ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արասը մինչև վերջերս գործող ֆուտբոլիստ էր, նա չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք նրան թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին. Մելիքբեկյան 12/18/2023 11:53 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և կարիերան վերջերս ավարտած ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։
ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ֆեդերացիան ղեկավարում է վերջին 4 տարիներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփել է տարբեր տարիքային հավաքականների մրցելույթները, խոսել պայմանավորված խաղերի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քայլերի մասին, անդրադարձել հայկական ակումբների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին:
-Սկսելով ամենակարևորից` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից. ինչպիսի՞ գնահատական կտաք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին և Ալեքսանդր Պետրակովի կատարած աշխատանքին:
- Իհարկե, միշտ էլ ուղեգրի համար պայքարելու խնդիր դնում ենք: Մինչև նախավերջին խաղը մենք շանսեր ունեիք: Եթե հաղթեինք Ուելսին, ապա վերջին խաղը եզրափակիչ կլիներ: Բայց շատ ավելի քիչ միավորներ հավաքեցինք, քան կարող էինք` հաշվի առնելով մեր խաղի մակարդակը: Փաստացի 8 խաղից մենք միայն մեկում ենք խաղային առումով ձախողվել: Դա Լատվիայի հավաքականի հետ խաղն էր: Եվ պարադոքսալ էր, որ, նման խմբում հայտնվելով, երկու գնդակի տարբերությամբ միայն Լատվիային ենք պարտվել: Եղան վերլուծություններ թե՛ մեր կողմից, թե՛ մարզչական շտաբի կողմից, որը դրականորեն ազդեց արդեն վերջին երկու խաղերի վրա, քանի որ խաղի մակարդակն այն էր, ինչ մենք սովորաբար, քիչ թե շատ սպասում ենք:
Միավորներ քիչ եղան, մենք չկատարեցինք մեր խնդիրը, բայց հուսադրող էր այն, որ բավականին բարդ խմբում մենք կարողացանք լավ ֆուտբոլ ցուցադրել։ Մեր խմբում երկու թիմ աշխարհի, երեքը Եվրոպայի վերջին առաջնությունների մասնակից էին, այսինքն` բավական բարդ խմբում էինք հայտնվել։ Մենք, 3-րդ զամբյուղում լինելով, ստացել էինք 4-րդ զամբյուղի ամենաուժեղ թիմին` Թուրքիային: Այդ խմբում մենք կարողացանք ցույց տալ բավականին լավ ֆուտբոլ, և հուսադրող էր նաև այն, որ բազմաթիվ երիտասարդներով համալրված թիմն արդեն կայանում է: Մենք կարող ենք դրականորեն նայել ապագային: Այս առումով, ես, իհարկե, գոհ եմ Ալեքսանդր Պետրակովի աշխատանքից: Նրա պայմանագիրը դեռ մեկ տարի ժամկետ ունի, և մենք արդեն իսկ խոսել ենք ապագայի մասին, պայմանավորվում ենք հաջորդ տարվա անելիքների մասին: Եվ, իհարկե, հավաքականի առջև խնդիր է դրված Ազգերի լիգայի C խմբում առաջին տեղը զբաղեցնել: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանի հավաքականն այն թիմերից է, որը պետք է լինի առնվազն Ազգերի լիգայի B լիգայում:
-Տարբեր տարիքային հավաքականների վերջին ելույթները, մեղմ ասած, հուսադրող չէին: Ի՞նչ է կատարվում թիմերում և ինչո՞ւ չի հաջողվում կայուն արդյունք ունեցող թիմ ունենալ:
-Պատանեկան և երիտասարդական հավաքականների խնդիրը երկու տարբեր կողմ ունի: Այսօր 4 ֆուտբոլիստ՝ Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, որոնց տարիքը թույլ է տալիս հանդես գալ Մ-21 հավաքականում, խաղում են ազգային հավաքականում: Իսկ նրանցից երեքն ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստներ են: Ի սկզբանե, մարզիչը 4 ֆուտբոլիստի տեղափոխեց ազգային թիմ`կարևորելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Երբ երիտասարդական հավաքականը զրկվում է այդ քանակի ֆուտբոլիստներից, իսկ նրանք թոփ ֆուտբոլիստներ են երիտասարդական ընտրանու համար, մենք արդյունքների խնդիր պետք է ունենանք: Ազդեց նաև Ռաֆայել Նազարյանի հրաժարականի որոշումը: Եվ այս ընթացքում մենք պետք է հասկանայինք, թե ինչպես պետք է առաջ շարժվենք: Կարծում եմ՝ երիտասարդական ընտրանու հետ կապված մենք ճիշտ որոշում ենք կայացրել` վերադարձնելով Արմեն Գյուլբուդաղյանցին: Ինձ համար շատ կարևոր քայլ էր նրա նշանակումը:
Վստահ եմ`Արմեն Գյուլբուդաղյանցը դրական աշխատանք կկատարի ԲԿՄԱ-ում և երիտասարդական թիմում, և վերջին 4 խաղում մենք անպայման միավորներ կունենանք: Ինչ վերաբերում է պատանեկան հավաքականներին, այստեղ մենք մի գլոբալ խնդիր ունենք, որը վերաբերում է Մ17 տարեկանների թիմին: Պատմության ընթացքում մշտապես մենք ունեցել ենք շատ վատ արդյունքներ: Իմ օրոք 3 ընտրական փուլ ենք անցկացրել և ոչ մեկում չենք կարողացել վերջին տեղը չզբաղեցնել: Նախկինում էլ է այդպես եղել, ամբողջ պատմության ընթացքում Մ17 տարեկանների հավաքականն ընտրական փուլը հաղթահարել է ընդամենը երկու անգամ: Բազմաթիվ պարտություններ ենք ունեցել, անգամ Սան Մարինոյի հետ ոչ-ոքի խաղացել: Բայց դա չի նշանակում, որ պետք է դրանով արդարանանք: Դա նշանակում է, որ մենք որոշակի պատկերացումներ ունենք խնդիրների մասին և շատ լուրջ ծրագիր ենք ուզում ներդնել մարզիչների խմբի հետ, որպեսզի փոխենք մոտեցումները:
Եվ այս տարի արդեն իսկ սկսել ենք, բայց այստեղ արդեն հարցը մեր առաջնություններն են և ֆիզիոլոգիան է, քանի որ մեր ֆուտբոլիստներն ավելի ուշ են հասունանում, քան կենտրոնական, հյուսիսային Եվրոպայի կամ Մեծ Բրիտանիայի երկրների ֆուտբոլիստները: Մ19 տարեկանների հավաքականում այն մոտավորապես հավասարվում է: Մ17 տարեկանների հավաքականում ներդնելով այս ծրագիրը՝ գալիք երկու տարում կարող ենք տեսնել, թե ինչ կլինի: Եվ մի կարևոր հանգամանք ևս․ այո, մինչև 17 տարեկանների մեր առաջնությունը մրցակցային առումով այդքան էլ ուժեղ չէ: Եվ խոսքը երկու թիմի մասին չէ, այլ շատ: Բայց ֆուտբոլիստները սկսում են աճ գրանցել, երբ նրանց տեղափոխում ենք Առաջին խումբ կամ Բարձրագույն խումբ: Ինչ վերաբերում է Մ19 տարեկաններին, մենք նախորդ տարիների ընթացքում մեկ անգամ հաղթահարել ենք նախնական փուլը` մտնելով Էլիտ ռաունդ, որը 10 տարի անց առաջին անգամն էր: Եվ վերջին երկու տարիներին մենք լուրջ խնդիրներ ենք ունեցել ֆուտբոլիստների վնասվածքների պատճառներով: Այս տարի ևս մենք բազմաթիվ կորուստներ ենք ունեցել վնասվածքների, թղթաբանական խնդիրներ պատճառով, որն ազդեց թիմի ելույթների վրա: Բայց այդ տարիքում մենք շատ ավելի դրական ենք տրամադրված, քանի որ ֆուտբոլիստները սկսում են հանդես գալ Հայաստանի առաջնություններում: Կարծում եմ` փոփոխությունները 2024 թվականին մենք պետք է տեսնենք:
-2019 թվականին, երբ ներկայացնում էիք Ձեր ծրագիրը, մեծ տեղ ու դեր էր տրված պրոֆեսիոնալ լիգային: Անցել է 4 տարի, բայց այդ լիգան այդպես էլ չի ստեղծվել: Ինչո՞ւ:
-Ես զարմանում եմ, երբ քննադատություն եմ ստանում ակումբներից պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման հարցում, քանի որ գնդակն այժմ ակումբների դաշտում է: ՀՖՖ-ն ստեղծել է տիպային կանոնադրություն, բոլոր անհրաժեշտ պայմանագրերը պատրաստել է և հանդիպել է ակումբների հետ` հանձնելով այն նրանց: Եվ հիմա ակումբներն իրար մեջ պետք է պայմանավորվեն, ստեղծեն այդ հասարակական կազմակերպությունը կամ այլ տիպի կառույց` գալով ֆեդերացիա ու ցանկանալով ստանալ պրոֆեսիոնալ լիգան: ՀՖՖ-ն այս առումով անհրաժեշտ քայլերն արել է: Մենք մեր առաքելությունն այս հարցում արդեն արել ենք: Պաշտոնապես հայտարարում եմ՝ յուրաքանչյուր պահի, երբ ակումբները կգան և կուզեն ստանձնել պրոֆեսիոնալ լիգայի կառավարումը, մենք ոչ միայն նրանց կօգնենք, կաջակցենք, այլ նաև այն հովանավորներին, որոնք հիմա հովանավորում են ID Bank Պրեմիեր լիգան․ կխնդրենք, որ գումարը փոխանցվի պրոֆեսիոնալ լիգային: Այդ հարցում ես ինչ-որ տեղ միտում եմ տեսնում՝ մեդիայում անհարկի քննադատություն ապահովելու տեսանկյունից:
-Եվ դեկտեմբերի 23-ին կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները: Նախ ինչպիսի՞ մրցակից է ձեզ համար Արաս Օզբիլիզը և ինչո՞ւ եք ցանկանում վերընտրվել այդ պաշտոնում:
- Չեմ կարող ասել, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու որոշումը հեշտ է եղել: Շատերը դրան, իհարկե, չեն հավատա: Ամեն օր աշխատելով ՀՖՖ-ում՝ տեսնում եմ, որ դեռ անելիքներ ունենք, որոնք պետք է ավարտենք: Ինչ վերաբերվում է Արաս Օզբիլիզին, ապա ես իրեն շատ հարգում եմ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց ես կարծում եմ, որ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած: Կանգնած են իր ակումբի այլ մարդիկ: Ես Արասի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ որպես ֆուտբոլիստի, որպես հայկական ֆուտբոլին շատ բան տված խաղացողի, բայց քանի որ Արասը մինչև վերջերս գործող ֆուտբոլիստ էր, նա չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք նրան թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ