ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչ Փաշինյանը անվերջանալի զիջումներով ընդունել է Ալիևի քաղաքականությունը, Ադրբեջանը պատրաստվում է փետրվարի ընտրություններից հետո անցնել նոր ագրեսիվ քայլերի. Հայրապետյան 12/16/2023 13:43 | Մեկնաբանություն
Ադրբեջանական տարբեր լրատվականներում ու հեռուստաընկերություններով արդեն սկսվել է քարոզ, որ իբր Հայաստանի պատրաստվում է սադրանքի և իրենք պետք է դա կանխեն: Նման քարոզչություն եղել է թե՛ 2022–ի սեպտեմբերի նախօրեին, թե՛ 2023 թվականի սեպտեմբերի 19–ից առաջ, ուստի դա շատ քաջածանոթ ձեռագիր է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ շարունակելով.
«Մինչ Փաշինյանը անվերջանալի զիջումներով ընդունել է Ալիևի՝ պատերազմով հարցեր լուծելու քաղաքականությունը, Ադրբեջանը պատրաստվում է փետրվարին կայանալիք արտահերթ ընտրություններից հետո անցնել նոր ագրեսիվ քայլերի:
«Baku.TV»–ի այս ռեպորտաժում հստակ խոսվում է դրա մասին, տեքստը ներկայացնում եմ առանց փոփոխությունների, «Իրևանը կանգնած է ընտրության առաջ, ընդունել Ադրբեջանի պայմաննները Խաղաղության պայմանագրի ստորագրման համար, նշանակում է՝ տրամադրել Զանգեզուրի միջանցք, վերադարձնել ութ գյուղերը և ամենակարևորը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ իրենց հայրենի հողեր, քանի որ պաշտոնական Բաքուն ունի կոնկրետ օրակարգ այս հարցում...»: Ռեպորտաժի վերջին հատվածում արդեն խոսվում է այն ուղղությունների մասին, որոնցով Ադրբեջանը պատրաստվում է գործողություններ իրականացնել:
Այս թեմաների մասին խոսելը շատ բարդ է ու տհաճ, բայց եթե մենք շարունակենք ապրել թմբիրի մեջ, չհասկանալ մեր հակառակորդի նպատակները, ինքնախաբեությամբ զբաղվել ու ասել, թե էս տարին էլ գլորեցինք, ոչինչ չանել գալիք աղետները կանխելու համար, ապա հավատացեք, երբ այդ աղետը գա, էլ ոչ մեկ չի նայելու մեր ստատուսներին, լայքերին, իրար հավանել չհանավելու, վստահել չվստահելու, բոլորս ենք կորցնելու, գոնե Արցախի հետ եղած դաս լինի մեզ, որքա՞ն կարա պատմությունը մեզ դաս տա ու մենք ոչինչ չհասկանանք:
Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ գալիք պատերազմը կանխելու առաջին քայլը Փաշինյանի ու նրա կառավարության հեռացումն է, դիվանագիտական լավ աշխատանք է շատ բան կարող է փոխել և կանխել:
Պատերազմը կանխելու մյուս հնարավորությունը դա ռազմական բալանսի արագ վերականգնումն է, ոչ թե դրանից PR շոու սարքելը, այլ ռեալ աշխատանքն այդ ուղղությամբ: Բացի այդ, կարևոր է մեր համազգային համերաշխության վերականգնումը՝ այս անհեթեթ քարոզը, որով մեզ բաժանել են՝ նախկին–ներկաների, արևմտամետ–ռուսամետների և այլ բաների, իրոք քայքայիչ է դարձել:
Հենց այս աղետները կանխելու համար է ձևավորվել Զանգ / Zang քաղաքացիական նախաձեռնությանը, որտեղ չկա կուսակցական շահ, կա առաջարկ՝ փոխելու գործող իշխանությանը, ձևավորելու շատ ավելի կոմպետենտ ու ՀՀ պետական շահը սպասարկող կառավարություն, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Հ.Գ վերոնշյալ ռեպորտաժի ամբողջական տարբերակը՝ Լինդսի Սնելի X–ի էջում կարող եք գտնել: Հղումը՝ մեկնաբանությունում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ