ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Փաշինյանը վարչապետ չլինի, ՔՊ-ն երկու օրում կքանդվի ․ մանրամասներ փակ նիստից․«Հրապարակ» 12/16/2023 09:01 | Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի հերթական նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է այս ավանդույթը` կուսակցության առաջնորդն ամենշաբաթյա հանդիպումներ է ունենում կուսակիցների հետ, ընդ որում` ոչ միայն ղեկավար կազմի, այլ նաեւ շարքային ՔՊ-ականների, որոնք նախապես գրանցվում են, որ մասնակցեն այդ հանդիպումներին: Նիստերի ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր` Նիկոլ Փաշինյանն է խոսում կամ լսում է կուսակիցներին: Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են քննարկում տեսական հարցեր` որն է պետության սուվերենությունը, ինչ է կուսակցական անկախությունը, ինչու են անդամագրվել ՔՊ-ին եւ այլն:
Վերջին նիստում էլ են քննարկել կուսակցության գործունեությանն առնչվող գաղափարական բնույթի հարցեր։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդես են եկել զեկույցներով եւ պատասխանել կուսակցականների հարցերին: ՔՊ-ն պաշտոնական հաղորդագրությամբ ընդամենը մեկ նախադասություն է հաղորդել եւ վերջ: Իսկ իրականում Փաշինյանի գլխավորությամբ կուսակցական հերթական նիստն անցել է դրամատիկ մթնոլորտում եւ եղել է անցած հինգշաբթի կայացած «կոմունիստական երեկոյի» տրամաբանական շարունակությունը։
Հիշեցնենք․ անցած շաբաթ գրել էինք, որ Փաշինյանի՝ կուսակցականների հետ փակ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներն անգիր արած, դասագրքային ելույթներ են ունեցել անձի ազատության, անկախության մասին, ինչպես նաեւ հավատարմության երդումներ տվել Նիկոլ Փաշինյանին՝ ծեքծեքուն մտքեր հայտնել, թե ինչու են դարձել ՔՊ-ական, եւ ինչն է իրենց պահում այս կուսակցությունում։
Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ երեկվա նիստը որոշակիորեն տարբերվել է նախորդից եւ այդքան էլ քծնանքով հագեցած չի եղել, անգամ հակառակը` որոշ ՔՊ-ականների արտահայտած մտքերը, ենթադրաբար, դուր չեն եկել վարչապետին։ Պատմում են, որ երդվյալ ՔՊ-ականներ Վահագն Ալեքսանյանի, Արման Եղոյանի եւ մի քանի այլ ճռճռան ու պաթոսախեղդ, շեֆին ու նրա գաղափարները քծնող ելույթների կողքին բավականին կառուցողական եւ իրականությունից չկտրված ելույթներ էլ են եղել: Մասնավորապես, ոմանք զարմացած են եղել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի համարձակությունից, ով, պարզվում է, ՔՊ-ի հնաբնակներից է՝ 2015-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, սակայն համարձակ մտքեր է հայտնել` չվախենալով կուսառաջնորդի զայրույթից։ Նախարարը նրբորեն քննադատել է ներկուսակցական բրգային համակարգը, սուպերլիդերությունը, ինչը, ի դեպ, ժամանակին քննադատում էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե Հայաստանի դժբախտությունների պատճառը հենց սուպերլիդերությունն է: Այն, որ բոլոր կուսակցություններում կան «սուպերլիդերներ», որոնք ոչ թե քննարկում են, այլ կայացնում են որոշումներ, իսկ մյուսներն ուղղակի ենթարկվում են այդ որոշումներին, եւ ոչ մի կուսակցությունում չկա դեմոկրատիա, խոսքի ազատություն, անհատի կարծիք: Ու պարծենում էր, որ «Քաղպայմանագրում» քաղաքացիական բարձր գիտակցությամբ մարդիկ են հավաքված, որոնք մերժում են սուպերլիդերությունը։
Իհարկե, ժամանակները փոխվեցին, Նիկոլ Փաշինյանն իր այս դավանանքն էլ մոռացավ, ինչպես շատերը 2018 թվականից հետո: Բայց մարդիկ, պարզվում է, չեն մոռացել եւ նախօրեի նիստին թեկուզ ակնարկներով, զգուշորեն, սակայն Փաշինյանին հասկացրել են, որ ՔՊ-ն այսօր հենց այդպիսին է դարձել։
Մեզ պատմեցին, որ նախարարն իր ելույթում ասել է, թե ինչ պետք է անել, ինչպես աշխատել, որ վաղը չբախվեն նման խնդրի, ինչը վտանգավոր է կուսակցության՝ քաղաքական թիմի համար, եւ եթե, դիցուք, վաղը` գործընթացների բերումով Նիկոլ Փաշինյանն այլեւս վարչապետ չլինի, ապա այնպես չստացվի, որ իրենց քաղաքական ուժը հաշված օրերի ընթացքում փլատակների վերածվի։ Հնչած հարցին, թե ինչ կլինի ՔՊ-ի հետ, եթե Փաշինյանը չլինի, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն արագ արձագանքել է. «ՔՊ-ն երկու օրում կքանդվի»։ Շատերը համաձայնել են այս տեսակետին, գուցե ոմանք էլ վախեցել են հակադրվել: Ներկաները նկատել են, որ թեեւ Մխիթար Հայրապետյանը Փաշինյանի օգտին էր ռեպլիկ անում, սակայն միանշանակ չէ, որ այն դուր եկավ Փաշինյանին: Իսկ վարչապետը բազմանշանակ հայացքով լուռ հետեւել է քննարկումներին ու չի արձագանքել։
Մյուս զեկուցողը` Արման Եղոյանը, նախընտրել է շառից-փորձանքից հեռու մնալ եւ հրաժարվել է ասել, թե ինչ կլինի ՔՊ-ի հետ, եթե չլինի Փաշինյանը։ Մոտավորապես ասել է, թե տեսական վերլուծությունների կողմնակից չէ, ուստի ձեռնպահ կմնա այդ վարկածի վերլուծությունից։
ՔՊ մեր աղբյուրները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը նման քննարկումներով փորձում է ոչ միայն պատգամավորների՝ իր նկատմամբ հավատարմությունը ստուգել, այլեւ տեսակետների բախման եւ քննարկումների միջոցով ջրի երես հանել ներկուսակցական խնդիրները, որ համապատասխան «օրգհետեւություններ» անի, այն է՝ զտի համարձակներին ու ըմբոստներին եւ ՔՊ-ն դարձնի ավելի քան միասնական եւ իր սուպերլիդերությանը ենթակա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 12․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից