Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Դրեյֆուսի գործը և մեր քաղբանտարկյալները. մարդու իրավունքների օրվան ընդառաջ 12/08/2023   11:37  |  ԼՐԱՀՈՍ

1898-ին Էմիլ Զոլան հրապարակեց «Ես մեղադրում եմ» հոդվածը, որը Ֆրանսիայում առաջացրեց լուրջ հասարակական ճգնաժամ։ Դրեյֆուսը ֆրանսիական բանակի սպա էր, որը ձերբակալվել էր դավաճանության համար և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Արդար դատավարությանը խոչընդոտում էր մի քանի հանգամանք. բանակը, որը շատ ազդեցիկ էր, Դրեյֆուսի ազգությունը՝ հրեա, և հանրային կարծիքը, որը պնդում էր՝ պատժել «դավաճանին»։ Այս մասին գրել է Վահե Հովհաննիսյանը.

«Է. Զոլան իր հոդվածում առաջին տեղում դրեց արդարադատությունը և իր հեղինակությամբ ֆրանսիական հանրային վերնախավի մի մեծ հատվածի կոնսոլիդացրեց իր շուրջ։ Կար մամուլ, կար բարիկադավորված հասարակություն, որը սակայն մի պահից սկսած՝ պահանջում էր միայն մեկ բան՝ արդարություն։ Սուր սոցիալական կոնֆլիկտից ֆրանսիական հասարակությունը դուրս եկավ ավելի ուժեղ, ավելի հասունացած։ Ի վերջո, Դրեյֆուսը արդարացվեց։ Այս պատմությունը Ֆրանսիայի առողջ զարգացման հարցում ունեցել է կարևոր նշանակություն և բեկումնային պահ եղավ աշխարհում քաղաքացիական հասարակության զարգացման մեջ։

Հայաստանը՝ անօրինականությունների խաչմերուկ՝ Էմիլ Զոլայի բացակայությամբ

Արմեն Աշոտյանի գործ

Հայաստանում հնարավոր չէ գտնել բանական մարդու, որը չգիտի, թե ինչու է Աշոտյանը բանտում։ Բոլորը գիտեն, որ նա անազատության մեջ է իր քաղաքական հայացքների և իր գործունեության համար։ «Աշոտյանին ես միշտ էլ չէի սիրում» ձևակերպումն ուղղակի արդարացում է՝ պախկվելու, անձայն լինելու համար։  Արդարադատություն պետք է պահանջել բոլորի համար, ու անձնական նախասիրությունները կապ չունեն։

Լևոն Քոչարյանի դեպք

Լ. Քոչարյանի դեպքը աֆրիկյան, լատինաամերիկյան գեշ ռեժիմներին բնորոշ պատմություն է։ Մարդը ցուցադրաբար ենթարկվում է հարձակման, իշխանությունը դրանով ինչ-որ բան է ուզում հասկացնել (ամեն ինչ աչքիդ առաջ է), հետո նրան  բանտարկում են և մեղադրում լրիվ հակառակի մեջ։ Իշխանությունը 3 մլն մարդու այսպիսով հասկացնում է, որ ցանկացածիդ հետ նման կերպ կարող եմ վարվել։ Ու քաղաքացիական տհասություն է՝ այստեղ քաղաքական հայացքների կամ նախագահ Քոչարյանի հանդեպ այս կամ վերաբերմունքը որպես արդարացման փաստարկ բերելը։

Գեներալ Խաչատուրովի բանտարկությունը

Գ. Խաչատուրովը երկար ժամանակ  անազատության մեջ էր։ Խաչատուրովն այն դեմքն է, որը չէր առաջացնում հակակրանք հանրային որևէ շերտի մոտ, և նրա պաշտպանության-արդարադատության պահանջով կարելի էր վարակել շատ լայն շերտերի։ Ի վերջո, սա այն գեներալն էր, որով պարծենում էր հասարակությունը տավուշյան մարտերի ժամանակ։ Բայց հասարակությունը լռեց։ Մինչև մեր հասարակությունը չսովորի պահանջել արդարություն, արդարադատություն և չզարգանա այն աստիճանի, որ պայքարի դրա համար, մենք ապրելու ենք շատ անդուր փուլեր։

Գագիկ Ծառուկյանի գործ

Գ. Ծառուկյանին դատում են ընտրությունների ժամանակ ինչ-որ մարդկանց 10 հազար դրամ տալու համար։

Երբ մի ամբողջ ժողովուրդ գիտի և թերևս մասնակից է 1995-ից բոլոր ընտրությունների կասկածելի ընթացքին և արդյունքներին, տեղյակ է ընտրական համակարգի որակի և մեխանիզմների մասին, այդ ֆոնին իրավապահ և գործող քաղաքական համակարգը բեմադրում է իբր ընտրական արդարությանը նվիրված քրգործ, բանտարկում է Ծառուկյանին, ու մենք ձևացնում ենք, թե սա նորմալ է։

Բոլորը՝ դատախազը, քննիչը, դատավորը, իշխանական մեդիան,ԲՀԿ ցուցակներում ու այնուհետև ՔՊ-ում հանգրվանածները, հասարակությունը, բոլոր գիտեն որ սա անլուրջ է, բայց բոլորը դառնում են մեծ կեղծիքի մասնակից։ Ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու ընտրական համակարգի խորքային արատները. իհարկե՝ ոչ։ Ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու, թե «մեզ Ղարաբաղ պետք չի, Սյունիք պետք չի» արժեհամակարգով քաղաքացին ազատ ընտրությամբ ինչ կարող է անել, ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու, թե ինչ է պետք անել, որ ՀՀ քաղաքացին իր ազատ, բայց չգիտակցված քվեով չսպանի պետությունը։ Ոչ ոք սրա մասին չի մտածում։ Խնդիրը մարդուն ինչ-որ այլ մոտիվացիայով վատություն  անելն է ու որևէ առիթով բանտարկելը. դա հասկանում են բոլորը, բայց սա ևս արդեն «նոր նորմալի» մաս է։

Մամիկոն Ասլանյանի գործ

Մարդը բանտարկված է մեկ պարզ պատճառով. հաղթել է ՏԻՄ ընտրություններում։ Սա գիտեն բոլորը՝ ընտրողները, բռնողները, սիրողները-չսիրողները, վանաձորցիները։ Բայց մենք չենք անում մի պարզ բան՝ չենք պահանջում արդարադատություն։ Չենք պայքարում, որ դադարեցվի մարդկանց խոշտանգումը։

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը բանտարկվեց, Ավետիք Չալաբյանը բանտարկվեց, Նարեկ Մալյանն անազատության մեջ է, Հրանտ Բագրատյան՝ քրեական գործ, Գառնիկ Իսագուլյան՝ բանտարկվեց։ Բազմաթիվ ակտիվիստներ, ընդամենը սոցցանցերում էմոցիոնալ գրառումների համար ենթարկվում են հետապնդման, Տաթևիկ Վիրաբյանը և ծայրահեղ վիճակում գտնվող արցախցի այլ երիտասարդներ կալանավորվեցին ու հետապնդվեցին։ Քրեական գործեր բազմաթիվ հանրային գործիչների հանդեպ, Ավետիք Իշխանյանի գրառման վրա հարուցված գործը՝ վառ օրինակ։

Էմիլ Զոլայի բացակա կոչը

Արդարադատության մասին այլասերված պատկերացումներ ունեն և´ քաղաքական իշխանությունները, և´ դատաիրավական համակարգի պատասխանատուները, և´ լայն հասարակությունը, որը միշտ ուրախանում է բանտում նստած մարդով, անարդար դատավարություններով և ըստ նախասիրության տրվող կալանքներով։ Նման պայմաններում է սուր զգացվում Էմիլ Զոլայի պես բեկումնային անհատների բացակայությունը, ովքեր իրենց հեղինակությամբ հասարակություններին կպարտադրեն ճիշտ արժեքներ և ճիշտ մտածողություն։

Մենք ունենք բարձր որակի փաստաբաններ, որոնք նաև լավ քաղաքացիներ են։ Բայց փաստաբանները մնացել են մենակ՝ դատաիրավական ԳՈՒԼԱԳԻ առաջ, և նրանք հաճախ, բնական է, պարտվում են։

Ո՞վ կարող է կասեցնել 2018-ին փողոցից եկած ռեժիմի արյան պահանջը. միայն՝ հասարակությունը։ Բայց հասարակությանը պետք է սթափեցնել ու կոնսոլիդացնել։ Ինչպե՞ս։

Իրականում տարբերակները քիչ են։ Պետք է հիշենք, որ անմեղ մարդկանց կալանավորում, կեղծ գործեր հարուցում, դատում, ճակատագրերի հետ խաղում են կենդանի մարդիկ՝ քննիչ, դատախազ, դատավոր։ Դատաիրավական գիլյոտինը կազմված է մարդկանցից։

Անհրաժեշտ է սթափեցնել այդ մարդկանց ու սթափեցնել լայն հասարակությանը։

Անձամբ ես տեսնում եմ հետևյալ ազդեցիկ խոսքի հնարավորությունը.

-         Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Առաջինի կոչը՝ ուղղված դատախազներին, քննիչներին, դատավորներին, որ չի կարելի մարդկանց անիրավի դատապարտել, չի կարելի խաղալ մարդկային ճակատագրերի հետ։ Որ դա ծանր մեղք է։ Ու կոչ լայն հասարակությանը, որ երկրում տեղի են ունենում ահռելի ծավալի անօրինականություններ։

-         Աշխարհի ազդեցիկ հայերի համատեղ կոչը՝ նույն շեշտադրումներով։

Գուցե իմ առաջարկները լավագույնը չեն, բայց ինչ-որ բան անելը ավելի ճիշտ է, քան մնալ դիտորդ՝ հրեշավոր մեքենայի անօրինականությունների հանդեպ։ Զսպող բոլոր ինստիտուտները կազմաքանդված են, ուրեմն պետք է գտնել այլ, ոչ ստանդարտ տարբերակներ։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:22 01/12/2023  |  ՔաղաքականՆիկոլն ունի պատմական ամենաբարձր անտիռեյտինգը, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ նորից խաբել ժողովրդին. Վահե Հովհաննիսյան
11:35 29/11/2023  |  ՄեկնաբանությունԿան խոշոր արտաքին խաղացողներ՝ Ռուսաստանը և Արևմուտքը. Նիկոլը հաջողացրեց մեր փոքր երկիրը դնել այս կենտրոնների շահերի բախման կիզակետում, և դրա պտուղը մենք անշուշտ քաղելու ենք. Հովհաննիսյան
11:13 27/11/2023  |  ՄեկնաբանությունԱրտահերթ ընտրություններ. բոլորը դեմ են, իրականությունը՝ կողմ. Վահե Հովհաննիսյան
12:15 25/11/2023  |  ՄեկնաբանությունՄի օր ինչ-որ մի աղբյուրից բացահայտվելու է, թե ով խոչընդոտեց 44-օրյա պատերազմի շուտ ավարտվելուն. Վահե Հովհաննիսյան
11:32 20/11/2023  |  ՄեկնաբանությունՀայկական նոր նորմալությունը և իր վտանգները. Ուրախանալ արգելվում է տխրել. Վահե Հովհաննիսյան
11:32 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍ2024 թվականին ևս կառավարությունը թիրախավորում է 7 տոկոս տնտեսական աճ. բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 միլիարդ դրամ. Վահե Հովհաննսյան
11:07 15/11/2023  |  ՔաղաքականԼՂ-ից 100 հազար մարդու բռնի տեղահանումն անսպասելի էր. նրանց տրամադրվելիք միջոցները բյուջեում ներառված չեն. ֆիննախ
10:49 08/11/2023  |  ՄեկնաբանությունՄեզ գոռալու հարթակ պետք չէ, մեզ ընդդիմություն պետք չէ, այլ՝ լուրջ իշխանություն. Վահե Հովհաննիսյան
12:06 25/10/2023  |  ՄեկնաբանությունԱննորմալ երկրի նորմալությունը. Վահե Հովհաննիսյան
11:01 16/10/2023  |  ՔաղաքականՄիակ պատասխանն Ալիևին՝ Երևանում բարձրացնել փոփոխությունների դրոշը

Արխիվ

[]