ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր հետաքննությունը ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը հանգեցրել ցեղասպանական հանցագործությունների 12/14/2023 14:35 | Ցեղասպանություն՝ Արցախում
«Զովիգյան» հանրային գրասենյակը հրապարակել է բաց կոդով հետախուզական (OSINT) և գեոլոկացիոն զեկույց՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման մեկամյակին ընդառաջ: Զեկույցը նախատեսված էր պարզելու, թե արդյոք Ադրբեջանը Լաչինի միջանցքում իրականացրել է շրջափակում՝ Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ:
«Շրջափակումից մինչև պատերազմ. Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումներ» վերնագրով զեկույցը համահեղինակել է «Զովիգյան» հանրային գրասենյակի հիմնադիր Լին Զովիգյանը՝ բաց կոդով հետախուզության անանուն վերլուծաբանի հետ:
Այս զեկույցը հետազոտությունների ավելի լայն շարքի մի մասն է, որի վրա աշխատում է «Զովիգյան» հանրային գրասենյակը՝ ընդգծելու պատմական հայկական համայնքի տառապանքները և արցախահայերի իրավունքների, արդարության և պատասխանատվության պահանջները:
Զեկույցը ներկայացնում է մանրամասն ապացույցներ, որոնք հերքում են Ադրբեջանի կառավարության երեք հետևողական պնդումները, որոնք արվել են շրջափակման ամբողջ ընթացքում.
Պնդում 1. Ճանապարհի փակում և շրջափակում չի եղել:
Պնդում 2. Ադրբեջանն իրավունք ուներ Հայաստանի հետ սահմանին անցակետ տեղադրելու։
Պնդում 3. Շրջափակում չի եղել, քանի որ այլընտրանքային ճանապարհները կարող էին օգտագործվել:
«Մենք որոշեցինք ուսումնասիրել Լաչինի միջանցքի շրջափակումը` մանրազնին կերպով ուսումնասիրելով այն խոսույթը և նյութերը, որոնք հրապարակվել են Ադրբեջանի կառավարության և պետության կողմից հովանավորվող դերակատարների կողմից: Նրանց մտադրությունները հասկանալու համար կարևոր էր հասկանալ նրանց դիրքորոշումը և այն, թե ինչպես են նրանք հաշվարկված քայլեր մշակել՝ Արցախի հայերին սեփական պատմական հողից ամբողջությամբ վերացնելու համար», - պարզաբանել է Զովիգյանը:
Զեկույցը ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանը կարողացել այս երեք պնդումներով հասնել շփոթեցնող հռետորաբանության՝ միջազգային հանրության հետ դիվանագիտական վստահություն ձևավորելու նպատակով՝ առանց բանակցություններից հրաժարվելու և սեփական դիրքերից ու գործողություններից հետ կանգնելու անհրաժեշտության:
Ապացույցները վկայում են, թե ինչպես սկսվեց ոչ սովորական պատերազմը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ նախքան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սովորական պատերազմի վերածվելը:
Զեկույցի համահեղինակները եզրակացնում են, որ շրջափակումը թե՛ իր մտահղացմամբ, թե՛ կատարմամբ բազմակողմանիորեն «կրեատիվ» և բացասական առումով արդյունավետ էր:
Ուսումնասիրելով առաջին պնդումը՝ համահեղինակները բազմաթիվ ապացույցներ են ներկայացնում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր այսպես կոչված բնապահպանների բողոքի ակցիան Լաչինի միջանցքում ստեղծել թե ֆիզիկական խոչընդոտ, թե թշնամական մթնոլորտ՝ առաջացնելով ֆիզիկական անապահովություն և հոգեբանական սարսափ ցանկացած հայ ճանապարհորդի համար:
Գեոլոկացիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքի անմիջական հարևանությամբ չկան հանքեր, ուստի, հենց կոնկրետ այս ճանապարհը փակելու ընտրությունը՝ ի նշան այս տարածաշրջանում հայերի կողմից հանքարդյունաբերության ենթադրյալ գործունեության դեմ բողոքի, մնում է անբացատրելի և չարդարացված:
Առցանց պատկերների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքի ճանապարհն ակնհայտորեն փակ էր, և հումանիտար նպատակներով ավտոշարասյուններն ու հայ ուղևորներն այլևս չէին կարող ազատ, անվտանգ, անվերապահ և անխափան կերպով մուտք ու ելք անել։
Վերլուծելով երկրորդ պնդումը՝ զեկույցը մանրամասնում է, թե ինչպես է Ադրբեջանը ռազմականացրել և ինստիտուցիոնալացրել Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելով։ Սա միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու համաշխարհային ճնշման պատասխանն էր, ինչին էլ Ադրբեջանի կառավարությունը հակափաստարկ էր ներկայացրել՝ պնդելով տարածքային ամբողջականության իր ինքնիշխան իրավունքը:
Զեկույցում ասվում է, որ Եռակողմ հայտարարությունը, որն առանց այն էլ արդեն խախտվել էր ենթադրյալ բողոքի պատճառով, ակնհայտորեն ոտնահարվել և չեղարկվել է անցակետ տեղադրելու արդյունքում։
Երրորդ պնդման վերլուծությունը պարզաբանում է, թե ինչպես էր Լաչինի միջանցքը մնացել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային միակ հնարավոր կապը:
«Դա կատարյալ շրջափակում էր: Այժմ մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը շահագործում աշխարհագրական և աշխարհաքաղաքական խոցելիությունը՝ հասնելու արցախահայության լիակատար վտարմանը Լեռնային Ղարաբաղից,- ընդգծել է Զովիգյանը։
«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովուրդը մեծապես տուժել է: Շրջափակման, պատերազմի և ցեղասպանության անարդարության ապացույցների հավաքագրումն ու ներկայացումը չափազանց կարևոր և հրատապ անհրաժեշտություն է: Այս զեկույցը մանրակրկիտ կերպով ներկայացնում է ցեղասպանության հանցագործությունների հստակ ապացույցներ և մեթոդաբանորեն ցույց է տալիս Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների ռազմավարությունը», - ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) Գեղամ Ստեփանյանը։
Զովիգյանը հավելել է. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակումը չի ավարտվել, քանի որ տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը դեռևս հեռու է ապահով լինելուց, տուն վերադառնալու ճանապարհ դեռևս չկա»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ