ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում տարած հաղթանակի շնորհիվ, Ալիևը գրեթե կարիք չի ունենալու ընտրակեղծիքների, քանի որ կա հանրային բարձր աջակցություն. Գեղամյան 12/08/2023 11:04 | Մեկնաբանություն
Երեկվա օրը լի էր մի քանի կարևոր զարգացումներով, որոնցից մեկին՝ Ադրբեջանում հայտարարված արտահերթ ընտրությունների թեմային ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«Նախ բուն լուրը. Ադրբեջանում 2024 թ. փետրվարի 7-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ (դրանք նախատեսված էին 2025 թվականին)։ Այս հանգամանքը շատերի համար անսպասելի էր, սակայն, այնուամենայնիվ, ո՞րն է դրա պատճառը և մեզ դրանից «ի՞նչ»։
Միանգամից նշեմ, որ պատճառներն, իմ կարծիքով, մի քանիսին են։ Դրանք ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին համատեքստ և շատ փոխկապակցված են.
◾️Ալիևը պետք է հասցնի կապիտալիզացնել Արցախում տարած հաղթանակը, քանի դեռ այն շատ թարմ է հանրային հիշողության մեջ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները որևէ կերպ չեն լուծվել (ինչը խոստանում էին իշխանությունները ավելի քան 30 տարի՝ «Ղարաբաղի հարցի լուծմամբ»), հետևաբար հնարավորինս խուսափելու համար հասարակական դիմադրությունից և լարվածությունից (որը միշտ ուղեկցում է ցանկացած ընտրություն, նույնիսկ՝ ամենաբռնապետական երկրում), Ալիևի համար նոր ընտրությունները և դրանցում անխուսափելի հաղթանակը կերաշխավորեն ևս 7 տարվա գրեթե անցնցում իշխանություն։ Այս ընտրություններում, Արցախում տարած հաղթանակի շնորհիվ, Ալիևը գրեթե կարիք չի ունենալու ընտրակեղծիքների, քանի որ կա հանրային բարձր աջակցություն, իսկ ընդդիմադիրների հարցերը լուծված են և լուծվում են։
◾️Արտահերթ ընտրությունները առիթ են հնարավորինս շուտ դրանք անցկացնել նաև օկուպացված Արցախի տարածքում՝ այդպիսով ևս մեկ անգամ «օրինականացնելով» Արցախում «ադրբեջանական իշխանությունը»։ Դա թույլ կտա ասել, որ գրավված Արցախի բնակչությունը ընտրել է նոր իշխանություն ի դեմս Ալիևի։ Ինչպես ասում են՝ հաճելի բոնուս։
◾️Ընտրություններից հետո Ալիևը, վերընտրվելով, ստանում է հնարավորություն ամուր դիրքերից, լեգիտիմությամբ և անշտապ կերպով զբաղվել իրենից հետո իշխանության փոխանցման գործընթացով (մոտավորապես նույնը անում է այժմ Էրդողանը վերջին ընտրություններից հետո)։ Բացի այդ, դա հնարավորություն է տալու Ալիևին առանց ավելորդ լարվածության, «ժողովրդի մանդատով» պատրաստվել նոր պատերազմին Հայաստանի (կարդա՝ նաև Իրանի) դեմ։ Նշեմ, որ այդ նախապատրաստությունը լիարժեք ընթացքի մեջ է։
◾️Ուկրաինայում կարծես թե իրավիճակը գնում է անխուսափելի սառեցման կամ նույնիսկ լիարժեք ավարտի։ Սակայն չի ավարտվում դրանում մասնակից տարբեր բևեռների միջև պայքարը։ Հետևաբար մեծ է հավանականությունը, որ առաջիկա ամիսներին բախման գլխավոր թատերաբեմը կլինենք մենք՝ Հարավային Կովկասը՝ դրանից բխող արտաքին միջամտությունների ծավալի մեծացմամբ։ Այս պայմաններում Ալիևի համար կարևոր է հնարավորինս արագ ամրացնել իր դիրքերը նոր ընտրություններով, ինչը կսահմանափակի նաև արտաքին խաղացողների (օրինակ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Իրան) հնարավոր միջամտությունը կամ ազդեցությունը ընտրություններին՝ սեփական շահերի համար։
◾️2024-ին նոր ընտրություններ են տեղի ունենալու նաև Ռուսաստանում (մարտ) և ԱՄՆ-ում (նոյեմբեր)։ Դրանք կարևոր են Հվ. Կովկասի համար ևս։ Ուստի Ալիևի համար պետք է նախապես լուծել սեփական հարցերը, որպեսզի լիարժեք հնարավոր լինի պատրաստվել բոլոր տեսակի զարգացումներին և աշխատել երկու երկրների էլիտաների հետ՝ պրոադրբեջանական քաղաքականություն ստանալու համար։
Մի խոսքով, մյուս՝ 2024 թվականը լինելու է վճռական Հայաստանի և տարածաշրջանի համար։ Ալիևը դա հասկանում է։ Եվ, բնականաբար, պատրաստվում։
Իսկ մենք...»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից