Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց է տվել, որ քանդված շենքերի տասը տոկոսի փլուզման պատճառ են հանդիսացել բնակիչների կատարած ապօրինի, ոչ նախագծային փոփոխությունները. Նիկոլայ Գրիգորյան 12/07/2023   16:05  |  Մեկնաբանություն

Փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սպիտակի երկրաշարժից քաղած հիմնական դասերին։

Սպիտակի երկրաշարժի դասերից

Հազարավոր վերլուծականներ են գրվել Սպիտակի երկրաշարժի մասին, մի քանիսն էլ ես եմ հեղինակել: Բայց հիմա՝ հիմնական դասերը:

1. Սովետմիությունում սխալ էր գնահատված սեյսմիկ վտանգը: Բոլոր շենքերը` Մերձբալթիկայում, Մոսկվայում, Կամչատկայում, Անդրկովկասում կառուցում էին նույն սեյսմակայունությամբ, ամենաշատը`յոթ-ութ բալի համար, հաշվի չառնելով, որ հնարավոր են մինչև 11բալ ուժգնության երկրաշարժեր: Միայն շատ նեղ մասնագետներին էր հասու այդ տեղեկատվությունը: /Մենք չգիտեինք, որ հողը կարող է շարժվել, ու շենքերը կարող են փլվել: Մենք չգիտեինք` ինչ է սեյսմիկ վտանգը և ինչ է սեյսմիկ ռիսկը:

2. Ամբողջ սովետով մեկ մեծ զարկ էր տրվել մասնավոր շինարարությանը`առանձնատներ ու ամառանոցներ, իսկ շինանյութերը միայն պետական էին: Բոլորն աչք էին փակում, և պրորաբներն աջ ու ձախ վաճառում էին պետական շենքերի շինարարության համար նախատեսված քարն ու փայտը, ցեմենտն ու արմատուրան: Շատ շենքեր քանդվեցին հենց անորակության պատճառով: /Մենք չգիտեինք, ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ մասսայական գողությունների վրա աչք փակելը: Անորակ շինարարությունը դեռ մահվան սպառնալիք չէր/:

3. Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց է տվել, որ քանդված շենքերի տասը տոկոսի փլուզման պատճառ են հանդիսացել բնակիչների կատարած ապօրինի, ոչ նախագծային փոփոխությունները` կցակառույցները, միջնապատեր քանդելը, նկուղներ փորելը, տանիքները ավելացները և այլն: /Մենք գիտեինք, թե փոփոխությունների թույլտվությունը չինովնիկների քմահաճույքն է ու անաշխատ եկամտի ձեռքբերման պարարտ դաշտը: Մենք չգիտեինք, թե ինչքան թույլ ու խոցելի ենք դարձնում մեր բնակատեղիները, աշխատավայրերը, մեր երեխաների դպրոցներն ու մանկապարտեզները: Այս տեղեկությունը հույժ կարևոր ու արդիական է նաև այսօր, որովհետև համատարած շարունակվում են ինքնակամ փոփոխությունները/:

4. Սովետական Միությունում չկար աղետների կառավարման համակարգ: Կար քաղպաշտպանությունը, որի պլանները, ցավոք, միայն թղթի վրա էին: Այն նախատեսված էր հակառակորդի միջուկային հարձակումը դիմագրավելու համար, և վերակազմավորումը շատ դանդաղ ու մահու չափ ցավագին էր: Հավաքվեց երկրի ամենաբարձր ղեկավարությունը, հավաքվեցին իրար գլխի ու սկսեցին սովորել կառավարել աղետի հետևանքների վերացման բարդ գործընթացը: Ասենք`միայն յոթ օր անց իմացան, որ բացի քաղաքներից, հիմնովին ավերվել է նաև 57 գյուղ, և նրանք հրատապ օգնության կարիք ունեն: /Մենք չգիտեինք,որ հնարավոր են մեծ աղետներ, և չգիտեինք` ինչպես կարելի է դրանք կանխել, հետևանքները նվազեցնել կամ մեղմել, մենք չգիտեինք, որ աշխարհում կա աղետների ռիսկի կառավարման համակարգ/:

5. Չկար աղետ, չկար աղետների ռիսկի կառավարման համակարգ, չկային նաև փրկարարներ: Ունեինք, ասենք`ջրափրկարարներ, լեռնափրկարարներ, բայց ընդհանուր պրոֆիլի փրկարարներ չունեինք: Ավելորդ է խոսել փրկարարական գույքի ու սարքավորումների մասին: Երրորդ օրից հետո միայն սկսեցին ժամանել փրկարարներ աշխարհի բոլոր կողմերից`իրենց սարքավորումներով ու շներով: Հազարավոր մարդկանց կյանք հնարավոր կլիներ փրկել, եթե արձագանքն օպերատիվ ու պրոֆեսիոնալ լիներ: Փրկարարներն ունեն ոսկյա 72 ժամ հասկացողություն, որից հետո զոհերի թիվն սկսում է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Պատկերացրեք արտասահմանցի փրկարարների զարմանքը, երբ մի քանի ժամով ամբողջ Լենինականով մեկ դադարեցվեցին որոնողափրկարարական աշխատանքները, որովհետև… Գորբաչովն էր գալիս: Սպիտակի երկրաշարժից հետո օգնության եկած արտասահմանցի մի քանի փրկարարների առաջարկով ստեղծվեց ԻՆՍԱՌԱԳ կազմակերպությունը, որի խնդիրը միջազգային բարձր ստանդարտներով, նույնատիպ տեխնիկայով հագեցված և նույն սկզբունքներով առաջնորդվող փրկարարական խմբերի ստեղծումն էր ամբողջ աշխարհում, ովքեր խոշոր երկրաշարժերի ժամանակ կարող են համագործակցված ու արդյունավետ աշխատել: /Չգիտեինք, որ նման մասնագիտություն կա`փրկարար, որ նա հատուկ գործիքներ ունի, շուն ունի, չգիտեինք, ինչ է նշանակում որոնողափրկարարական աշխատանք, ինչպես փնտրել մարդկանց, ինչպես հանել փլատակից/:

6. Ճիշտ է`փրկարարներ չունեինք, բայց դե գլուխ գովալու բժշկություն ունեինք, հերոս բժիշկներ: Պարզվեց, որ էս սովետմիությունում աղետների բժշկություն չկա, որ շատ բժիշկներ նույնիսկ առաջին օգնություն ցույց տալու հմտություն չունեն, ճմլման`Կրաշ, սինդրոմից գաղափար չունեն, չգիտեն` որ տրավմայի դեպքում տուժածին ինչպես տեղափոխել, հիվանդանոցներն արհեստական երիկամներ չունեն: մի քանի իրադարձություններ վերջին տարիներին եկան շեշտելու ճիշտ ու գրագետ առաջին օգնության արդիականությունն ու անհրաժեշտությունը նաև այսօր:/ Ոչ ոք, նույնիսկ բժիշկների մեծ մասը, առաջին օգնություն ցուցաբերել չգիտեր: Լսել էինք սոված մնալու, անջուր դիմանալու, կորով ու կամք դրսևորելու կամ խուճապ հաղթահարելու մասին, բայց չգիտեինք`ինչպես դա անել/:

7. Ամբողջ հանրապետությունը նետվել էր աղետի գոտի. Մարդիկ բահերով, քլունգներով, շերեփներով, կաթսայի կապարիչներով, մատներով փորում ու քանդում էին քարն ու բետոնը, արցունքներով տաքացնելով սառած գետինը: Վերամբարձ կռունկ չկար, մղան չկար, տրակտոր չկար: Ամբողջ հանրապետությունից ծանր տեխնիկան սկսեց շարժվել աղետի գոտի, բայց ճանապարհներն արդեն խցանված էին անձնական մեքենաներով, որովհետև ամենաբարձր ղեկավարներից մեկը հեռուստատեսությամբ ասել էր` ով ինչով կարող է, հասեք: Երրորդ օրից հետո միայն սահմանվեց պարետային ժամ: Որոնողափրկարարական աշխատանքները տապալած ղեկավարությունը չէր էլ պատկերացնում իր հաջորդ քայլերը, այդ իսկ պատճառով ձգձգվեցին նաև վթարավերականգնողական ու կենսապահովման աշխատանքները: Մեծ խելք պետք չէր հասկանալու համար, որ տասնյակ հազարավոր զոհերին թաղել է պետք, ու մեծ քանակությամբ դագաղներ անհրաժեշտ կլինեն: /Ով գիտեր, թե ինչ է նշանակում` որոնողափրկարարական, վթարավերականգնողական, վերականգնման կամ վերակառուցման աշխատանքներ/:

8. Սովետական անծայրածիր երկրի բնակիչները` ամենաբարձր ղեկավարներից մինչև մանկապարտեզի սաներ, դպրոցականներ, ուսանողներ, ամենանեղ մասնագետներ ու բանվոր-գյուղացիներ, չգիտեին ինչպես պահել իրենց երկրաշարժի ժամանակ ու դրանից հետո, էլ չեմ խոսում մինչև երկրաշարժը գործողությունների, այսինքն` նախապատրաստվելու մասին: /Մենք մեր հեռուստատեսությունում անմեղ ծիծաղում էինք փախչողների վրա, իսկ աղետի գոտում`Լենինականում, Կիրովականում, Սպիտակում, շատ գյուղերում, ուսուցիչներն ու դասախոսներն արգելում էին երեխաներին շենքից դուրս գալ`նույնիսկ փակելով դռները: Սովետական դպրոցների ցածր դասարաններում կարգ ու կանոնը ընդգծելու համար, երեխաները նստարանին նստում էին ձեռքերը հետևները դրած: Քանի-քանի դպրոց, պանելները վրայից վերցնելուց հետո, գտել են երեխաներին իրենց նստարաններին նստած`ձեռքները հետև տարած:

Դասարան ու լսարան կար, որտեղ երեխաները պանելներից չէին վնասվել, բայց նրանց ոչ միայն տարհանվել չէին սովորացրել, այլև` ոչ մեկը չէր ասել, որ փլուզման ժամանակ փոշի է բարձրանում, ու մարդիկ խեղդվում են, եթե շորի կտորով կամ թաշկինակով չեն ծածկում իրենց քիթն ու բերանը: Հարյուրավոր մարդիկ, նաև այլազգի, եղբայրական գերեզմանների նման տեսարաններից հետո կորցրեցին իրենց հոգեկան հավասարակշռությունը, եղան նաև ինքնասպանության դեպքեր: /Բարոյահոգեբանական պատրաստվածությունն էլ առանձին խնդիր էր, որ դարձյալ գալիս էր իրազեկության պակասից: Մարդիկ չգիտեին, չէին պատկերացնում իրենց հնարավորությունները, անտեսում էին տոկունությունը, կամքն ու կորովը և փլատակներում անվնաս մեռնում էին… վախից ու խուճապից:/

9. Չկար, չգիտեինք, չէին տեղեկացրել, տեղեկացնողը չկար, տեղեկացնելիք նյութն ապրանքային տեսքով չկար, մենք տեղյակ չէինք`արտակարգ իրավիճակների, աղետների ռիսկի նվազեցման հանրային իրազեկում չկար, անվտանգության մշակույթի դաստիարակման նշույլ չկար: Մի բան հստակ կար, որ համաղետի պատճառ դարձավ`դա չ-երի առատությունն էր:

10. Հիմա արդեն մենք գիտենք, թե մեծ աղետներից հետո ինչքան կարևոր է կենսապահովման նորմալ պայմանների ստեղծումը, երեխաների կրթության շարունակականության ապահովումը, հոգեբանական աջակցությունն ու աշխատատեղերի ստեղծումը, , քաղաքային կոլորիտի ու մշակույթի պահպանումը, հողին հավասարեցված քաղաքի վերականգնման տեղի ընտրությունը, արտագաղթի կանխարգելումը:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]