ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը պայմանագրաունակ պետություն չէ. այս պայմաններում խաղաղության գնալը՝ անչափ դժվար է լինելու. Սեյրան Օհանյան 12/16/2023 15:08 | Քաղաքական
Ադրբեջանի հետ ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, երբ նրանց զորքը Հայաստանի սահմաններից ներս է, հետ չեն քաշվում, հայտարարում են, որ հետ չեն էլ քաշելու, հստակություն չեն մտցնում, չեն ասում, թե ինչ քարտեզներով են սահմանազատումն անելու, չեն ճանաչում ՀՀ 29 800 քկմ-ն, այսինքն՝ իրենք հայտարարում են, որ մնալու են այնտեղ, որտեղ կանգնած են, դա է իրենց սահմանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման արձանագրում է արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարել էր, որ անընդունելի է համարում զորքերը հետ քաշելու հայկական կողմի առաջարկը, քանի դեռ չի կատարվել սահմանների դելիմիտացիան։ Մինչդեռ, Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քկմ տարածք եւ հատկապես Գեղարքունիքում, Սյունիքում զբաղեցրել են այնպիսի բարձունքներ, որտեղից ամբողջությամբ վերահսկողության տակ են պահում սահմանամերձ բնակավայրերը, հողատարածքներն ու ցանքատարածքները։
Սեյրան Օհանյանը որպես ռազմական գործիչը հասկանալի է համարում զորքերը հետ չքաշելու մասին Ադրբեջանի հայտարարությունը, քանի դեռ չկա երկարաժամկետ խաղաղության պայմանավորվածություն։
«Այդուհանդերձ, Բայրամովը մի բան պետք է հասկանա, որ իրենք Հայաստանի դիրքերում են, մոտ 200 քկմ զբաղեցրել են և իրենք ուզեն, թե չուզեն՝ սահմանզատման, սահմանագծման շրջանակում պետք է իրենց զորքերը հետ քաշեն»,- նշել է Ս.Օհանյանը։
Դիտարկմանը, թե Բայրամովի հայտարարությունն արդյոք չի վկայում այն մասին, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի 29 800 քկմ-ն և այդ պայմաններում ինչպե՞ս ենք մենք խաղաղության պայմանագիր ստորագրելու՝ Օհանյանն ասաց, որ խաղաղության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ են որոշ պայմանները, որոնք այսօր բացակայում են։
«Նախ՝ խաղաղություն ոչ թե պետք է մուրալ, այլ պետք է գնալ արժանապատիվ խաղաղության կամ պարտադրել այդ խաղաղությունը։ Այսօր այդ խաղաղության պայմանագիրը, կարծում եմ, հիմք է խաղաղության խաբկանքի։ Այսինքն՝ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ մոլորեցնում են։
Երկրորդ՝ ինչպես կարելի է խաղաղության գնալ մի երկրի հետ, որը հռետորաբանությունը չի փոխել։ Իրենք շարունակում են ճնշումները հայ ժողովրդի և Հայաստանի վրա։ Ակնհայտ է, որ իրենք պայմանագրունակ պետություն չեն, սկսած արցախյան հակամարտության բոլոր պայմանավորվածություններից՝ շարունակած 2020 թ-ի 44-օրյա պատերազմով, Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի պահանջների կատարմամբ, ապա նաև այն բոլոր գործողութունները, որոնք իրականացրել են Հայաստանի սահմաններում, ապա նաև Արցախի հայաթափմամբ։ Ըստ էության, իրենք հանցագործություն կատարեցին՝ ցեղասպանություն կատարեցին Արցախի նկատմամբ, այս պայմաններում ինչպե՞ս կարելի է ձեռք մեկնել, ասել մենք ուզում ենք խաղաղ ապրել, հատկապես, որ իրենց ռազմատենչ հայտարարությունները չեն փոխվել։
Ավելին, իրենք Հայաստանի սահմաններում են, հետ չեն քաշվում այդ սահմաններից, հայտարարում են, որ հետ չեն էլ քաշվելու, հստակություն չեն մտցնում, չեն ասում, թե ինչ քարտեզներով են սահմանազատումն անելու, չեն ճանաչում 29 800 քկմ-ն, այսինքն, իրենք հայտարարում են, որ մնալու են այնտեղ, որտեղ կանգնած են, դա է իրենց սահմանը։ Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ շատ դժվար է գնալ խաղաղության պայմանագրի վերջնական կնքմանը։
Բոլորն են խաղաղություն ցանկանում, բայց այս պայմաններում խաղաղության գնալը՝ անչափ դժվար է լինելու»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից