ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանից օկուպացված 250 քկմ զրոյացվո՞ւմ է, մոռանա՞նք դրանց մասին. Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի հայտարարած նոր զրոյական կետի մասին 12/14/2023 20:00 | Քաղաքական
«Զրոյական կետ» արտահայտությունը նախորդիվ մեզ համար ունեցել է շատ վատ հետևանքներ, բայց ես չգիտեմ, թե հիմա ինչ է նշանակում Փաշինյանի ասած՝ «զրոյական կետը»։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր արված հայտարարությանը, թե գերիների վերադարձը կարելի է համարել զրոյական կետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Փաշինյանը հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններն ինքն սկսում է իր զրոյական կետից, եւ այսօր Արցախը օկուպացված է թշնամու կողմից։ Դեկտեմբերի 14-ին Փաշինյանը խոսել է զրոյական կետի մասին՝ արդեն հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում։
«Ինձ դժվար է հասկանալ, թե դա ինչ է նշանակում, գուցե այն, որ մենք ունեցել ենք 2 ձերբակալած ադրբեջանցի դիվերսանտ, մարդասպան, որոնց հետ փոխանակել ենք 32-ին, հիմա էլ ասում են՝ մեզ մոտ զրո է։ Իսկ մնացած հայերը, որ մնացել են Բաքվի բանտերում՝ իրենց դիմաց ոչ մի բան չունենք տալու, որ հետ բերենք, դե զրոյացել ենք, միգուցե սա նկատի ունի»,- նշեց Թեւան Պողոսյանն ու ավելացրեց. «կարո՞ղ է զրոյացվում են այն տարածքները, որոնք Ադրբեջանը օկուպացրել է, 250 քկմ զրոյացվո՞ւմ է, մոռանո՞ւմ ենք դրանց մասին, թե՞ Արցախի հայերի իրավունքներն են զրոյացվում, էլ չե՞նք խոսելու դրանց մասին, որովհետև զրոյական կետ է։ Ինչ ասես կարելի է հասկանալ այդ հայտարարության տակ»։
Դիտարկմանը, թե օրերս ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել էր, որ բանակցությունների ռուսական հարթակից հրաժարվում են, քանի Վաշինգտոնում և Բրյուսելում կան պայմանավորվածություններ, որոնք Մոսկվա գնալու դեպքում կարող են զրոյացվել և իրենք ստիպված են լինելու բանակցությունները սկսել զրոյական կետից։ Այսինքն՝ մի դեպքում դեմ են զրոյական կետին, մյուս դեպքում իրենք դա նախաձեռնում՝ Պողոսյանն արձագանքեց, թե արդյո՞ք առաջին անգա՞մ է, որ ՔՊ-ականների հայտարարությունները միմյանց հակասում են։
«Մեկն ասում է՝ Տիգրան Մեծի ժամանակ են Արցախը հանձնել, մյուսն ասում է 1991-ին են հանձնել, երրորդը՝ 1996-ին, չորրորդը՝ 2016-ին, հինգերորդը՝ 2018-ին ու այսպես շարունակ։ Կամ լրագրողներդ պիտի հարց չտաք նրանց կամ էլ պետք է հասկանալ, որ երբ նույն թիմի անդամները շաբաթը մեկ մեկնաբանություն են փոխում՝ ուրեմն միշտ էլ ունենալու ենք այս խառնաշփոթը, պարզապես պետք է անլուրջ վերաբերվել այդ հայտարարություններին»,- նշել է Թեւան Պողոսյանը։
Ըստ նրա՝ իրականում այս ամենի մեջ որևէ իմաստ չկա, որովհետև, եթե իմաստ լիներ, ապա ժողովրդավար ցանկացած իշխանություն նախեւառաջ իր առջև պիտի դներ իր նախընտրական ծրագիրը, եւ հրաժարական տար՝ այն իրականացնել չկարողանալու համար։
«Իրենց այդպիսի զրոյական կետ եմ մաղթում, որ իրենք մի անգամ, օրինակ, վաղը արթնանան, իրենց 2021 թ-ի նախընտրական ծրագիրը դնեն իրենց առջև ու ասեն՝ կներեք ժողովուրդ, ինչ- որ մի բան սխալ ենք արել, սկսում ենք զրոյական կետից կյանքի կոչել մեր նախընտրական ծրագիրը, այդպիսի զրոյական կետ եմ մաղթում իրենց»,- եզրափակեց Պողոսյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ