ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՊ-ականները Գյումրի են եկել 300.000 դոլարանոց մեքենաներով, գյումրեցին տեսավ Նիկոլի վախերը, թալանն ու արհամարհանքը հասարակության հանդեպ. իրավապաշտպան 12/16/2023 17:57 | Քաղաքական
Նիկոլ Փաշինյանն ու գործող իշխանությունը Գյումրիի այս այցով ցույց տվեցին, որ իրենց մոտ շատ լավ ստացվում է վայելել այն ամենն, ինչ այս ընթացքում հաջողացրել են ձեռք բերել թալանով։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
«Քաղաքում շրջելիս տեսնում ենք, թե ինչքան թանկարժեք մեքենաներ են եկել, ընդ որում՝ դրանք ոչ միայն ծառայողական մեքենաներ են, այլ նաև անձնական մեքենաներ կան թանկարժեք հյուրանոցների ու ռեստորանների դիմաց կայանած։ Ակնհայտ է, որ իրենք վայելում են կյանքը, բայց միաժամանակ, վայելում են այն արհամարհանքն ու հայհոյանքը, որ իրենց բաժին է հասել այս տարիներին իրենց գործունեության ընթացքում»,- նշեց իրավապաշտպանն ու ավելացրեց. «միաժամանակ, շատ հետաքրքիր բան կատարվեց...այն մասը, որ դեռ մտածում էր, թե ի դեմս Փաշինյանի՝ գործ ունեի ժողովրդի ծոցից դուրս եկած ինչ-որ մեկի հետ, ով ինքն էլ ցավ է ապրում ստեղծված իրավիճակից, ու դեռ որոշակի համակրանք ունեին Նիկոլ հանդեպ՝ այս օրերին, այդ ավելորդ ճոխություններով, վայելքներով Փաշինյանը կարողացավ նաև այդ հատվածին են վանել ու նաև նրանց արհամարհանքին են արժանանալ»։
Նրա խոսքերով՝ սովորական շարքային փողոց մաքրող գյումրեցին, որ դեռ մտածում էր, թե Նիկոլն իրենն է՝ այսօր տեսավ, որ վաղուց այլևս իրենը չէ։ Գյումրեցին տեսավ «այն բոշեքին, որոնք այսօր փաշա են դարձել ու փորձում են իրենց բոշությունը մոռանալ»։
Պողոսյանը նաև պատմեց, որ Գյումրիի փողոցները այս օրերին դատարկել են մարդկանցից ու ավտոմեքենաներից։ «Մեր կողմից խելոքացված պարեկները երեկվանից շատ աշխույժ ելումուտի մեջ են, հրապարակներ են փակում, փողոցներ են փակում։ Եթե մոտ 20 մետր պետք է Փաշինյանը ոտքով քայլի, որ հասնի հյուրանոց, ապա դրա համար ամբողջ Վարդանանց փողոցը ոստիկանները փակում են բոլոր կողմերից։ Այսինքն, մարդիկ տեսնում են նաև Նիկոլի վախերը։ Իրենց վարչապետը, որը նախկինում հանգիստ կանգնում՝ բարևում էր բոլորին, այսօր արդեն փախչում է կիլոմետրերով։ Ճանապարհները փակում, որ հանկարծ որևէ մեկը չկարողանա իրեն մոտենալ։
«Այնպես, որ ես՝ որպես հայ մարդ, այս այցը շատ դրական եմ գնահատում։ Նա կարողացավ «փայլել» իր ամբողջ «շքեղությամբ» ու թշվառությամբ, իր վախերով, ու թալանով, և թալանածը վայելելու անհագուրդ ցանկությամբ ու հասարակության հանդեպ արհամարհանքով։ Մարդիկ տեսան, որ իրենց ճանաչած ՔՊ-ականները, որ հայտնի էին մարդկանց ավտոների հետևից վազելով, բամբասելով՝ այսօր Գյումրի են եկել 2023 թ-ի արտադրության 300 հազար դոլարանոց մեքենաներով։ Մարդիկ, իհարկե, հասկանում են, թե դրանք ինչ գումարներ են»,- նշեց իրավապաշտպանը։
Հարցին, թե արդյոք Գյումրիի այս այցը պայմանավորված էր ՔՊ-ի և «Բալասանյան» դաշինքի «ապահարզանի» հետ՝ նա նշեց, որ իրականում այդ ապահարզանը ձևական էր։ «Դա արվեց 2024 թ-ի արտահերթ ընտրություններում 2 ֆրոնտով ՔՊ-ին ձայներ բերելու համար։ Այսինքն, այնտեղ չկային քաղաքական կամ սկզբունքային հակասություններ, իրենք շատ լավ միմյանց հետ համագործակցում են, այդ պրոցեսների տակ որևէ լուրջ բան պետք չէ փնտրել։
Ես, կարծում եմ, որ սա ավելի շատ չհայտարարված նախընտրական քարոզարշավ է՝ 2024 թ-ի արտահերթ ընտրություններին ընդառաջ»,- արձանագրեց Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ