Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին

Դիվանագիտության դերը՝ որպես անվտանգության ապահովման կոմպոնենտ, ավելի է մեծանում և այս կիրառական գործառույթի վրա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք. Փաշինյան 12/18/2023   21:50  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Վարչապետը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին գալիք տոների առիթով:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգարժան դիվանագետներ,

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարգելի աշխատակիցներ,

Հարգելի ներկաներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության գործընկերներին, աշխատակիցներին այս տարի կատարած աշխատանքների համար և ընդգծել, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի կառավարության ուղեգծերից մեկը շարունակում է լինել դիվանագիտական ծառայության ուժեղացումը: Սա արձանագրել ենք մի քանի անգամ, երբեմն մենք դիվանագիտական ծառայության առաջ դնում ենք խնդիրներ լուծման համար, սակայն հաջորդ պահին արձանագրում ենք, որ այնուամենայիվ, նախընթաց շրջանում գոնե հասու բոլոր միջոցները չենք ներդրել, որպեսզի դիվանագիտական ծառայությունն այդ խնդիրները լուծելու գործիքներին և լծակներին լիարժեք տիրապետի:

Եվ ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին որոշ ուղղություններով շոշափելի փոփոխություններ ենք արել մեր դիվանագիտական ծառայության կարողություններն ուժեղացնելու համար, միջազգային հարթակներում և այլ երկրներում մեր դիվանագետների աշխատանքի պայմանների լավացման ուղղությամբ շարունակաբար աշխատանքներ ենք իրականացնում: Իհարկե, սա մի ուղեգիծ է, որը կշարունակեք, միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդ միջոցները և ներդրումները, որոնք արվում են, իհարկե, կապված են Հայաստանի տնտեսական և բյուջետային հնարավորությունների հետ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ թվում՝ արտաքին քաղաքական որոշումները պետք է սերտորեն փոխկապակցված լինեն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման շահերի հետ, և ակնհայտորեն այդ որոշումները պետք է բխեն Հայաստանի պետական շահերից:

«Առիթ ունեցել եմ ասելու՝ մեր արձանագրումն այն է, որ Հայաստանի Հանրապետության պետական շահ ասվածը շատ դեպքերում և մեծամասամբ համընկնում է Հայաստանի տնտեսական զարգացման և ընդհանարապես՝ զարգացման օրակարգի հետ: Սա կարծում եմ՝ այն նրբերանգային փոփոխությունն է, որ ընթացիկ տարում կամ գուցե դրանից էլ առաջ ավելի շատ է ընդգծվում մեր արտաքին քաղաքական որոշումները կայացնելիս և արտաքին քաղաքականության ռազմավարությունները մշակելիս:

Իհարկե, ակնհայտ է, որ ինչպես աշխարհի շատ երկրներ, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, գտնվում է մի խաչմերուկին հանդիման, որովհետև աշխարհակարգը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, եթե շատ մեղմ տերմիններով ձևակերպենք, խորքային վերափոխումների փուլում է, և այդ խորքային վերափոխումները, բնականաբար, իրենց ազդեցությունն են ունենում միջազգային հարաբերությունների և քաղաքականության խորքային ընկալումների վրա: Կարծում եմ՝ երկրների մեծ մասում այս գործընթացը տեղի է ունենում և բնականաբար, այս գործընթացը չի կարևող շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռ 2021 թվականին գործադիրը որդեգրել է մի ուղեգիծ և Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում արձանագրվել է՝ տարածաշրջանային քաղաքականության հատուկ կարևորությունը մեր երկրի համար:  «Որովհետև մենք ելնում ենք այն իրողությունից, որ արտաքին աշխարհի հետ առնչվում ենք, բառիս բուն և փոխաբերական իմաստով, մեր տարածաշրջանային հարաբերությունների միջոցով, և իհարկե, տարածաշրջանային հարաբերությունների բարելավումը և կարգավորումը մեր առաջնահերթությունների շարքում է:

Ինչպես մնացած բոլոր դեպքերում, այստեղ գործողությունների տրամաբանությունը և որոշումների կայացումը միակողմանի չէ, և բոլոր դեպքերում մեր ձգտումն է՝ ունենալ բնականոն, հավասարակշռված հարաբերություններ, որտեղ երկրների շահերը և հետաքրքրությունները փոխադարձաբար հաշվի են առնված: Այս առումով, կարծում եմ, որ 2023 թվականին մենք շատ ակտիվ համագործակցություն ենք ունեցել նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ: Եվ քանի որ նրանցից շատերը, եթե ոչ բոլորը, ներկա են այստեղ, ուզում եմ նաև նրանց շնորհակալություն հայտնել այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար:

Կարծում եմ, որ 2023 թվականի ընթացքում շատ ակտիվ շփումների միջոցով փորձել ենք մեր մոտեցումները, դիրքորոշումների նրբությունները ներկայացնել նրանց, որպեսզի նրանք իրենց հերթին զեկուցեն իրենց մայրաքաղաքներին, որպեսզի մենք մեր միջազգային գործընկերների համար լինենք ավելի հասկանալի մեր գործողություններում և մեր միջազգային գործընկերների գործողությունները և մոտեցումները մեզ համար փորձենք դարձնել ավելի հասկանալի»,- հավելել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականը մեծ մարտահրավերների տարի է: «Ինչպես նախարարը նշեց, այդ մարտահրավերներից առանցքայինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին, և դրա հետևանքով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայաթափումը: Այս առումով, իհարկե, տեղի ունեցածը հետևանք էր մի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս հրապարակային ահազանգում էր, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ և ակնկալում էր միջազգային կոնկրետ գործողություններ, բայց պիտի արձանագրենք նաև, որ այդ գործողությունները մենք չտեսանք, ցավոք: Ըստ էության, իրադարձությունները զարգացան մեր կողմից կանխատեսվող ամենահոռետեսական սցենարով, որը սակայն, ինչպես իրադարձությունները ցույց տվեցին, իրատեսական սցենար էր:

Այս առումով, կարծում եմ՝ էական է ևս մեկ անգամ ընդգծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ մեր քաղաքականությունը: Մեր մոտեցումը հետևյալն է, որ եթե մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան ինչ-ինչ պատճառներով, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում: Պիտի նաև թերևս բավարարվածությամբ արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի վիճակի եղավ մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունել ավելի քան 100 000 փախստականների, առանց փախստականների ճամբարներ կամ վրանային ճամբարներ հիմնելու: Բայց մյուս կողմից՝ նաև  ուզում եմ մեր այն միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում մեզ աջակցել են և պատրաստակամություն հայտնել ու փաստացի շարունակում են իրենց աջակցությունը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և արձանագրել այդ աջակցության շարունակականության կարևորությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ խաղաղության օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում: «Սա ակնհայտորեն նշանակում է, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում հաստատված չէ, և այդ օրակարգն իրականացված, իրագործված չէ: Մենք, ինչպես արդեն ասվել է բազմիցս, շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների շրջանակներում: Հույս ունենք, որ վերջին շրջանում տարածաշրջանում և տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները վերջնարդյունքում չեն վկայի այն մասին, որ տեղի է ունենում խաղաղության գործընթացի միտումնավոր ձգձգում: Եթե, իհարկե, այդպիսի տեսակետներն ավելի շատ հիմնավորումներ ստանան, շատ խորը մտահոգությունների առարկա պետք է լինեն:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր բոլոր ներկաների և գործընկերների գալիք Նոր տարին՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչներին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին և  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ համագործակցության համար:

Ուզում եմ ընդգծել, որ փոփոխվող աշխարհում դիվանագիտության դերը՝ որպես անվտանգության ապահովման կոմպոնենտ, գնալով ավելի է մեծանում և մենք այս կիրառական գործառույթի վրա պետք է ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք: Դիվանագիտական և արտաքին քաղաքական մեր օրակարգերը պետք է ձևավորվեն այնպես, որ մեր վարած քաղաքականությունները դառնան Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունն ապահովող գործոն:

Իհարկե, հասկանալի է, որ այս ոլորտներում իդեալական որոշումների և մոտեցումների հնարավորություն, ցավոք չկա, այլապես աշխարհն այսօր գոնե կգտնվեր բոլորովին այլ իրավիճակում: Բայց ուզում եմ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության առաջ սա արձանագրել որպես խնդիր՝ 2024 թվականին իրագործելու համար: Իհարկե, 2023-ին մեր կատարած աշխատանքը  դեռ առիթ կունենանք ամփոփելու Արտաքին գործերի նախարարության գործունեության 2023 թ. հաշվետվության քննարկման ընթացքում:

Իսկ այս պահին ուզում եմ մեզ բոլորիս մաղթել, որ 2024 թվականը լինի համագործակցության, խաղաղության ու կայունության տարի: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր պատրաստակամ են և իրականում աջակցում են այս նպատակի իրագործմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:01 15/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերի վառվելու օրը
10:37 15/12/2023  |  ՔաղաքականՀայաստանի և Նեպալի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են տարածաշրջանային փոխկապակցվածության կարևորությունը
23:43 14/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ–ն ակնկալում է լրացուցիչ աջակցություն ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար․ Կոստանյանը հանդիպել է Լեյլա Կայացիկի հետ
20:49 14/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա
18:55 14/12/2023  |  Անցուդարձ2024-ը վիշապի տարի է. ինչ գույնի հագուստ կրել Ամանորին
14:06 13/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ընտրվել է Զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ
13:15 13/12/2023  |  ԼՐԱՀՈՍԸնթանում է Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը
14:53 12/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում․ Վահան Կոստանյան
21:57 11/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը Կատրին Կոլոննային է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
13:09 11/12/2023  |  ՄեկնաբանությունԱրարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]