Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում

«Խաչատրյան ընտանիքի դեմ իրավական տեռորի իրական նպատակը». պաշտպանական խմբի պատասխանը Դատախազությանը 12/15/2023   12:41  |  ԼՐԱՀՈՍ

Երեկ, ս.թ. դեկտեմբերի 14-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որը խիստ զուգադիպությամբ հաջորդում է ուղիղ մեկ օր առաջ Ֆինանսների նախկին նախարար, ստացիոնար բժշկական խնամքի տակ գտվող 68-ամյա Գագիկ Խաչատրյանին ապօրինի կալանավորելու անհաջող փորձին: Երեկվա հաղորդագրությունից արդեն տեղեկանում ենք, որ Գագիկ Խաչատրյանի որդուն և եղբորորդուն` գործարարներ Արտյոմ և Արամ Խաչատրյաններին նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշում է կայացվել և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

 
Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

 
«Հասկանալ համատեքստը և խնդրի էությունը

 
Որպեսզի մեր հանրությունը բարդ տեքստերի ու հրապարակված ինչ-որ անհասկանալի թվերի համատեքստը ըմբռնի, նախ խնդրում ենք նկատի ունենալ, որ քննչական մարմինների և դատախազության ժամանակ առ ժամանակ սրացումները Խաչատրյան ընտանիքի նկատմամբ, առերևույթ խիստ պատահական ու հանկարծակի հաղորդակցական տեռորի, գործարար համբավն արատավորելու ու գործունեությունը անուղղակի խոչընդոտելու հատկանիշներ են ունենում:

Այս պահին սահմանափակվենք միայն հիշեցնելով, որ 2020թ.-ին Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքներ առաջադրվեցին այն բանից հետո, երբ վերջիններս հրաժարվեցին երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջը բավարարել. սաբոտաժներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը իշխանության հովանու ներքո գտնվող անձի:

Ընդ որում՝ դատախազությունը լավատեղյակ է, որ կաշառք ստանալուն օժանդակելու և փողերի լվացման մեղադրանք Խաչատրյան եղբայրներին ներկայացնելն ակնհայտ ապօրինի է ոչ միայն այն պատճառով, որ այդ գումարը ստացվել էր հասարակ բիզնես հարաբերության շրջանակում, և հարցմանն ի պատասխան ամենայն թափանցիկությամբ հենց Խաչատրյան եղբայրներն էին ներկայացրել ԱԱԾ-ին տվյալները, այլ նաև այն պատճառով, որ այդ դեպքով արդեն իսկ 2016 թվականին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում որոշում էր կայացվել քրեական գործ չհարուցելու մասին։ Այդ չվերացված որոշումն ուղղակի արգելում է նույն դեպքով քրեական գործի հարուցումը և մեղադրանքի ներկայացումը։ Սակայն, այս ակնհայտ փաստը դատախազությանը չի խանգարել Խաչատրյաններին ակնհայտ անօրինական մեղադրանք ներկայացնելու հարցում։

Ինչի մեջ են մեղադրում Խաչատրյաններին

Անդրադառնալով դատախազության կողմից նոր, հապճեպ կազմած փողերի լվացման մեղադրանքին` հարկ ենք համարում նշել, որ բանկի միջոցով պարզագույն բիզնես փոխանցումների տվյալները հայտնի են եղել քննչական և դատախազական մարմիններին դեռևս 2019 թվականից։ Դրանց օրինականությունը մանրամասն ստուգման է ենթարկվել ևս 4 տարի, և որևէ հանցագործության հատկանիշ չի հայտնաբերվել: Սակայն, ինչ-ինչ հանգամանքերով պայմանավորված, մոտ 4 տարի անց դա ձևակերպվում է որպես հանցագործություն։

Ընդ որում, Խաչատրյաններին անհիմն մեղադրանք և ուռճացված թվեր ներկայացնելու համար մեղադրանքի կողմն արհեստականորեն Խաչատրյանների հետ է կապել բանկում որպես վարորդ աշխատող անձին և նրա կողմից բանկում մուտքագրած գումարները վերագրել է նրանց։

Սակայն պնդում ենք, որ Խաչատրյանները նշված անձին չեն ճանաչել և չեն ճանաչում, նրա հետ երբևէ առնչություն չեն ունեցել, հետևաբար չեն կարող կապ ունենալ նրա կողմից բանկում կատարված գործարքների և մուտքագրած գումարների հետ։

Այդ հանգամանքները պարզելու նպատակով ծավալուն միջնորդություն ենք ներկայացրել քննիչին և դատախազին, սակայն այդ միջնորդությունը թողնվել է առանց քննության։

Որքանով են ողջամիտ մեղադրանքները

Այդուհանդերձ, հարկ է ևս մեկ անգամ շեշտել, որ խիստ արատավոր է գործարար հարաբերությունների շրջանակում կնքված փոխառություններին «կաշառք» որակում տալը, որի պարագայում իրավապահների խնդիրն է դառնում կոռուպցիոն կանխավարկածով մոտենալ գործարար միջավայրում կնքվող ցանկացած գործարքի։ Ընդ որում, այս իրավապահների որակումները էլ ավելի տարակուսելի են լինում, երբ օրինակ տեսնում ենք, որ «Այյունեթվորքս» ընկերության պարագայում պետական բյուջե վճարված հարկի գումարը դիտարկել են որպես հափշտակություն, ինչն ուղղակի անթույլատրելի է։

Մեկ այլ հարց էլ է առաջանում. եթե շուրջ 5 տարի տևած նախաքննության ընթացքում ամբողջ պետական ապարատը փորձել է պարզել, թե արդյոք այդ ընկերություններն իրենց իրական շրջանառությունները, վճարման ենթակա հարկերը թաքցրել են, թե ոչ, և նման հանգամանք չեն հայտնաբերել, ապա ինչպե՞ս է դատախազությունը հարկերից խուսափելու պնդումներ անում։ Ինչո՞ւ դատախազությունը այդ ահասարսուռ թվերին համապատասխան մեղադրանքներ չի ներկայացրել, այլ այդ թվերը պարզապես արհեստականորեն ներառել է իր հայտարարությունների մեջ՝ ծանր հանցանքի կատարման պատրանք ստեղծելու համար։ 

Ուստի հին տեղեկությունները նորովի հանցավոր համատեքստում մեկնաբանելը, ինչպես նաև  կատարված գործարքների թվային ուռճացումները միայն հետևություն են թողնում իրավական գործընթացի այլ՝ իրական դրդապատճառների առ­կայության մասին։

Ամփոփելով նշենք, որ չնայած պետության կողմից իրականացվող բռնաճնշումներին` Խաչատրյանների ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը` Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, շարունակում է իրականացնել իրենց բոլոր պարտավորությունները, հարկեր վճարել երկրի բյուջե, աշխատավարձ՝ մարդկանց և իրականացնել նոր բիզնես և սոցիալական ծրագրեր: Փաստաբանական խումբը հույս է հայտնում, որ քրեական գործի հետագա քննությունը կիրականանա օրենքի և իրավականության շրջանակներում՝ խոստանալով, որ հրապարակային դատավարության ընթացքում փաստերով հանրությանը կներկայացվեն մեղադրանքները հերքող ապացույցներ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:11 14/12/2023  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Խաչատրյանի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն. Դատախազություն
17:19 13/12/2023  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Խաչատրյանը չի կալանավորվի
19:36 11/12/2023  |  Դատական կուրյոզներԳագիկ Խաչատրյանը ներկա չի լինի իրեն կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակմանը. նա շտապօգնությամբ տեղափոխվեց ԲԿ
19:08 11/12/2023  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Խաչատրյանը դատարան էր ներկայացել շտապօգնության ուղեկցությամբ․ կալանավորման միջնորդության քննարկմանն անվասայլակով էր
17:19 11/12/2023  |  ԼՐԱՀՈՍԴատախազը պահանջում է կրկին կալանավորել Գագիկ Խաչատրյանին
16:12 13/11/2023  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Խաչատրյանի առողջական ներկայիս վիճակը պետության մեղավորությամբ է․ Խաչատրյանի՝ արտերկրում բուժում ստանալու թույլտվության միջնորդությունը հետաձգվեց (տեսանյութ)
16:19 10/05/2023  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Խաչատրյանի ազգականներին օգուտ տալու համար ՊԵԿ փոխնախագահն ու Տեսչության պետը չարաշահել են լիազորությունները
15:45 03/05/2023  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Խաչատրյանը վիրահատվել է
08:03 14/04/2023  |  ՄամուլԳագիկ Խաչատրյանին կրկին Հայաստանից մեկնելու թույլտվություն են տվել. «Ժողովուրդ»
12:29 08/10/2022  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 210 անշարժ գույք

Արխիվ

[]