ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյումրիի համանքապետարանի 7 վարչության պետ և ՔՊ-ի նշանակած բոլոր աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմումներ են գրել. Մալխասյան 12/07/2023 20:28 | ԼՐԱՀՈՍ
«Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է Գյուրմրիում կառավարման արհեստական ճգնաժամ ստեղծել։ Հրաժարականի դիմումներ են ներկայացրել, ոչ միայն համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը, այլ նաև համայնքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնց ՔՊ-ն էր նշանակել։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը՝ անդրադառնալով նախօրեին ՔՊ հայտարարությանը, թե կուսակցությունը միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021թ.-ի հուկտեմբերի 30-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։
Մալխասյանի փոխանցմամբ՝ որ այս պահին խոսքը մասնավորապես 7 բաժնի պետերի մասին է, ինչպես նաև այլ աշխատակիցների, որոնց հստակ թիվ չկարողացավ նշել։ «Իհարկե, անփոխարինելիներ կան, բայց, կարծում եմ, ժամանակ կպահանջվի նրանց փոխարեն համապատասխան կադրեր գտնելու համար»։
Անդրադառնալով ստվերային կառավարման վերաբերյալ ՔՊ-ի հայտարարությանը՝ նա նշեց, որ ստվերային կառավարումը նշանակում է օրենքից դուրս գործողությունների կատարում։ «Սա նշանակում է, որ նման հայտարարություններ անելու և հուշագիր խզելու փոխարեն՝ պետք է իրավական գործընթացներ սկսեն։ Ի վերջո, ողջ հանրապետությունում իշխանությունը իրենցն է, կոնկրետ գործողություններ էր պետք կատարել։ Ամեն դեպքում՝ այստեղ շատ հարցեր կան, որոնց պատասխաններ են պետք, քաղաքացին ինչո՞վ է մեղավոր, որ քաղաքում ճգնաժամ են փորձում ստեղծել»,- նշեց Մալխասյանը։
Ըստ նրա՝ այս պահին քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու օրակարգ չկա, նման հարց չեն էլ քննարկել, իսկ խնդրի հանգուցալուծման համար մի քանի տարբերակ կա։
«Այս պահին, առհասարակ, բավական անորոշ իրավիճակ է, ՔՊ-ն հայտարարել է, որ առաջիկայում ասուլիս է անելու, իսկ «Բալասանյան» դաշինքը նշել է հայտարարություն տարածելու մասին, բայց մինչ այս պահին դեռ որևէ հայտարարություն չկա, հստակ որևէ հարցի պատասխանելը դժվար է։ Ամեն դեպքում տարբերակներից մեկը արտահերթ ընտրությունները կարող է լինի»,- ասել է մեր զրուցակիցը։
Դիտարկմանը, թե նաև Գյումրիում է ՔՊ-ն փորձում անել այն, ինչ եղավ Ալավերդիում՝ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ նման տարատեսակ խոսակցություններ, իհարկե, կան, բայց առայժմ, ըստ ՔՊ հայտարարության, իրենք դառնում են ընդդիմություն։ «Իհարկե, նման կանխատեսումներ կարելի է անել՝ դատելով մյուս համայնքներում իրենց գործելաոճից, օրինակ, նաև Ախուրյան համայնքում են փորձում իշխանություն վերցնել, բայց Գյումրիում այս պահին նման օրակարգ չկա»,- վստահեցրեց նա՝ ավելացնելով, որ իրավիճակի հանգուցալուծումներից մեկն էլ կարող է լինել այն, որ «Բալասանյան» դաշինքը գնա նոր դաշինքներ կազմելու ճանապարհով։ «Մեծամասնություն ունենալու և որոշումներ կայացնելու համար «Բալասանյան» դաշինքին 6 անդամի ձայն չի բավարարում։
նշենք, որ «Զարթոնքն» այս պահին ունի 4 ձայն, «Ապրելու երկիրն» ու «Հանրապետականը»՝ 2-ական ձայն։
Հարցին, թե կոալիցիա կազմելու առաջարկ լինելու դեպքում կընդունե՞ն այն՝ Մալխասյանն ասաց, որ ցանկացած առաջարարկ պետք է քննարկել։
Տեղեկություններ կան, որ ՔՊ-ի ավագանու անդամները հնարավոր է մանդատները վայր դնեն, հարցին արդյոք նման զարգացման դեպքում արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտություն կառաջանա՝ Մալխասյանը բացասական պատասխան տվեց։ «Այդ դեպքում՝ ավագանու 22 անդամների առկայությունը բավարար է քվերում ապահովելու և որոշում ընդունելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից