ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպե՞ս է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում 12/13/2023 16:40 | ԼՐԱՀՈՍ
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցազրույցը Global Finance պարբերականին
Հ. 1. Հաշվի առնելով վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային շուկաներում տիրող անկայունությունը` ի՞նչ միջոցներ է ձեռնարկել բանկը ռիսկերը նվազեցնելու և շարունակական աճ ապահովելու ուղղությամբ:
Պ. Ամերիաբանկը վերջին տարիներին կայուն հաջողություններ է գրանցում: Աշխարհաքաղաքական լարվածությամբ և շուկայի անկայունությամբ պայմանավորված բարդ միջավայրում Բանկը ճկունություն է ցուցաբերել և մի քանի հիմնական ֆինանսական ցուցանիշներով գերազանցել շուկայի միջին ցուցանիշները: Մեր հաջողությունը կառուցված է ամուր հիմքերի վրա` պատշաճ դիվերսիֆիկացված հաշվեկշիռ, արդյունավետ կորպորատիվ կառավարում և ապագայի հստակ տեսլական:
ֆինանսական արդյունավետությունը բարելավելու և ռիսկով ճշգրտված կայուն շահութաբերություն ապահովելու համար մենք կարողացել ենք կիրառել ռիսկերի և իրացվելիության կառավարման հավասարակշռված մեխանիզմ: 2023թ. սեպտեմբերի դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 1.33 տրիլիոն ՀՀ դրամ` 2019թ. ի վեր գրանցվող 12% միջին տարեկան աճի տեմպով: 2023թ. 3-րդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկն ամենախոշոր վարկատուն է շուկայում՝ 902 մլրդ ՀՀ դրամ վարկային պորտֆելով և շուկայի 19.1% մասնաբաժնով: Մեր որդեգրած ունիվերսալ բանկային մոդելի ներքո շարունակել ենք դիվերսիֆիկացնել բանկի վարկային պորտֆելը՝ վերջին տարիներին մանրածախ և ՓՄՁ վարկերի գծով ապահովելով պորտֆելի երկնիշ աճ, ինչը նպաստել է վարկերի արդյունավետ բաշխմանը. մանրածախ և ՓՄՁ վարկերը կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի 61.2%-ը:
2020թ. սկսած շարունակաբար բարելավվում է նաև Բանկի վարկային պորտֆելի որակը։ 2023թ. սեպտեմբերի դրությամբ չաշխատող վարկերը կազմել են 2.16% (շուկայում գրանցված 2․97%-ի համեմատ)` պահպանելով նվազման միտումը և մնալով երկարաժամկետ միջին և նախահամաճարակային ցուցանիշից ցածր մակարդակի վրա (2.87%)։ Ընդհանուր ավանդների ու պարտատոմսերի գծով տարեսկզբից գրանցվել է 14.2% աճ և 27% աճ նախորդ տարվա համեմատ՝ հիմնականում ժամկետային ավանդների հաշվին: Չնայած անորոշ արտաքին պայմաններին` ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ սեգմենտներում ընդլայնվել է հաշվետերերի բազան, և էապես աճել են ավանդների պորտֆելները:
2023թ. առաջին երեք եռամսյակների ընթացքում մեր ընդհանուր կապիտալն աճել է 10.1%-ով ՝ հասնելով 190 մլրդ ՀՀ դրամի, ինչի հիմքում 2019թ.-ից գրանցված 17% միջին տարեկան աճի տեմպն է, որին նպաստել է կայուն շահույթի ապահովումը: Փաստացի, մեր զուտ շահույթը վերջին տարիներին աճում է երկնիշ թվով և՛ զուտ տոկոսային, և՛ ոչ տոկոսային եկամուտների հաշվին, ինչը վկայում է բանկի կողմից կայուն շահույթ գեներացնելու կարողության մասին: Արդյունքում, շահութաբերության ցուցանիշները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա (բանկի զուտ տոկոսային մարժան կազմել է 6.4%, կապիտալի եկամտաբերությունը՝ 26%, իսկ ակտիվների եկամտաբերությունը՝ 3.6%)` էապես գերազանցելով նաև շուկայական միջին ցուցանիշը:
Նման դինամիկ արդյունքները մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանում, և վկայում են այն մասին, որ Ամերիաբանկը շարունակելու է իր փոխակերպման ուղին: Իրականում, այս առումով բանկի հաջողությունն արտացոլում է դրական մակրոտնտեսական միջավայրը. 2022թ․–ին Հայաստանի տնտեսությունը դրսևորեց ճկունություն և աճի բարձր ներուժ՝. ապահովելով ՀՆԱ-ի 12.6%- աճ` միևնույն ժամանակ պահպանելով տարածաշրջանում ամենացածր գնաճի մակարդակը և ամենակայուն արժույթը։
Հ. 2. Բանկի հիմնական դիրքերը պաշտպանելու համար կիրառվե՞լ են արդյոք որևէ հատուկ միջոցներ կամ գործիքներ:
Պ. Ամերիաբանկը մշտապես հետևել է, որ իր կորպորատիվ կառավարումը համապատասխանի միջազգային լավագույն ֆինանսական և ինստիտուցիոնալ փորձին: Եվ դա կարևոր է բանկի հիմնական դիրքերը և հեղինակությունը ամրապնդելու տեսանկյունից: Բանկի ընդհանուր կառավարման համար պատասխանատու Տնօրենների խորհրդի անդամների բացարձակ մեծամասնությունն անկախ, ոչ գործադիր տնօրեններ են՝ միջազգային բազմակողմանի փորձով և ֆինանսական ոլորտի խորը գիտելիքներով: Բանկի հաջողությանը նպաստում են նաև փորձառու, բանիմաց, կազմակերպության արժեքներին և գաղափարներին հավատարիմ բաժնետերերը, որոնց կազմում ընդգրկված են նաև միջազգային ֆինանսական հաստատություններ (ՎԶԵԲ և ԱԶԲ): Ամերիաբանկը կարևորում է էթիկայի ամենաբարձր ստանդարտների և միջազգային պահանջների պահպանումը, ինչը դարձել է բանկի գործունեության բնորոշ հատկանիշը:
Ֆինանսական կայունության մեր ցուցանիշները նույնիսկ ամենադժվար ժամանակներում մնացել են բարձր մակարդակի վրա, իսկ շահութաբերության շարունակական բարելավումը վկայում է բանկի ֆինանսական կայունության մասին: Մասնավորապես, բանկը կատարեց «Բազել 3» համաձայնագրով նախատեսված կապիտալի բուֆերների ներդրման պահանջները՝ նախապես ապահովելով պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմները:
Հ. 3. Շրջակա միջավայրի պաշտպանությունը, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը վերջին տարիներին էլ ավելի կարևոր են դարձել: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել որպեսզի կազմակերպությունը կարողանա ապահովել իր պարտականությունների կատարումը նշված ոլորտներում: Բախվել եք արդյո՞ք կոնկրետ մարտահրավերների, և եթե այո, ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:
Պ. Կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության ստանդարտների լավագույն պրակտիկայի ներդրման ուղղությամբ մենք շուկայում միշտ եղել ենք միտումներ ձևավորող:
Կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության ընդհանուր գաղափարներին մեր հանձնառությունը մշտապես եղել է երկարաժամկետ զարգացման մեր անկյունաքարերից: Էկոլոգիապես կայուն զարգացման կերտումըմեր մոլորակը և գալիք սերունդներին պաշտպանող ապագայի ապահովմանն ուղղված ներդրումները պահանջումեն, որ ֆինանսական հաստատությունները առանցքային դեր ստանձնեն այդ գործում: Ամերիայում մենք պատասխանատու գործելակերպ ենք ներդրել և ներդրումային որոշումների կայացման ժամանակ հետևողականորեն առաջնահերթություն ենք տալիս էկոլոգիապես կայուն զարգացմանը: Կանաչ ներդրումները, վերականգնվող էներգետիկան և շրջակա միջավայրի պաշտպանության հիմնախնդիրները ոչ միայն մարտահրավեր են, այլև` հնարավորություն, որն Ամերիան մտադիր է լիարժեք օգտագործել: Դեռևս 2020թ. մենք հանդես եկանք որպես կանաչ պարտատոմսերի առաջին թողարկողը Հայաստանում և շարունակում ենք կարևորել բանկի կանաչ ակտիվների պորտֆելի հետագա ընդլայնումը։
Որպես Հայաստանի առաջատար բանկ` մենք ստանձնել ենք մեր համայնքներին աջակցելու պատասխանատվություն` օգնելով նրանց, ում առավելապես անհրաժեշտ է մեր աջակցությունը, այդ թվում՝ վերջերս տեղահանված մեր հայրենակիցներին: Մենք խոշոր ներդրումներ ենք կատարել մեր համայնքների զարգացման ուղղությամբ։
Հ. 4. Հաշվի առնելով նշված խնդիրները, ինչպես նաև արհեստական բանականության, թվային արժույթների և նմանատիպ այլ հանգամանքների ազդեցության ներքո փոփոխվող միջավայրը, ի՞նչ աշխատանք եք կատարել կազմակերպությունն ապագա մարտահրավերներից պաշտպանելու և հաճախորդներին հետագայում նույնպես բարձրորակ պրոդուկտներ առաջարկելու համար:
Պ. Բանկի բոլոր մակարդակներում մեր մտահորիզոնը և ստեղծագործական մոտեցումն ապահովել են փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակություն: Մենք եղել ենք տարածաշրջանում թվային փոխակերպումը խթանող առաջին հաստատություններից մեկը` ապահովելով ինտերնետ-բանկինգ համակարգի օգտագործման 69% գործակից և կանխիկ գործառնությունների բեռնաթափման 84% ցուցանիշ ինչը վկայում է մեր ռազմավարական զարգացման նշանակալի հաջողությունների մասին:
Թվային փոխակերպումը մենք դիտարկում ենք որպես բանկային ոլորտի սահմաններից դուրս նոր հորիզոններ բացելու հնարավորություն. զարգացման այս արդյունավետ հարթակները մենք կարող ենք առաջարկել տարբեր ոլորտներին, շուկաներին և պոտենցիալ հաճախորդների լայն շրջանակին: Առողջապահությունից մինչև ճամփորդություն ու մինչև ֆինտեխ կրթություն, որտեղ տվյալների և հնարավորությունների համապարփակ կիրառումը կարող է նոր հեռանկարներ ստեղծել և տարբերակներ ներկայացնել, մենք այս ուղղությամբ համագործակցում ենք առանցքային դերակատարների հետ՝ մեր տեխնոլոգիական փորձառությունն առավել արդյունավետ օգտագործելու և շուկայում ներկայացնելու համար:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր:
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ ֆինանսական տեխնոլոգիաների միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:
Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից