ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի հարցը նոր՝ ավելի բարդ փուլ է մտել․ հիմնախնդրի հանգուցալուծումը իրավաբանորեն վերապահված է ԵԱՀԿ Մինսկի խմբին, նրանք պետք է այցելեն տարածաշրջան․ միջազգայնագետ 12/08/2023 19:08 | Քաղաքական
Ալիևը հերթական անգամ ի ցույց դրեց իր դիվանագիտական ունակությունները՝ դեռևս 2020թ․ նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորությունը մասամբ կատարելով այս օրերին։ 32 ռազմագերիների վերադարձը (ի դեպ, Ադրբեջանում դեռևս շարունակում են պահվել տասնյակ գերիներ) նա որպես «մարդասիրական» քայլ է ներկայացրել, իսկ Եվրոպան ծափողջյուններով դիմավորել այն՝ չնկատելով, որ Ադրբեջանը 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ էր պարտավորվել վերադարձնել գերիներին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը՝ անդրադառնալով երեկ տարածված հաղորդագրությանը, ըստ որի՝ Ադրբեջանը վերադարձնում է 32 ռազմագերիների, իսկ Հայաստանը՝ ադրբեջանցի երկու մարդասպան դիվերսանտների։
«Իր այս քայլով Ալիևը բռնապետ լինելով հանդերձ՝ Եվրոպայի աչքում «հումանիստ» է ձևանում, իսկ ներքին լսարանում իր հեղինակությունը բարձրացնում․ ադրբեջանական քարոզչամեքենան, շեշտադրելով 32-ը 2-ի դիմաց փաստը, ուզում է ցույց տալ, թե Ալիևի համար, իբր, ամեն մի զինվորի կյանքն արժեք ունի, դրա համար էլ 32 հայ առզմագերի է տվել, որ երկու հոգու վերադարձնի»,-նկատում է մեր զրուցակիցը։
Կարապետյանի գնահատմամբ՝ Ալիևն այն քաղաքական գործիչն է, որ կարող է ԵՄ պատգամավորներին մոլագար անվանել, իսկ հաջորդ օրը սիրաշահել ու իր ուզածը ստանալ։ Առանց կաշկանդվելու՝ Ալիևը հեգնել է նաև Մինսկի խմբի համանախագահներին՝ հայտարարելով, թե իրենց պնդումները՝ ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու մասին, սխալ էին։
«Ադրբեջանի բռնապետը կարողանում է պահը որսալ ու կողմնորոշվել, թե աշխարհաքաղաքական կենտրոնների նկատմամբ ինչպես դիրքավորվի։ Միանշանակ, հիմա շահեկան դիրքում է Ադրբեջանը։ Չի բացառվում, որ, «բարի կամք» դրսևորելով՝ նոր պահանջներ չի առաջ քաշելու։ Ինչ վերաբերում է Ալիևի պահվածքի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքին, զարմանալ պետք չէ․ ո՛չ ադրբեջանական նավթագազային պաշարներից օգտվող Եվրոպայի, ո՛չ էլ վերպետական կառույցների ղեկավարներին խորթ չէ Ալիևին քծնելը»,-նկատեց միջազգայնագետն ու շեշտեց՝ այդուհանդերձ, փակել Արցախի թեման՝ որքան էլ ցանկանան Ալիևը կամ նրան աջակցողները, չի հաջողվելու։
Արցախի հարցը, նրա համոզմամբ, նոր թափ է ստանում․ Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական բռնազավթումը, բնակչության բռնի տեղահանությունն ավելի են բարդացրել հիմնախնդիրը, չնայած Ալիևն արտահերթ ընտրություններով փորձելու է ամրագրել իր հաղթանակը և Արցախում տարածել իր իշխանությունը։
«Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծումը իրավաբանորեն վերապահված է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Ու թեկուզ այդ խումբն անգործության է մատնված, համանախագահները, այնուամենայնիվ, պետք է այցելեն տարածաշրջան ու զբաղվեն խնդրով»,-եզրափակեց Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ