Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 5351-ն արդեն աշխատանքի է տեղավորվել 12/08/2023   18:58  |  ԼՐԱՀՈՍ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ։

Ինչպես նշել է Ռուբեն Սարգսյանը, ԼՂ-ից բռնի տեղահանվածներից արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել շուրջ 5351 անձ՝ մշակող արդյունաբերության, կրթության, սպասարկման և ներծառայության, շինարարության և այլ ոլորտներում: Ըստ նրա՝ դեկտեմբերի 4-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում հաշվառվել է աշխատանք փնտրող 3929 անձ, որից 3737-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ, 1608-ը՝ աշխատանքի տեղավորման ուղեգիր, ինչի արդյունքում 438-ն այս պահի դրությամբ արդեն իսկ աշխատանք ունի:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ մշակվում են զբաղվածության ապահովմանը միտված երկու ծրագրեր, որոնք գտնվում են վերջնականացման փուլում: Հաստատվելու հետո կգործեն 2024 թ.-ից: Նշվել է նաև, որ Առողջապահության և Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունները նույնպես հատուկ միջոցառումներ են իրականացնում համապատասխան ոլորտային մասնագետների զբաղվածության աջակցության նպատակով: Բացի այդ, զբաղվածության տարբեր ծրագրեր են իրականացվում են և նախատեսվում միջազգային գործընկերների հետ: Ռուբեն Սարգսյանը հայտնել է նաև, որ այս պահի դրությամբ տարբեր ոլորտներում առկա է առնվազն 5000 թափուր աշխատատեղ: Մանրամասներին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են այցելել Միասնական սոցիալական ծառայության կենտրոններ կամ www.e-work.am կայք:

Զարուհի Մանուչարյանը ներկայացրել է մինչ երկու տարեկան երեխայի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ և մայրության նպաստների նշանակման ընթացակարգերը: ՀՀ-ում խնամքի նպաստ նշանակելու համար ժամանակավոր պաշտպանություն ստացած մեր հայրենակիցը կարող է դիմում ներկայացնել դեկտեմբերի 11-ից : ՀՀ օրենսդրությամբ խնամքի նպաստի նշանակումը տարբերակված է՝ հաշվի առնելով երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, թե դրանից հետո։ Ըստ այդմ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստ կնշանակվի, եթե ծնողը ՀՀ գործատուի մոտ գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է ՀՀ-ում:

2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած հայրենակցին խնամքի նպաստ կնշանակվի անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից։ Խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը հաշվի կառնվի միայն խնամքի չափը որոշելիս: Ընդ որում, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին խնամքի նպաստը օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ՝ երեխայի և ծնողի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու դեպքում: Ինչ վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստին, ապա ՀՀ-ում երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը կարող է դիմել, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվել։ Դիմումները կընդունվեն դեկտեմբերի 11-ից։

«Եվ վերջում նաև մայրության նպաստի մասին՝ ՀՀ-ում մայրության նպաստի նշանակման համար անձը կարող է դիմել, եթե ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում նրան մայրության նպաստ չի նշանակվել։ Եթե անձը չի աշխատում և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի, խոսքը 140 օրվա մասին է, կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում, ապա մայրության նպաստ նշանակելու համար կարող է դիմել 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո՝ 140 օրվա ընթացքում։ Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվելու»,-ասել է Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ սահմանված ժամկետում մայրության նպաստ նշանակելու դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն։

Նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ դիմումին անհրաժեշտ է կցել ՀՀ բժշկական կազմակերպության կամ ԼՂ-ում գտնված բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ դրա բացակայության դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականը։ Աշխատող մայրերին մայրության նպաստն ընդհանուր կարգով նշանակելու, հաշվարկելու և վճարելու է գործատուն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:34 08/12/2023  |  ԼՐԱՀՈՍՔննարկման ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու նպատակով միջազգային հանրության կողմից աջակցության տրամադրման կարևորությունը
16:10 08/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը 2.9 միլլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար
18:56 07/12/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԻ՞նչ անել, եթե 40+10 հազար դրամ ծրագրի դիմումը լրացնելիս չեք մուտքագրել անչափահասի տվյալները
11:37 06/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024-ի պետբյուջեով նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր
18:58 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից
17:44 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված 109 հազար անձի վճարվել են 100 հազար դրամները
17:18 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍՁմռան այս սառը օրերին արցախցիներին մի քաղաքից մյուսն են ուղարկում՝ երբեմն փաստաթուղթ ներկայացնելու համար. պատգամավոր
12:21 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀունգարիայի հայ համայնքն օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին
11:31 05/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև օգնություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
16:23 03/12/2023  |  ՔաղաքականՀՀԿ գրասենյակում հանդիպում է անցկացվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ

Արխիվ

[]