ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ թե «վեթթինգ», այլ՝ դատական համակարգի «մորթոցինգ»․ «Փաստ» 12/14/2023 07:56 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Կարեն Անդրեասյանը, որ «նախկինների» ժամանակ լավ հարմարված էր ՄԻ պաշտպանի պաշտոնում, իսկ իշխանափոխությունից հետո շտապեց իր «մասնագիտական ծառայությունները» ի սպաս դնել Նիկոլ Փաշինյանին ու հիմա Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է, նախօրեին հայտարարել է. «Այդքան քննարկված և պահանջված դատական վեթթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ: Այսպես՝ ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո»: Նա էլի ինչ-որ վիճակագրական տվյալներ է բերում: Բայց...
Այն, ինչ կատարվել ու կատարվում է դատական համակարգում վերջին 5 տարվա ու հատկապես վերջին 1-2 տարվա մեջ՝ Կարեն Անդրեասյան-արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան «տանդեմի» կողմից, ոչ թե «վեթթինգ» է, այլ դատական համակարգի, եթե կուզեք՝ դատական իշխանության «մորթոցինգ»: Ընդ որում, հենց Անդրեասյանի բերած «թվաբանությունն» էլ է դրա մասին վկայում:
ԲԴԽ-ն, Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, վերածվել է «պատժիչ օրգանի», որը հետևողականորեն հաշվեհարդար է տեսնում քաղաքական իշխանությանը անհաճո, Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ոչ ձեռնտու որոշումներ ընդունած դատավորների հետ: Ու ընդհանրապես, այն, որ մի քանի տարվա մեջ դատավորների մոտ 60 տոկոսը հեռացվել է ու նորերն են նշանակվել, ոչ մի լավ բանի մասին չի խոսում: Դա ոչ մի «վեթթինգ» էլ չէ: Դա ընդամենը դատարանները գործող իշխանության կրնկի տակ դնելու գործընթաց է, որը փորձ է արվում վերամբարձ ու ճռճռան ֆրազներով փաթեթավորած մատուցել:
Ի դեպ, նույնիսկ այսքանից հետո, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է: Համենայն դեպս, միայն այս ամսվա ընթացքում նա առնվազն երկու անգամ հրապարակավ արել է հայտարարություններ, որոնք դատական իշխանությանն ուղղված անթաքույց հրահանգներ էին առ այն, որ կայացնեն միմիայն մեղադրական վճիռներ, այն էլ՝ արագ-արագ: Դա էլ է հասկանալի. դատական համակարգն ամբողջապես ենթարկեցնել չի ստացվել, դեռ կան ոչ քիչ դատավորներ, որ չեն ուզում իշխանության կամակատար դառնալ ու մնում են դատավորի անվանը հավատարիմ: Դրա մասին է վկայում նաև այն, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերը, որպես կանոն, «մակագրվում» են մի քանի նույն դատավորներին:
Անհասկանալի է միայն, թե ո՞ւմ համար են «վեթթինգի» մասին «հեքիաթինգները»: Ո՞ւմ են ուզում ինչ-որ բան ասել կամ համոզել՝ Ձմեռ պապի՞ն: Չէ, ավելի ճիշտ՝ Սանտա Կլաուսին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 14․ 12․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ