Թեմաներ
Կիրակի 09 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/07/2024   23:41 Հայտնի է Նալբանդյան գյուղում սպանված եւ վիրավորում ստացած ոստիկանների ինքնությունը 09/07/2024   22:18 Հանրապետական մարզադաշտը ցնծում է. Հայաստանի հավաքականը 4-1 հաղթեց Լատվիային 09/07/2024   22:14 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախին չօգնելու որոշումը Նիկոլ Փաշինյանն է եղել. Արայիկ Հարությունյանը Փաշինյանից երբեք ոչինչ չի թաքցրել 09/07/2024   21:56 Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 09/07/2024   21:52 ՆԳՆ-ն տարածել է ոստիկանության ծառայողի սպանության մեջ կասկածվողի լուսանկարը. նա զինված դիմել է փախուստի 09/07/2024   21:40 Ջենիֆեր Լոպեսը հեռացրել է Բեն Աֆլեքին նվիրված դաջվածքը 09/07/2024   21:07 Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել 09/07/2024   20:35 Զախարովան Արեւմուտքին համեմատել է անհագ հրեշի հետ 09/07/2024   20:17 Հայաստան-Լատվիա․ Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով 09/07/2024   20:11 Գերմանիայում ոզնին կաթվածահար է արել օդանավակայանի աշխատանքը 09/07/2024   19:52 ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 09/07/2024   19:45 Այլևս պարզապես փոփ աստղ չէ. Սելենա Գոմեսը միլիարդատեր է դարձել 09/07/2024   19:32 Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից, որը վերաբերում է Պուտինի, Լավրովի ձերբակալությանը 09/07/2024   19:28 Հազարավոր մարդիկ դուրս են եկել Բաստիլի հրապարակ ՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը 09/07/2024   19:18 Հայաստան-Լատվիա. մեկնարկային կազմեր 09/07/2024   18:42 Մխիթարյանը շարունակում է նախապատրաստվել առաջիկա խաղերին 09/07/2024   18:25 Փրկարարները քաղաքացուն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային 09/07/2024   18:21 Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած 09/07/2024   18:06 Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը 09/07/2024   17:40 Հայաստան է ժամանել Իրաքի գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդը 09/07/2024   16:59 Հրդեհ Բայանդուր գյուղում․ տուժածներ չկան 09/07/2024   16:47 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին 09/07/2024   16:41 Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն 09/07/2024   16:25 Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած 2 տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել 50 հազար դրամ, որպեսզի բաժին չտեղափոխեն 09/07/2024   16:08 Բազմաթիվ աղավաղումներ ու սխալներ կան, Հայոց պատմության նոր դասագիրքը ենթակա չէ գործածման․ ԳԱԱ 09/07/2024   15:20 «Սրբազանի հետեւից քայլեց տեսանք որ ըտենց մարդ կա». Ո՞վ է Սուրեն Պետրոսյանը ու ով է նրան ճանաչում. հարցման արդյունքներ 09/07/2024   14:58 Գնել Սանոսյանը Տավուշի և Լոռու մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակներում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը 09/07/2024   14:48 Հայաստանն այն կենսական պտուտակն էր, որն ապահովում էր համաշխարհային կայունությունը. Աղաջանյան 09/07/2024   14:45 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով 09/07/2024   14:06 ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար 09/07/2024   13:27 Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն իր վերջին աջակցությունը հակասում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններին. ԻՀՊԿ 09/07/2024   13:22 Հայաստան է ժամանելու Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը 09/07/2024   12:52 Ադրբեջանը Արցախը օկուպացնելուն զուգահեռ ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ նկատմամբ. Աբրահամյան (տեսանյութ) 09/07/2024   12:50 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին 09/07/2024   12:32 Անվտանգային համակարգը տոտալ ոչնչացված է, ինչին զուգահեռ կորցրել ենք կարեւորագույն կենսատարածք. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) 09/07/2024   12:24 Դիմադրողականությունը քայքայած բոլոր բաժանարար գծերը պետք է վերացվեն. Բագրատ Սրբազան 09/07/2024   12:09 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց 09/07/2024   12:00 Սկանդալներ փնտրել պետք չէ, մանիպուլյատիվ գնահատականները աղերս չունեն, շարժումն ավելի խորքային է. Մելիքյան 09/07/2024   11:50 Երկրաշարժ՝ Թուրքիայում 09/07/2024   11:47 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև 09/07/2024   11:22 Քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց. Երիցյան 09/07/2024   11:06 « Դեպի կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն» պանելային քննարկում. ուղիղ 09/07/2024   11:03 Տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը. Վարուժան Գեղամյան 09/07/2024   10:52 ԱԺ պատգամավորը Դանիայից պատվիրակության հետ հանդիպմանը բարձրաձայնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրները 09/07/2024   10:46 ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է 09/07/2024   10:07 Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան 09/07/2024   08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ» 09/07/2024   08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ» 09/07/2024   08:50 Դեսպաններից ոմանք քծնել են Փաշինյանին․ «Հրապարակ» 09/07/2024   08:46 Պաշտոնի հերթական չարաշահումն ու հերթական կոռուպցիոն գործարքը. ի՞նչ կապ ունի Կարեն Գիլոյանը. «Ժողովուրդ»
09/06/2024   15:51 Դավիթ Գյուրջինյանը համալսարանի ռեկտոր նշանակվելուց ի վեր 59 աշխատակցի ազատել է աշխատանքից, մոտ 40-ը՝ դասախոսներ են. Ցոլակ Ակոպյան 09/06/2024   15:58 34-ամյա կնոջ մորաքրոջ որդին հրավիրել է ամառանոց, որտեղ նրան փորձել են բռնաբարել. հնչել են կրակոցներ 09/07/2024   18:21 Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած 09/06/2024   22:29 Ալեն Սիմոնյանի նոր օգնականը 09/07/2024   13:27 Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն իր վերջին աջակցությունը հակասում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններին. ԻՀՊԿ 09/07/2024   15:20 «Սրբազանի հետեւից քայլեց տեսանք որ ըտենց մարդ կա». Ո՞վ է Սուրեն Պետրոսյանը ու ով է նրան ճանաչում. հարցման արդյունքներ 09/07/2024   22:18 Հանրապետական մարզադաշտը ցնծում է. Հայաստանի հավաքականը 4-1 հաղթեց Լատվիային 09/07/2024   21:07 Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել 09/06/2024   12:08 Զաքիր Հասանովը հանձնարարականներ է տվել Հայաստանի սահմանին մոտ գտնվող զորքերին. Ադրբեջանի ՊՆ 09/06/2024   22:44 Տղամարդը տարիներ շարունակ թմրանյութեր է ներարկել կնոջը և թույլ տվել տասնյակ անծանոթների բռնաբարել նրան 09/07/2024   22:14 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախին չօգնելու որոշումը Նիկոլ Փաշինյանն է եղել. Արայիկ Հարությունյանը Փաշինյանից երբեք ոչինչ չի թաքցրել 09/06/2024   11:20 Անսպասելի կարճ հանդիպում ունեցա փողոցում հավաքված տաքսու վարորդների հետ. Ալեն Սիմոնյան 09/07/2024   12:09 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց 09/07/2024   23:41 Հայտնի է Նալբանդյան գյուղում սպանված եւ վիրավորում ստացած ոստիկանների ինքնությունը 09/07/2024   08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ» 09/06/2024   08:04 Նոր ընդդիմություն է ձևավորվո՞ւմ․«Հրապարակ» 09/06/2024   16:21 Թեփի և կրծքագեղձի քաղցկեղի միջև կապ է հայտնաբերվել 09/06/2024   20:08 Շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը 09/07/2024   16:25 Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած 2 տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել 50 հազար դրամ, որպեսզի բաժին չտեղափոխեն 09/07/2024   08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ»

«Հաղթանակ» զբոսայգու սեփականատիրոջ որդին քրոջն ու եղբորը զրկում է ժառանգությունից. ՍԴ դատավորի անուն են տալիս. «Ժողովուրդ» 12/09/2023   08:05  |  Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջերս «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքից տեղեկացանք, որ Երեւանի «Հաղթանակ» զբոսայգին շահագործող «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության հիմնադիր եւ միակ սեփականատեր Թորոս Ումրիկյանի մահից հետո նրա ժառանգության եւ «Հաղթանակ» զբոսայգու շահագործման հետ կապված լուրջ զարգացումներ են տեղի ունեցել։ Մասնավորապես, պարզեցինք, որ Թորոս Ումրիկյանը մահացել է դեռեւս 2021 թվականին, որից հետո նրա ավագ որդին՝ Հակոբ Ումրիկյանը, դատարաններ ներկայացրած հայցերով փորձում է իր եղբորն ու քրոջը զրկել ժառանգության իրավունքից, որպեսզի միայնակ տիրանա ամբողջ ժառանգությանը։


Ուսումնասիրելով նրա կողմից դատարաններ ներկայացված հայցերը եւ դրանց ճակատագրերը՝ ակնհայտ աչք ծակեց այն հանգամանքը, որ նրա հայցերը եւ բողոքները հիմնականում լուծվում նրա օգտին։ Ընդ որում, ոչ միայն ժառանգության հետ կապված, այլ նաեւ բազմաթիվ այլ հարցերում։ Օրինակ՝ «Էվոկաբանկ»-ի հետ վեճը եւս լուծվել է նրա օգտին, որի արդյունքում, նա ազատվել է «Էվոկաբանկ»-ին 250.000 ԱՄՆ դոլար վարկը վճարելու պարտավորությունից, ինչը բավականին հետաքրքիր երեւույթ է։ Ժառանգության հետ կապված հարցերում վիճակն էլ ավելի հետաքրքիր է։

Հակոբ Ումրիկյանը փորձել է ձեւական պատճառաբանություններով հասնել նրան, որ դատարանը եղբոր ու քրոջ հայրության ճանաչման վկայականներն անվավեր ճանաչի, ինչը սկզբում չի հաջողվել, քանի որ վարչական դատարանը մերժել է նրա հայցերը, սակայն «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ ոչ միայն վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է այդ որոշման դեմ նրա ներկայացրած վերաքննիչ բողոքը, այլեւ Հակոբ Ումրիկյանը նաեւ իր վերաքննիչ բողոքը բավարարելու մասին որոշման դեմ է վճռաբեկ բողոք ներկայացրել, եւ այդ բողոքն էլ վճռաբեկ դատարանն է վարույթ ընդունել։ Իրականում, բոլորին է հայտնի, որ վճռաբեկ դատարանը եզակի դեպքերում է բողոքները վարույթ ընդունում, եւ այդ եզակիների շարքում է հայտնվել հենց Հակոբ Ումրիկյանը։ Փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է Հակոբ Ումրիկյանը կարողանում նման հաջողությունների հասնել ՀՀ դատարաններում, եւ Ումրիկյանին մոտ կանգնած աղբյուրները մեզ հայտնեցին, որ նա բավականին սերտ կապեր ունի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատների, ապա նաեւ հենց վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանի հետ, ով ներկայումս ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր է, եւ որ Հակոբ Ումրիկյանը հաճախ է պարծենում նրա հետ ունեցած կապերով, ինչպես նաեւ նրանով, որ դատարաններում ինքը ոչ մի խնդիր չունի։

Ընդ որում, նշենք, որ «Դատալեքս»-ից տեղեկացանք, որ Հակոբ Ումրիկյանը 2022 թվականին նաեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ՀՀ ԴԱՀԿ աշխատակցին սնանկության կառավարչի միջոցով՝ խոշոր չափերի կաշառք տալու փորձի համար։ Չնայած, որ այդ արարքի համար պատիժ է նախատեսված 200-400 հազար դրամի չափով՝ տուգանք կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում, սակայն Հակոբ Ումրիկյանի նկատմամբ նվազագույն պատիժ է նշանակվել՝ տուգանք 200.000 դրամի չափով։ Տեղեկացանք նաեւ, որ 2022 թվականից Հակոբ Ումրիկյանի հետ կապված մի քանի քրեական գործեր են հարուցվել նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում՝ «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության տնօրենի հետ բազմաթիվ հանցագործություններ կատարելու վերաբերյալ, սակայն գործը ոչ մի կերպ առաջ չի գնում, եւ չնայած տնօրենին մեղադրանք առաջադրվել է, սակայն Հակոբ Ումրիկյանին դեռեւս հաջողվում է ջրից չոր դուրս գալ եւ նրա մասով գործն արդեն 2 տարի է առաջ չի գնում։

ArmLur.am-ը կապ հաստատեց Հակոբ Ումրիկյանի հետ, որը, անդրադառնալով տեղեկություններին, հայտնեց. «Ես Ձեր կողմից նշված անձնավորությանը չեմ ճանաչում, ես անգամ չգիտեմ, թե Դուք ում մասին եք ասում, ես անգամ չգիտեմ՝ ինքը ով է: Իսկ ինչ վերաբերում է մյուս գործերին, տարբեր դատական գործեր են ընթանում, իմ վրա էլ են գրել, ինձ վրա մի քանի քրեական վարույթով քննություն է ընթանում: Դուք նշեցիք այգու տնօրենի մասին. այգու տնօրենի գործը այս պահին դատարանում քննվում է, մարդը 25 հազար դրամ է վճարել ապահովության համար, ու 25 հազար դրամի համար նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ուղղակի մարդիկ փորձում են մեր անունը, կարգավիճակը օգտագործել, իրենց համար PR ստեղծել ու մեր վրա էլ ցեխ շպրտել: Ի՞նչ է նշանակում, թե դուք դատարանում լավ կարգավիճակում եք, ձեզ համար լավ է. բազմաթիվ գործեր են քննվում, մի տեղ լավ է գործը, մեկ այլ տեղում՝ վատ, ի՞նչ է դա նշանակում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 09. 12․ 23 թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]