ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած կողմի հանդեպ վստահության չափաբաժինը որոշվում է նախորդիվ եղած պայմանավորվածությունների պահպանմամբ. ՔՊ-ն՝ մոսկովյան հարթակի մասին 12/13/2023 12:35 | Քաղաքական
Կա բանակցությունների որոշակի տրամաբանություն, արդեն որոշակի գործընթաց է տեղի ունեցել և այդ գործընթացի տրամաբանության շարունակականության ապահովումը շատ կարևոր է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով ռուսական կողմից հնչող հայտարարություններին, թե Հայաստանը խուսափում է ռուսական հարթակներում բանակցություններից։
«Խաղաղության համաձայնագրի քննարկումները արդեն իսկ նախորդիվ ժամանակահատվածում ընթացել են, սա է պատճառը, որ Հայաստանը նշում է, որ կա արդյունավետության հարց, մասնավորապես, գիտենք, որ Վաշինգտոնում մի քանի ռաունդով բանակցություններ են տեղի ունեցել՝ ԱԳՆ-ների մակարդակով, Բրյուսելում են երկրների ղեկավարների մակարդակով տեղի ունեցել բանակցություններ, որտեղ համաձայնեցվել են սկզբունքային հարցերը՝ ակնկալվելիք խաղաղության համաձայնագրի շուրջ։ Շատ կարևոր է, որ այս գործընթացները շարունակվեն և կրկին չվերադառնանք զրոյական կետի և նորից սկսվեն սկզբունքային հարցերի շուրջ քննարկումները»,- ասաց Խանդանյանը։
Ըստ նրա՝ հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների և վերջին ամիսներին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն է խուսափում բանակցություններից և չի մասնակցում դրանց։ «Մեր ակնկալիքն այն է մեր գործընկերներից, որ նրանք կարողանան ստիպել Ադրբեջանին և բերել բանակցությունների սեղանի շուրջ»։
Հարցին, թե հաշվի առնելով Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ճակատագիրը՝ որքանով է հայկական կողմը վստահում ռուսական հարթակին՝ Խանդանյանն ասաց, որ դա լեգիտիմ մտահոգություն և հարցադրում է՝ հաշվի առնելով այն համգամանքը, որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրականացման երաշխավորը ռուսական կողմն էր։
«Ցավոք, այսօր մենք մի իրավիճակում ենք հայտվել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը՝ կապված ԼՂ հայերի անվտանգության, Լաչինի միջանցքի հետ՝ խափանվել են, հետևաբար այդ լեգիտիմ մտահոգությունը մնում է»։
Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց, որ Նոյեմբերի 9-ի հայտարարություն կար, բայց հողի վրա ինչ տեղի է ունեցել՝ տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, թե վստահությունը, թե տրամադրվածությունը բխում են այդ իրողություններից։ «Իսկ արդեն հարթակների հետ կապված՝ մենք միշտ նշել ենք, որկարևոր է, որ սկզբունքները պահպանվեն, իսկ սկզբունքները նշել ենք. տարածքային ամբողջականության ճանաչում, ճանապարհների ապաշրջափակում՝ երկրների սուվերեն իրավազորության ներքո»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ