Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ

Իմ ընկալած կոռուպցիայի կանխարգելումը նրա մասին չէ, որ մենք փակ քննարկմամբ փորձենք իրար հետ հարց պարզել. Հարությունյան 12/18/2023   22:45  |  ԼՐԱՀՈՍ

Եթե առկա խնդիրները լուծվում են ըստ նպատակայնության է, այլ ոչ թե՝ ըստ օրենքի և իրավունքի կանոնների, ապա, բնականաբար, կոռուպցիայի առումով, խաղի կանոնների տեսանկյունից, գուցեև, ոչինչ չի փոխվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ նկատելով, որ կոռուպցիան ավելին է՝ քան կաշառքը կամ շահերի բախումը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ի իշխող խմբակցության կողմից դեկտեմբերի 7-ին տապալվել է ԿԸՀ անդամի ընտրության գործընթացը։ ԿԿՀ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և վարչության պետ Նարինե Ավետիսյանը, սակայն ՔՊ-ն չի մասնակցել քվեարկությանը։ Նշենք, որ արդեն տևական ժամանակ բավականին լարված հարաբերություններ են եղել ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի և իշխող ուժի միջև։ Պատճառներից մեկը, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ականների նկատմամբ ԿԿՀ-ի կողմից հարուցված վարույթներն են։ Բացի այդ, բազմիցս ԿԿՀ-ն բարեվարքության բացասական եզրակացություններ է ներկայացրել՝ արձանագրելով, որ տարբեր պաշտոններում թեկնածուների, այդ թվում՝ ԲԴԽ, ՍԴ անդամների, գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի և մի շարք այլ գործիչների առնչությամբ, որոնք իշխանությունները հաշվի չեն առել և տվյալ անձանց նշանակել են պաշտոններում։ Ավելին, Հայկուհի Հարությունյանը բարձրաձայնել է իշխանությունների կողմից ճնշումների մասին՝ հայտնելով, որ ԱԱԾ-ից զանգ է ստացել։ Այս հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քրեական վարույթի վերաբերյալ մանրամասներ հայտնելուց մեր զրուցակիցը զերծ մնաց։

Ինչ վերաբերում է իր դեմ իրականացված արշավին, Հարությունյանը հարցը դիտարկեց՝ տարանջատելով երկու հանգամանք՝ ինստիտուցիոնալ առումով և անձնական։ Մասնավորապես, Հարությունյանը հիշեցրեց, որ ԱԺ-ում առաջին օրը հարցեր են հնչեցրել 15-17 պատգամավոր, որոնցից 6-7-ը հարց են ուղղել՝ բացառապես իր ընտանիքի անդամների հայտարարագրերի վերաբերյալ և, թեև Հարությունյանը մեկ անգամ պարզաբանել է, հայտնել, որ տեղեկությունը ճիշտ չէ, հայտարարագրերը ներկայացված են, հրապարակված, սակայն զուտ «պոպուլիստական» քաղաքականության տեսանկյունից ցանկացել են այնքան հնչեցնեն հրապարակային, որ դա իրականություն դառնա։ Բացի այդ, որևէ հարց չի տրվել այլ ինստիտուցիոնալ մարմնի գործունեության վերաբերյալ, ընդ որում, երբ կառավարությունն է հայտարարել, որ հակակոռուպցիոն նոր ռազմավարության մեջ ինստիտուցիոնալ առումով կանխարգելմանն ուղղված ավելի մեծ մասշտաբ և խնդիրներ է դրված։

«Այստեղ հենց այդ բացի մասին է խոսքը։ Մի դեպքում՝ կառավարությունը կուրս է վերցրել հակակոռուպցիոն նոր ռազմավարության և քաղաքականության կանխարգելման կտորը՝ հաշվի առնելով բոլոր ինստիտուցիոնալ խնդիրները, որոնք դուրս են բերվել առաջին փուլից, մյուս դեպքում՝ ԱԺ-ն, կարծես թե, անհաղորդ է ամբողջին և մարմնի անդամի ընտրությունն իրականացնում է չգիտես ում անձնական շահագրգռվածության հարցերի հիման վրա»,-ասաց Հարությունյանը։

Մյուս դիտարկումը, որը կատարեց մեր զրուցակիցը, վերաբերում է ինստիտուտի գործունեության հաշվետվողականության մոտեցումներին՝ նշելով, որ բոլոր խնդիրները, որոնք ինստիտուտի գործունեության տեսանկյունից բարձրացվում են՝ արդյո՞ք ստանդարտների հիման վրա են, թե քաղաքական կամ անձնական նպատակահարմարությունն է օգտագործվում։

«Այսինքն՝ ինչ-որ մեկը, չգիտեմ որտեղից, հորինել է թեզը, որ հաշվետվությունը, օրինակ, ներկայացված չէ, բայց իրենց հակվածությունը՝ ինչ-որ մի բան հնչեցնելու ավելի մեծ էր, քան այն, ինչը կա իրականում՝ պետության կոնկրետ գործունեության տեսանկյունից։ Այդ հակվածությունը տարավ նրան, որ մենք ինստիտուտի գործունեությունը չափում ենք ոչ թե նույն ինստիտուտի գործունեության համադրած բարեվարքության ստանդարտով, այլ՝ անձնական նպատակահարմարությամբ և, նրանց այդ պահին «զայրույթը» դրա մասին էր, երբ փորձեցի ձևակերպումը տալ՝ «եկել եմ նորից համոզվելու՝ իսկապես կամքը կա, թե ոչ»։ «Կամքն» ինչի՞ մասին էր՝ մենք հարցերը լուծում ենք՝ ըստ ստանդարտների, թե տեղափոխվում ենք նորից անձնային և քաղաքական նպատակահարմարությունների դաշտ։ Ինձ համար խնդիրը դա էր, քան՝ առանձին դրվագներով այս կամ այն հարցը, որովհետև եթե հարցերի լուծման մեխանիզմն, ըստ էության, արձանագրում ենք, որ չի փոխվել, դա կոռուպցիայի տեսանկյունից ինձ համար ավելի զգայուն խնդիր է, քան այն հարցերը, թվային խաղը կամ ճշգրտումները, որոնք փորձում էին բարձրացնել պատգամավորները։ Ընդ որում, նաև պատգամավորների նկատմամբ վարույթները, խնդիրը դրանում չէ, որը փորձեցին այդ տեսանկյունից ներկայացնել։ Չէ՞ որ ես հղում արեցի որոշումների տեսանկյունից, բայց կան նաև բարեվարքության եզրակացություններ, ստուգման արդյունքներ, որոնք գուցե վարույթի առարկա չեն դարձվել, բայց մարդիկ իրենց ավելի խոցելի և զգայուն են զգացել»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ խնդիրն այն չէ՝ թիվը ճիշտ է, թե ոչ, գործ հարուցվել է, թե ոչ, խնդիրն այն է՝ հարցերը կամ առկա խնդիրները լուծվում են ըստ կանոնների՝ օրենքի և իրավունքի, թե՝ ըստ նպատակայնության․«Եթե ըստ նպատակայնության է, ապա, բնականաբար, կոռուպցիան իր դրսևորմամբ ավելին է՝ քան կաշառքը կամ շահերի բախումը, արդեն ինստիտուցիոնալ, համակարգային կոռուպցիայի մասին է, որտեղ խաղի կանոնների տեսանկյունից, գուցեև, ոչինչ չի փոխվել»։

Հարցին՝ ի վերջո որն էր պատգամավորների մոտիվացիան, արդյո՞ք դա պայմանավորված էր ինստիտուցիոնալ առումով ԿԿՀ քաղաքականության հետ, թե նեղ անձնական խնդիրներ են՝ Հարությունյանը պատասխանեց՝ ցավոք այդ հարցերի պատասխանը չունի, իրեն ևս հետաքրքիր է։

«Եթե մենք տեղափոխվենք ինստիտուցիոնալ դաշտ, ապա այդ դաշտում իմ՝ նույնիսկ անձնապես որպես արդեն նախկինում պաշտոն զբաղեցնող սուբյեկտի աշխատանքն այդ ձևով գնահատելը նշանակում է հաշվետու դարձնել նաև կառավարությանը։ Դա նշանակում է՝ իմ թերացումն ուղիղ վերագրելի է նաև կառավարությանը։ Ընդ որում, երբ այդ մասին մենք խոսում ենք պոստ ֆակտում։

Իրենց մատնանշած առանձին դեպքեր երկու տարվա վաղեմություն ունեն։ Բարեվարքության եզրակացությունները, որոնց մասին դժգոհություն էր պետք, բարձրացվեց, ենթադրենք՝ ճիշտ է, ես դրա հետ համաձայն չեմ, ենթադրենք, հիմա ընթացքում դրա մասին չխոսելը ինստիտուցիոնալ մակարդակով, մեթոդաբանության բարեփոխման հարցը ժամանակին չբարձրացնելը, վերջում որպես արդյունք դառնում է, որ դա ընդամենն օգտագործվում է որպես կոնկրետ անձին հեռացնելու համար»,- արձանագրեց Հարությունյանը՝ հեռատորական հարց բարձրացնելով՝ 10 օր անց արդյո՞ք ԿԿՀ-ում իրավիճակ է փոխվել, քանի բարեվարքության եզրակացություն է տրվել։

Նրա դիտարկմամբ՝ եթե չի հետաքրքրում ՝ բարեվարքության եզրակացությունը որակական առումով փոփոխվեց, թե՝ ոչ, այլ՝ հետաքրքրում է, որ կոնկրետ ինչ-որ մեկի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացությունն ԱԺ մի քանի պատգամավորի դուր չի եկել և դա վկայակոչելով փորձում են այդ մեխանիզմով հարց լուծել՝ լրջագույն խնդիր է։

«Իսկ եթե այդ հետևողականությունը չի դրսևորվում փոփոխությունն ինստիտուցիոնալ մակարդակում ապահովելու համար, այսինքն, ԱԺ-ն անմիջապես փակ քննարկում պետք է հրավիրեր Հանձնաժողովի գործող կազմով՝ հենց այդ հարցը քննարկելու համար, որ կոնկրետ անձին անհավանության արժանացրին՝ գտնելով, որ խնդիր կար և եթե անձը գնաց և խնդիրը դեռևս ակտուալ է, պետք է արագ այդ խնդիրն էլ լուծվի, որովհետև եթե ես այնտեղ չեմ, որտեղ համոզմունքը, որ եզրակացությունները նույն մեթոդաբանությամբ չի կազմվում, դա որոշմամբ հաստատված է։ Ես չտեսա, որ Հանձնաժողովն արագ փոփոխել է բարեվարքության հարցաթերթիկը՝ նոր որոշմամբ, այլ հարցաթերթիկ ներկայացրել։ Իմ չափման ստանդարտը սրանք են։ Որքանով է այդ որոշումների կայացումն իսկապես պրոֆեսիոնալ մակարդակում, որքանով է հետևողականություն դրսևորվում՝ իրենց կողմից արձանագրած խնդիրը լուծելու ուղղությամբ։ Եթե չկա այդ հետևողականությունը, ապա դա կոնկրետ վկայում է, որ կա անձնավորված մոտեցում»,- ընդգծեց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ԿԿՀ-ի կողմից տարբեր անձանց՝ Գագիկ Ջհանգիրյանի, ՍԴ դատավորի թեկնածուի, դատավորների թեկնածուի և մի շարք այլ պաշտոնյաների վերաբերյալ բարեվարքության բացասական եզրակացությունները, որոնք փաստացի հաշվի չեն առնվել և անձը, միևնույն է, պաշտոնի է նշանակվել, առաջխաղացում ունեցել, Հարությունյանը նկատեց՝ աստիճանակարգումը կատեգորիկ չի լինում՝ միայն դրական կամ բացասական, լինում է դրական՝ վերապահումով, որով արձանագրվում է բոլոր այն հանգամանքները, որոնք պետք է, որ նշանակող մարմնին հուշեն, որ կա որոշակի անհանգստություն և եթե կարողանալու են այդ անհանգստությունը կառավարել, ապա նշանակման տեսանկյունից ԿԿՀ-ն խնդիր չի տեսնում։ Հարությունյանը, միևնույն ժամանակ, ընդգծում է՝ եզրակացության մեջ նշվում է, որ այդ տեսակի անհանգստացնող հարցերի կառավարումն արդեն նշանակող մարմնի տիրույթում է, ոչ թե՝ ԿԿՀ-ի։

«Եթե կա բարեվարքության ուսումնասիրության ինստիտուտ, որն ինձ էլ է վերաբերում, հարցում եմ կատարել ԱԺ-ին, պատասխանը դեռ սպասում եմ, որովհետև ես էլ տեղում բացահայտեցի, որ բարեվարքության եզրակացություն չի կազմվել, որը պետք է իրականացվեր մրցույթային խորհրդի կողմից՝ ԱԺ աշխատակազմի միջոցով, որովհետև հարցերը, որոնք հնչեցվել են պատգամավորների կողմից՝ իմ ընտանիքի անդամների հայտարարագրերի, ենթադրյալ շահերի բախման վերաբերյալ, ինդիվիդուալ պատգամավորների կողմից հնչեցվող հարցեր չլինեին, դրանք պետք է ինստիտուցիոնալ ձևով իրականացվեր՝ստանդարտների հիման վրա, ներկայացվեր բարեվարքության եզրակացության մեջ, մինչդեռ, դա չի արվել, առանձին պատգամավորներ դա իրենց նախասիրությամբ օգտագործում են։ Եթե հանձնաժողովի տեսանկյունից նայում ենք, ապա Հանձնաժողովը միշտ ստանդարտ բարեվարքության եզրակացություն է տվել, որի հետ նշանակող մարմինը կարող է անհամաձայնություն ունենալ և այդ դեպքում պատասխանատվությունը մնում է նշանակող մարմնի վրա, բայց այս դեպքում, երբ բարեվարքության ուսումնասիրություն արված չէ, եզրակացություն կազմված չէ, ամբողջը թողնված է պատգամավորների ճաշակին և նախասիրությանը՝ ինչ հարց տան, ինչպես մեկնաբանեն՝ սա էլ է թույլ տալիս խոսելու այն մասին, որ չեն կիրառում ստանդարտը, այլ՝ անձնական նախասիրությունը։ Իմ ընկալած կոռուպցիայի կանխարգելումը նրա մասին չէ, որ մենք փակ քննարկմամբ փորձենք իրար հետ հարց պարզել, իմ ընկալմամբ՝ կոռուպցիայի կանխարգելումը ինստիտուցիոնալ պատասխանատվության մասին է»,- ասաց Հարությունյանը՝ որպես օրինակ մատնանշելով այն, որ ԿԿՀ-ի կողմից տրված մոտ 1200 բարեվարքության եզրակացությունը, որոնց մի մասը բողոքարկվել է Վարչական դատարանում, այդ թվում՝ դատավորների կողմից և, դատարանները հարցին մոտենալիս հանրային շահը գերադասել են դատավորների կորպորատիվ շահից՝ առաջնորդվելով օրենքով, ստանդարտով․ «Պատկերացրեք՝ դատավորը վերցներ և իր գործընկեր դատավորի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունը գնահատեր ոչ թե օրենքի և իրավունքի ստանդարտով, այլ՝ իրեն դուր գալ կամ չգալու, սիրել-չսիրելու կատեգորիայով, ի՞նչ կլիներ։ Դատավորների կորպորատիվ շահը ստորադասվեց հանրային շահին, այդ մարդիկ հստակ հասկացան, որ որքան էլ՝ որպես սուբյեկտ դժգոհեն, բայց ստանդարտն օրենքն է, օրենքում գրված է, ԿԿՀ-ն պահպանել է, հետևաբար, դրանից դուրս գալու իրավունք չունեն։ Պատկերացրե՞ք՝ ինչ կարող էին անել դատավորները, որոնք ավելի մեծ լիազորություն ունեին, ամբողջ ինստիտուտը կքանդվեր։ Ոչ թե պատգամավորների նման պոպուլիստական հայտարարություններ կանեին, թե դեղին մամուլ է,

ասեկոսե է օգտագործվում և այլն,այլ՝ իրավական տեսանկյունից շատ գրագետ կհիմնավորեին, բայց դա չարվեց, որովհետև իրենք հարցին նայեցին պետության շահի և իրավունքի տեսանկյունից՝ հանձնաժողովի գործունեության բարեվարքության ուսումնասիրության այդ ստանդարտ կիրառելն ավելի գերակա է, քան՝ այն անձնական շահը, որը փորձել է պաշտպանել դատավորը։ Դա չի կարող ահռելի դրական գնահատականի չարժանանալ։ Իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում՝ դատական համակարգն այդ փորձությունը կամ «քննությունը» հանձնել է։ Այսինքն՝ մենք, ես՝ որպես սուբյեկտ, իրենց որոշման առարկա էլ եմ եղել ավելի վաղ, քան՝ ԱԺ-ում և իրենք այդ ստանդարտը պահել են և այդ խնդիրը լուծվել է իրավունքի դաշտում, այլ ոչ թե՝ անձնական-քաղաքական։ ԱԺ-ն, փաստացի, տեղափոխեց այլ հարթություն։ Անգամ վիճաբանությունը քննարկման առարկա չդարձվեց, որևէ մեկը հարց չբարձրացրեց՝ ինչու է այդպես գնահատվում, ինչու է կարևոր, որ թեկուզ «Ասեկոսեի» լուրը (ես, իհարկե, այդ ձևակերպման հետ համաձայն չեմ․ Հարությունյան) տեղ գտնում եզրակացության մեջ, մինչդեռ, դա այդպես չէ, չի կարելի այդպես խոսել, քանի որ սխալ տեղեկություն է հաղորդվում ԱԺ ամբիոնից, որովհետև այնպես չէ, որ այդ նյութը տեղ է գտնում եզրակացության մեջ, դա տրվում է որպես հավելյալ տեղեկություն՝ նշանակող սուբյեկտին, որ պատկերացում կազմեն այդ մարդու մասին ինչ են խոսում»։

Հարությունյանի դիտարկմամբ՝ այդ ամբողջը լրիվ այլ մեխանիզմով գնահատականի արժանացավ՝ ի տարբերություն նույն դատական իշխանության, նույնիսկ՝ ԲԴԽ-ի, դատախազության, որոնք ևս անհամաձայնություններ են ունեցել, բայց երբեք անձնական հաշիվ մաքրելու կամ անձնական պատասխանատվության առարկա չի դարձվել այս տարիների ընթացքում։

«Չէ որ եզրակացություններն արդեն չորս տարի է, ինչ ներկայացվում է։ Ենթադրենք՝ ես այս տարի չգնայի ԱԺ, իմ ժամկետը չլրանար, մեկ տարի անց լրանար, այսինքն՝ ԱԺ կոնկրետ պատգամավորների համար նորմալ է, որ այդ մեթոդաբանությամբ եզրակացություն տալը շարունակվեր, իրենք կարո՞ղ էին սպասեին, որ ես հասնեի ԱԺ։ Ինձ համար խնդիրը ստանդարտն է, ոչ ՝ պաշտոնը, պատասխանատվությունից խուսափելը ․․․։ Ինձ համար կարևորը, սկզբունքայինը, որը միշտ պահել եմ այն է՝ հարցերը լուծվում են պետության որդեգրած իրավական ստանդարտով, թե՝ ըստ նպատակային քաղաքականության»,- ընդգծեց Հարությունյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:21 18/12/2023  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը հերքում է ԿԿՀ նախկին նախագահին եւ նշում, որ դատավորների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացել
11:34 13/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայկուհի Հարությունյանի՝ իր նկատմամբ եղած ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
18:07 07/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում
16:22 07/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում մեկնարկում է ԿԿՀ անդամի թեկնածուների ընտրության քվեարկությունը․ ՔՊ-ն չի մասնակցում
15:34 07/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայկուհի Հարությունյանը ՔՊ-ականներին հիշեցրեց վերջիններիս կոռուպցիոն դրսևորումները (տեսանյութ)
14:41 07/12/2023  |  ԼՐԱՀՈՍՊահանջում եմ՝ իմ քրոջ վերաբերյալ հայտարարություններում զգույշ եղեք. Հայկուհի Հարությունյանը՝ քպականներին (տեսանյութ)
13:35 07/12/2023  |  ՔաղաքականՁեր քաղաքական «հասունությունից» չեմ ուզում. Հայկուհի Հարությունյանը հատ-հատ արձագանքեց բոլոր ՔՊ-ականների քննադատություններին
08:05 07/12/2023  |  ՄամուլԻնչու էին ՔՊ-ականներն ագրեսիվ. հանձնաժողովի անդամի ընտրությունը՝ այսօր. «Ժողովուրդ»
18:09 06/12/2023  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ական 25 պատգամավորի վերաբերյալ ԿԿՀ-ն վարույթ է հարուցել․ ինչու են ՔՊ-ականները կանխատրամադրված Հարությունյանի նկատմամբ
16:22 06/12/2023  |  ԼՐԱՀՈՍԻշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգի տեսքով․ Հայկուհի Հարությունյանը՝ ճնշումների մասին

Արխիվ

[]