ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայոց ցեղասպանությունը իշխանությունը սկսել է ծածուկ «հիշել». Գեղամ Մանուկյան 12/16/2023 11:15 | Մեկնաբանություն
Այս օրերին Հայաստանի ԱԳՆ-ի մի լուր դուրս մնաց հանրության ուշադրությունից՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մանրամասնելով.
«Պարզվում է, անցյալ շաբաթ՝ դեկտեմբերի 9-ին, 2015թ.-ին Հայաստանի առաջարկությամբ ՄԱԿ-ի կողմից ընդունված և հայտարարված «Զոհերի հիշատակի և նրանց արժանապատվության հարգանքի և ցեղասպանությունների կանխարգելման» միջազգային օրը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը եւ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանն այցելել են Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ծիծեռնակաբերդ ես եմ նշում, իսկ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ նշված էլ չի ուր են այցելել, ի սպառ բացակայում է ոչ միայն 1915-ի Ցեղասպանության կազմակերպչի՝ Օսմանյան կայսրության անվանումը, այլ անգամ՝ Հայոց Ցեղասպանություն ձեւակերպումը։
Այնքան են Հայաստանի նորօրյա դիվանագետները փորձել արդեն ավանդական հիշատակի այս օրը ծածուկ նշել, որ ԱԳՆ հայտարարություն էլ զլացել կազմել և հրապարակել։
Մինչ այդ, տարիներ շարունակ դեկտեմբերի 9-ին եղել է ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը կամ արտաքին գործերի նախարարի ուղերձը «Զոհերի հիշատակի և նրանց արժանապատվության հարգանքի և ցեղասպանությունների կանխարգելման» միջազգային օրվա առիթով: (2017, 2019, 2020, 2021, 2022 թվականների հիշատակումների հղումները՝մեկնաբանությունում):
Ավելին, տարբեր տարիներին Հայաստանում պետական մակարդակով այդ օրերին կայացել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով միջազգային ֆորումներ։ Վերջինը 2022-ին էր, որտեղ այլեւս չխոսվեց Հայոց Ցեղասպանության մասին, իսկ Փաշինյանը հանդես եկավ իր աղմկահարույց հայտարարությամբ, թե իրեն հաճախ թուրք են անվանում, որից վատ չի զգում։
Դեռ անցած տարի ահազանգել էի, որ պաշտոնական խոսույթում սահուն կերպով Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Հայոց Ցեղապանություն եզրույթը դուրս է մնում։ Հիմա արդեն փորձում են մեր դիվանագիտական ձեռքբերումների մասին անգամ լռել, որ չզայրացնեն Անկարային։ Տեղին է հիշել, երբ Ռուբինյան-Քըլըչ բանակցային ձեւաչափի սկիզբը դրվեց, ու հպարտանում էին, թե նախապայմաններ չկային, ընդդիմությունը հակազդում էր՝ նախապայմաններ գրավոր չկան, բայց Հայաստանի իշխանություններն անխոս են գնալու զիջումների։ 2023-ի դեկտեմբերի 9-ի ծածուկ «հիշատակումը» դրա վկայությունն է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ