ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անպատասխանատու և անբան իշխանություն, ինքն իր համար՝ ոչ մի բանի մասին ընդդիմություն, շվարած-քանդված հասարակություն. Վահե Հովհաննիսյան 12/14/2023 11:35 | Մեկնաբանություն
Աղետի ծավալից ու մեր անլրջության պատճառով մենք արդեն դադարել ենք հասկանալ, որ բառիս բուն իմաստով, մի ամբողջ ազգով ապրում ենք վառոդի տակառի վրա։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Իշխանություն, որը ոչ մի բանի համար պատասխանատվություն չի զգում՝ ո´չ պատերազմի, ո´չ խաղաղության։ Կնքվող պայմանագրի համար չի կրում, ձախողված պայմանագրի համար՝ նույնպես։
Զոհի համար չի զգում պատասխանատվություն, Արցախի համար չի զգում։
Անցյալի համար պատասխանատվություն չի զգում, ապագայի համար՝ չի զգում։
Սա իշխանություն է, որի միակ կենսական գենը՝ պատասխանատվությունը ուրիշների վրա գցելն է։ Սա ստիպում է մտածել. իսկ արդյո՞ք մենք որպես ամբողջական պետություն կանք։
Մի 15-20 հոգի է, որ փորձում է ռացիոնալ տեքստ ու միտք ասել, դեռ չի հոգնել, չի հուսահատվել։ Փորձում է չընդհատել հասարակության հետ երկխոսությունն ու պատասխանատվությամբ անել իր գործը՝ զգուշացնել ռիսկերի մասին ու նշել լուծումները։ Մարդու համբերությունն ու մարդկային ռեսուրսներն էլ, սակայն, անսպառ չեն, ու մենք էլ ենք հուսահատվում տոտալ անմիտ միջավայրում մի բան փոխելու մեր ջանքերից։
Պետությունը հենց նրա համար է, որ այդքան անմիտ չլինի հասարակությունը, և այդքան դեգրադացված չլինի հանրային կյանքը։
Քաղաքացուն մեղադրելուց առաջ պետք է իրականությանը նայել քաղաքացու աչքերով։ Իսկ նրա աչքերում իշխանություն-ընդդիմություն «երկխոսությունը» այսպիսի բովանդակություն ունի. իշխանությունը ասում է «էսքան թալանել եք», ընդդիմությունը պատասխանում է «Էդքան չի, թվերը ճիշտ չեք ասում» կամ ընդհանրապես ասում է՝ «սուրբ ենք»։ Այս դիալոգում քաղաքացին անելիք չունի, ու փակվել է իր տանը։
Մենք ունենք անկյունաքարային հարց. ինչի՞ մասին է մեր իրականությունը, ինչի՞ մասին է լինելու մեր ապագան։
Ի՞նչ անենք, որ այն դարձյալ չլինի թալանի, զոհերի, կորուստների մասին։
Այսօրվա բոլոր նախադրյալները տանում են վատ սցենարների՝ անպատասխանատու և անբան իշխանություն, ինքն իր համար՝ ոչ մի բանի մասին ընդդիմություն, շվարած-քանդված հասարակություն։
Այս պայմաններում արվում են սխալներ, որոնք հիմք են դնում առաջիկա կորուստներին. աշխարհում երևի միայն Հայաստանի իշխանությունն է, որ կարող է միաժամանակ կարևորել ու հանձն առնել խնդիրները լուծել տարածաշրջանային 3+3 ձևաչափում, միաժամանակ իր անվտանգության հույսը դնել արտատարածաշրջանային կենտրոնների (Բրյուսել, Վաշինգտոն) վրա։ Այն դեպքում, երբ 3+3-ի բոլոր կողմերը՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Արդբեջան, Հայաստանին զգուշացնում են՝ չանել դա։
Ակնհայտ է, որ այս և մյուս կոպիտ սխալները պետությունը տանում են նոր վթարի։ Ու ինչպես մեկ տարի առաջ, երեք տարի հետո նույնպես չունենք մեխանիզմներ ու քաղաքական ձևաչափեր, որոնք կկասեցնեն սխալ ընթացքը։ Այսօր, նույնիսկ այս վիճակում, կան բազմաթիվ հնարավորություններ, որ մենք ունենք ու կարող են օգտագործել։ Խնդիրը մեկն է. այդ «մենքը» չկա։ Ո´չ իշխանությունն է այսօր երկրի «մենքը», ո´չ էլ իշխանությունից դուրս է այդ գործուն, ակտիվ, նախաձեռնող «մենքը» ձևավորվում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից