ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անվանի հնագետն» ու 19 «անհայտ» պատմագետները ԿԳՄՍ-ում. Հայկ Դեմոյան 12/15/2023 11:37 | Մեկնաբանություն
ԿԳՄՍ հաղորդագրության մեջ, ինչպես և սպասվում էր, կանխատեսելիորեն շրջանցվել է ներկաների միահամուռ այն պահանջը, որ նման դասագիրքը անպայմանորեն պետք է խոտանվի և բացարձակապես նոր դասագիրք կազմվի։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը.
««Անվանի հնագետն» ու 19 «անհայտ» պատմագետները ԿԳՄՍ-ում
Երեկ ԿԳՄՍ նախարարությունում կայացավ է «Հայոց պատմության» յոթերորդ դասարանի դասագրքի վերաբերյալ մասնագիտական քննարկում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ
Եթե փորձենք հակիրճ ձևակերպել, թե ի՞նչ նպատակներ էր հետապնդում ԿԳՄՍ-ն այդպիսի քննարկում նախաձեռնելով, ապա կարող ենք ասել հետևյալը․ ամեն գնով ու ամեն հնարքներով քննադատությունների ու քննարկման առարկա հանդիսացած դասագիրքը կիրառել հանրակրթական դպրոցում՝ չտեսնելու տալով ու զանց առնելով հարյուրավոր խմբագրական ու սրբագրական կոպիտ սխալներն ու անճշտությունները, պատմության դասագրքին անհարիր գրահրատարակչական մոտեցումներն ու խայտառակ պատկերազարդումը։
Հին ու բարի ավանդույթների համաձայն, համահավասարեցնող կարծիք ձևավորելու հանձնառությունն, անկասկած ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցված, իր վրա էր վերցրել հնագետներից մեկը, ով ԿԳՄՍ-ի տարածած հաղորդագրության մեջ արժանացել է «անվանի հնագետ» բնորոշմանը, այնինչ քննարկմանը ներկա գտնվող մյուս գիտնականները նման «պատվի» չէին արժանացել։ Ինչու՞։ Շատ պարզ պատճառով․ Պ․ Ավետիսյանը միակն էր ներկաներից, ով փորձեց հակառակ կարծիք հայտնել ու պնդել, որ դասագիրքը մնա շրջանառության մեջ, այլ ոչ թե խոտանվի՝ ինչպես պնդում էին քննարկմանը ներկա գտնված մյուս մասնագետները։
Ի դեպ, ԿԳՄՍ հաղորդագրության մեջ, ինչպես և սպասվում էր, կանխատեսելիորեն շրջանցվել է ներկաների միահամուռ այն պահանջը, որ նման դասագիրքը անպայմանորեն պետք է խոտանվի և բացարձակապես նոր դասագիրք կազմվի։
Մեջբերում ԿԳՄՍ հղորդագրությունից․ «Ներկայացնելով նախարարության դիրքորոշումը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ամբողջական ամփոփաթերթը կներկայացվի մասնագիտական նոր փորձաքննության՝ դասագրքի փոփոխությունների վերաբերյալ երրորդ անկախ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Հիմք ընդունելով փորձագիտական անկախ եզրակացությունը՝ կկայացվի վերջնական որոշում։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ փորձաքննությունն իրականացնող պատմաբան գիտնականների անունները հրապարակվելու են, նախարարը նշել է՝ առաջնայինն անաչառ և որակյալ մասնագիտական կարծիք ունենալն է, որի ապահովման հիմնական պայմանը նաև այդ փորձագետների անանունության ապահովումն է՝ զերծ մնալու որևէ ճնշումներից և ի սկզբանե կողմնակալ դիրքորոշման ներկայացումից»։
Տպավորություն է ստեղծվում, որ դասագրքին առնչվող 19 մասնագետ-գիտնականների գրախոսականներն ու եզրակացությունը հենց նախարարության կողմից պատվիրված և արդեն հնացած փորձաքննություն է և երրորդ անկախ փորձագիտական կարծիքն էլ հիմք է հանդիսանալու վերջնական որոշում կայացնելու համար։ Դասականը կասեր, իսկ դատավորներն ովքե՞ր են։ Իմ դիտարկմանը, որ պարտադիր կերպով պետք է հրապարակվեն այդ անձանց անուններն ու ինքնությունները, որպեսզի հասկանանք նրանց մասնագիտական կարողությունների ու գիտելիքների մակարդակը, հստակ պատասխան այդպես էլ չտրվեց․․․
Միաժամանակ հորդորում ենք նախարարությանը ձեռնպահ մնալ քննարկումներում հավատարիմ մարդկանց ներդրման, ինչպես նաև նախաձեռնությանը աջակցող անձանց վրա վարչական ճնշումներ ու սպառնալիք բանեցնելու արատավոր գործալաոճից։
Այստեղ ամեն ինչ շատ պարզ է․ կոպտորեն խախտվել են մեր երեխաների իրավունքները՝ գիտակցաբար նրանց հրամցնելով ահռելի քանակի սխալներով լի ու սեփական պատմությունն ու մշակույթը լիարժեքորեն չներկայացնող դասագիրք, որը ՊԱՐՏԱԴԻՐ կերպով պետք է խոտանվի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ