Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Արցախից բռնի տեղահանված թոշակառուները ստիպված գիշերները լուսացնում են անձնագրային բաժանմունքների դիմաց՝ հերթերում․ հրաժարվում են 20 հոգուց ավել սպասարկել 12/13/2023   14:31  |  ԼՐԱՀՈՍ

Արցախից բռնի տեղահանված թոշակառուները շաբաթներ շարունակ ՀՀ-ում հաշվառվել չեն կարողանում․ անձնագրային բաժանմունքներում անծայր հերթեր են, աշխատողներն էլ սովորականից ավել ծանրաբեռնվել չեն ցանկանում։

«70 տարեկան կին եմ, ամուսինս էլ է թոշակառու, ես էլ։ Արդեն 5 անգամ Եղեգնավանից հասել ենք Վեդի, որ հաշվառվենք, կարողանանք թոշակները ստանալ, բայց մինչև այսօր չենք կարողացել հաշվառվել։ 20 հոգուց ավել չեն սպասարկում, հրաժարվում են։ Մոտ երկու շաբաթ առաջ, որ եկանք, 55 հոգի հերթ էին կանգնել, անձնագրայինում ասացին՝ 20 հոգի թող մնան, մյուսները գնացեք, ավել չենք սպասարկելու։ Ժամը առավոտվա 6-ին էլ ենք եկել հերթ կանգնել, 7 անց կես էլ, էսօր էլ կեսգիշերին՝ ժամը 12-ին ենք եկել՝ էն հույսով, որ գոնե հիմա կստացվի, բայց էլի չեն ընդունում։ Աշխատողներն էլ, բաժնի պետն էլ ասում են՝ 20 հոգուց ավել չենք սպասարկելու։ Որ գոնե հաջորդ օրը հերթը շարունակվի պահվել, էլի ոչինչ, բայց դա էլ չեն անում։ Ասում են՝ պետք ա հենց էդ օրը գաք կտրոնը քաշեք և ըստ դրա 20 հոգուն սպասարկենք, հաջորդ օրերին էլ նույն ձևով»,-«Փաստինֆո»-ին պատմում է անելանելի վիճակում հայտնված, Արցախից բռնի տեղահանված տիկին Աննան։

Թոշակառու կինն ասում է՝ մարդիկ գիշերները անձնագրային բաժանմունքների դիմաց են անցկացնում, իրենք իրենց մեջ հերթ պահում, որ աշխատանքային օրը բացվելուն պես մտնեն, բայց դա էլ վիճակը չի թեթևացնում։

«Անկարագրելի վիճակ է այստեղ․ հաշմանդամ մարդիկ կան, որ սայլակով, հենակով քանի օր է՝ գալի են, հերթ պահում, առավոտից իրիկուն մնում ու հետ գնում։ Բաժնի պետն էլ մի հստակ բան չի ասում, մենակ կրկնում է, որ 20 հոգուց ավել չեն կարող սպասարկել։ Էսպես մինչև ե՞րբ, ինչ-որ տարբերակ չկա՞ կանոնակարգելու էս գործընթացը»,-սրտնեղած ավելացնում է բռնի տեղահանված զրուցակիցս։

Տիկին Էլմիրան էլ մեկ ամիս է՝ Արաբկիրի անձնագրային բաժանմունքի ճանապարհին է։ Թոռան անձնագրի ժամկետը 2023թ․ սեպտեմբերին է լրացել։ Պատերազմի ու բռնի տեղահանության պատճառով ստիպված են այստեղ՝ Հայաստանում նոր անձնագիր հանել, բայց քանի որ թոռան 18 տարին լրացել է, բարդացնում են։

«Սկզբում ասել են, թե զինկոմիսարիատից պետք ա թուղթ բերեք, գնացել ենք էնտեղ, ասել են՝ արցախցիներին չենք կարող թուղթ տալ, դեռ սպասեք, հետո թե՝ ձև 9 բերեք, դա էլ չեն տվել, ասել են՝ երկար գործ է, ձգձգում են, բարդացնում։ Հետո էլ ասացին, որ փախստականի թուղթ պիտի ունենանք, որ նոր անձնագիր տան, բայց մեկ ամիս է՝ չենք կարողանում հաշվառվել, որ էդ փախստականի թուղթը ստանանք։ Երբ գնում ենք՝ հերթ է»,-ասում է տիկին Էլմիրան։

Ընտանիքի բոլոր անդամները, բացառությամբ թոռան, հասանելիք աջակցությունը՝ 100 հազարական դրամն ու 40+10 հազարականները, ստացել են։ Քանի որ թոռան անձնագրի ժամկետը լրացած է, աջակցության գումարները չի կարողացել ստանալ։

«Գնացել ենք սոցապի տարածքային բաժին, ասել են քանի որ անվավեր է անձնագիրը, դրա համար չի նստել գումարները։ Իրենց ասելով՝ Կենտրոնական բանկը դուրս է գրել էդ գումարը, բայց հաշվեհամարին չի նստում, քանի որ անձնագրի ժամկետը լրացել է։ Խորհուրդ են տվել, որ շուտ հանենք նոր անձնագիրը, որպեսզի էդ գումարները չկորչի, բայց դե երբ գնում ենք՝ հերթ է, չենք կարողանում դիմում ներկայացնել։ Էդ գումարները դե երևի արդեն կորցրել ենք, բայց գոնե հաջորդ ամիսների հասանելիքը ստանալու համար ենք մտածում։

Բացի այդ, թոռս ուզում է աշխատանքի մտնել, բայց որ անձնագիրն անվավեր է, չի ստացվում, չեն վերցնում»,-իրավիճակը ներկայացնում է տիկին Էլմիրան։

Որպեսզի պարզենք, թե բռնի տեղահանված, զորակոչային տարիքի մեր հայրենակիցները կարող են արդյոք 070 կոդով անձնագիր ստանալ ու ինչ ընթացակագով է դա կատարվում, «Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Աննա Մակարյանի հետ։

«Եթե բռնի տեղահանված անձը հաշվառվել է ՀՀ-ում և ստացել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, ապա կարող է 070 կոդով նոր անձնագիր ստանալ՝ անկախ նրանից զորակոչային տարիքի է, թե ոչ։ Այսինքն՝ նախ պետք է անձնագրային ծառայություն դիմել և ճշտել՝ հանդիսանու՞մ է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող, թե՞ օրենքի ուժով ՀՀ քաղաքացի է։ Եթե զորակոչային տարիքի է և ՀՀ քաղաքացիություն ունի, թեկուզ լինի բռնի տեղահանված, պետք է զինվորական հաշվառման կանգնի, հաշվառվի նաև ներկայիս հասցեում, որպեսզի կարողանա ստանալ նոր անձնագիր։ Իսկ եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական է, ապա զինվորական հաշվառման կանգնելու կարիք չկա, ուղղակի պետք է ՀՀ-ում բնակության հասցեով հաշվառվի և 070 կոդով նոր անձնագիր ստանա»,-մանրամասնեց Մակարյանը։

Նկատենք, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն արդեն երրորդ ամիսն է, որ ոչ կենսաթոշակ, ոչ էլ նպաստ են ստացել։ Արցախի հայաթափումից գրեթե երեք ամիս է անցել, և միայն երկու օր առաջ՝ դեկտեմբերի 11-ին է գործարկվել էլեկտրոնային հարթակը, որտեղ առցանց դիմում ներկայացնելով՝ հնարավոր է ստանալ կենսաթոշակ, նպաստ։ Ընդ որում՝ տեղահանված շահառուները դիմումներ ներկայացնել կարող են բացառապես այն դեպքում, եթե արդեն ՀՀ-ում հաշվառման հասցե ունեն։

Անձնագրային բաժանմունքներում արդեն մի քանի շաբաթ է, որ հաշվառման սպասողների հերթեր են գոյանում և ընդամենը երեկ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարություն տարածեց, որ առաջացող հերթերը հաշվի առնելով՝ Երևանի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերին՝ 2023 թ. դեկտեմբերի 16-ին և 23-ին, ժամը 9.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով կսպասարկվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք։

Արխիվային լուսանկար

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:31 12/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար
16:28 11/12/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԱյսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները
13:40 11/12/2023  |  ՔաղաքականԱրցախցիների իրավունքներն ապահովելու պահանջով նամակ՝ ՄԱԿ գրասենյակին
18:58 08/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 5351-ն արդեն աշխատանքի է տեղավորվել
16:34 08/12/2023  |  ԼՐԱՀՈՍՔննարկման ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու նպատակով միջազգային հանրության կողմից աջակցության տրամադրման կարևորությունը
16:10 08/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը 2.9 միլլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար
18:56 07/12/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԻ՞նչ անել, եթե 40+10 հազար դրամ ծրագրի դիմումը լրացնելիս չեք մուտքագրել անչափահասի տվյալները
11:37 06/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024-ի պետբյուջեով նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր
18:58 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից
17:44 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված 109 հազար անձի վճարվել են 100 հազար դրամները

Արխիվ

[]