, Սոցիալական արդարությունը և կանանց տնտեսական հզորացումը, Սոցիալական արդարությունը և աշխատանքի ապագան: 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:03 18/12/2023  |  ԼՐԱՀՈՍԲնակիչները չեն հավատում Փաշինյանի խաղաղության օրակարգին. Միայն 4-ն է կարծում, որ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղություն հաստատել
11:11 18/12/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Քուվեյթի Պետության էմիրի մահվան կապակցությամբ
11:05 18/12/2023  |  ՄեկնաբանությունԻնչու կամ ուր է շտապում փաշինյանը. Կարապետ Պողոսյան
09:01 16/12/2023  |  ՄամուլԵթե Փաշինյանը վարչապետ չլինի, ՔՊ-ն երկու օրում կքանդվի ․ մանրամասներ փակ նիստից․«Հրապարակ»
08:30 16/12/2023  |  ՄամուլՔՊ-ականները՝ Փաշինյանի գլխավորությամբ, Գյումրի են հասել պետության կողմից սպասարկվող ծառայողական մեքենաներով. գլխավոր հավաքը՝ այսօր. «Ժողովուրդ»
18:47 15/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն ուզում է, որ դուք այդտեղ զգաք հպարտ երկրի հպարտ քաղաքացի, բայց դա կենաց չէ. Փաշինյան
16:13 15/12/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն ՏՏ ոլորտը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
12:54 15/12/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծը
11:56 15/12/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
08:11 15/12/2023  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը որոշել է մաքրել իր թիմը. հրահանգ է իջեցվել. «Ժողովուրդ»

Արխիվ

[]