ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լայն ու մեծ սրտով մարդը. ուրիշ ու տարբերվող Արա Մարտիրոսյան. ընկերները, հարազատներն ու երկրպագուները՝ երգչի մասին (տեսանյութ) 12/16/2023 14:02 | Անցուդարձ
Նախօրեին հայտնի դարձավ, որ սրտի կանգից մահացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը։ Նա 46 տարեկան էր։
Երգիչը մահացել է «Նաիրի» ԲԿ-ում, ուր այցելել էր հերթական անգամ հետազոտում անցնելու նպատակով։ Մինչ այս նա սրտի մի քանի վիրահատության էր ենթարկվել։
Հիշեցնենք, որ անցած ամիս կյանքից հեռացել էր երգչի մայրը:
Սոցիալական տարբեր հարթակներում երգչի ընկերները, հարազատներն ու պարզապես երկրպագուները կիսվել են նրա մասին հիշողություններով, կատարումներով։
«Փաստինֆոն» հավաքել է այդ գրառումներից մի քանիսը։
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բարկացած մտքերս եմ հավաքում, որ գրեմ, ու չգիտեմ էլ ինչ գրել ... ինչքան գոռալ կամ ում դիմել.... շաղված պատկերով փորձում եմ անմահացած պատկերը մահվան համար դնել- կյանքի աբսուրդ:
Էս Սև շղթան մահաբեր՝ ավերջ է կարծես,ու հետքն էլ սևագույն է...(
Արա Մարտիրոսյանը...
Խեղդեց խոսքերս ... չգիտեմ ինչ ասել:
Բարկացած եմ, շատ սրտանց ցավախեղդ եղած արդեն ամեն բանից....
Լույս թող իջնի հոգուդ ընկեր(....
Հ.Գ. ու թվում է չկա արդեն տարածություն, որտեղ կյանք ու սեր կա...»
Երգչի պրոդյուսեր Լիլիթ Գալստյանը տեսանյութ է հրապարակել Մարտիրոսյանի հետ և կից գրել.
«Իմ ԱՐՈ ... Թևաթափ եմ .......ուժասպառ........»
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան պատմել է, թե ինչ հանգամանքներում է 44-օրյա պատերազմի օրերին ծանոթացել երգչի հետ.
«44-օրյայի ժամանակ Արաքսը զանգեց՝
-Անժ, Արայիկը էլի գնում ա, հարցնում ա ում ինչ ա պետք, ասա
-... կքշի՞
-հա
քշեց, հասցրեց ինչ պետք էր։ Հետո արդեն որպես երգիչ ճանաչեցի...»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ գրել է.
«Արայի հետ առաջին անգամ անձամբ շփվել եմ 44-օրյայի ժամանակ...շատ բան էր անում...լուռ։ Մահը դարձել է սովորական վիճակագրություն...»
Վերջին մեկ տարվա ընթացքում խոսվում էր Արա Մարտիրոսյանի և նոր սիրելիի՝ Ալլայի հարաբերությունների մասին, որը սակայն ամիսների կյանք ունեցավ:
Կինն իր ինստագրամյան էջում հրապարակել է Արայի լուսանկարը`կցելով «Սեր կա» երգը:
Երգչուհի Սոֆի Մխեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«5 օր առաջ գրառում էի արել...
«Ապրեք, արարեք,սիրեք ու շաաա՜տ սիրեք) մի չարացեք, ներեք, գնահատեք ու ամենակարևորը Շնորհակալ եղեք...)
Ես՝ Շնորհակալ եմ
Խաղաղություն ու Շատ Սեր բոլորիս )
Հ.Գ Սիրեք ու գնահատեք ձեր հարազատներին,ընկերներին,արտիստներին, ԱՅՍՕՐ ու ՀԻՄԱ) վաղը երբեք չգիտես ինչ է լինելու » վաղը եկավ , վայրկյանի ընթացքում... սիրտը կանգ առավ, ու Կյանքը ավարտվեց...
... հարյուր հազարավոր ափսոսանքի խոսքեր, ցավ,կորուստ, կրկին ափսոսանք....
Օրեր անց,արդեն երևի ժամեր անց, կմոռանանք շատ արագ ամեն բան ու կանցնենք իրար կրկին «միս ուտելուն» ,«անեցքով ու հայհոյանքով կլցնենք համացանցը » կապ չունի թեման , հաստատ մի բան , մի երևույթ ու մի «ՄԱՐԴ» կգտնենք փնովելու, ցավեցնելու համար(
... ու սենց մինչև հաջորդ վաղը՝ կանգառը(((
Արա ջան լայն ու մեծ սրտով Մարդ) Բարի ճանապարհ քեզ ...»
Երգչի անժամանակ մահվանն անդրադարձել է նաև փաստաբան Մարինե Ֆարմանայանը, նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երգիչ Արա Մարտիրոսյանի վաղաժամ մահը ցնցել է բոլորիս: Չենք կարողանում հասկանալ, թե ի՞նչ է կատարվում: Հայկոն, Արան և նման տաղանդավորները ինչու՞ են անժամանակ հեռանում: Մեծամասնության սթորիներում, ռիլզերում անկեղծ սուգ է:
Բայց եկեք մտաբերենք, թե տարիների ընթացքում այս և ուրիշ մարդկանց մասին ինչպիսի բամբասանքների ականատեսն ենք եղել:
Հայերս մահացածի ետևից ընտիր սուգ անող ենք, բայց մարդուն իր կենդանության օրոք քարկոծելու մեծ վարպետներ ենք :
Երգիչ Սարոն Ինստագրամի սթորի բաժնում հրապարակել է Արա Մարտիրոսյանի լուսանկարը՝ գրելով․
«Արո ջան, մեռնեմ կյանքիդ»։
Դերասանուհի Անահիտ Մութաֆյանն էլ հրապարակել է երգչի լուսանկարը՝ գրելով.
«Գույները պակասում են...
Արա...»
Մարտիրոսյանի ծառայակի ընկերներից մեկը՝ Սեւակ Մուսաթյանն էլ պատմել է իր հիշողություններում տպավորված դեպքերից մեկը.
«Մի ուրիշ` տարբերվող Արա Մարտիրոսյան...
Մարտիրոսյան Արան մեկ տարվա ծառայող էր արդեն, երբ ես զորակոչվեցի Արմավիրի ուսումնական կենտրոն(«Հոկտեմբերյանի ուչեբկա»)։
Մի օր,երբ նստած զրուցում էինք, հանկարծ տեղից վեր կացավ,գնաց իրենց զորանոց և վերադարձավ մի գիրք ձեռքին։
Թե` Սևակ, այս գիրքը նվիրում եմ քեզ, որովհետև այն քեզ ավելի պետք կգա, դու կարդացող տղա ես։
Այդ հրաշալի գրքի անունն է` «Альфа и омега», այն արդեն 27 տարի «Սուրբ Սրբոցի» նման պահում եմ, համարյա ամեն օր կարդում, որովհետև այնտեղ ինձ հետաքրքրող համարյա ամեն ինչ կա...
Ու կպահեմ միշտ...
Շատ ափսոս, ախպեր ջան...
Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, ամեն ինչի տեղն իմացող, նրբանկատ, հայրենասեր ու տաղանդավոր, ինձ համար միշտ` մեր «մուզզվոդի» Արո...»
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել